Տարհանենք կանանց ու երեխաներին. այսօրվանից պետք է ինքնապաշտպանության պատրաստվել. Արմեն Այվազյան «Հրապարակ». Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են «Ժողովուրդ». Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում «Հրապարակ». Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա «Ժողովուրդ». Կոռուպցիոն բացահայտում. Արցախից 467 մլն դոլար մսխվել է օվշորներում. Վարդան Սրմաքեշ, պաշտոնյաներ եւ այլոք «Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար «Ժողովուրդ». Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին «Իրավունք». Ո՞ր դեղերը չեն մտնի էլեկտրոնային դեղատոմսերով վաճառվողների ցանկ «Ժողովուրդ». Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում ԱՄՆ-ում բացահայտել են Ուկրաինայի ապագան 

ՅՈՒՆԻՍԵՖ-ը ազգային դեսպան է նշանակել «Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթի հաղթող Մալենային

Աշխարհ

Դեկտեմբերի 11-ին՝ Հայաստանում կայանալիք «Մանկական Եվրատեսիլ 2022» երգի մրցույթին ընդառաջ, ՅՈՒՆԻՍԵՖ-ը ազգային դեսպան է նշանակել 2021 թվականի մրցույթի հաղթող 15-ամյա Մալենային (Արփինե Մարտոյանին):
 
Նոյեմբերի 18-20-ը Մալենան միացել էր ՅՈՒՆԻՍԵՖ-ին և Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին՝ Երեխաների համաշխարհային օրվա կապակցությամբ Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր երեխայի իրավունքների հարցերով հասարակական խորհրդի մեկնարկին:
 
Խորհրդի երիտասարդ անդամների հետ միասին նա մասնակցել է մի շարք դասընթացների՝ նվիրված Երեխայի իրավունքների մասին կոնվենցիային, երեխայի իրավունքների խնդիրների ուսումնասիրությանը, հոգեկան առողջությանը, համոզիչ հաղորդակցությանը և ծանոթացել այն խնդիրներին, որոնց Հայաստանում առնչվում են երեխաներն ու երիտասարդները:
 
Դրանից առաջ Մալենան Գավառում ներկա էր գտնվել UPSHIFT երիտասարդական նախաձեռնության փակման արարողությանը. նախաձեռնություն, որի միջոցով ՅՈՒՆԻՍԵՖ-ն աջակցում է երիտասարդների կյանքի հմտությունների զարգացմանը և քաջալերում նրանց ակտիվ լինել իրենց համայնքներում՝ դառնալով փոփոխություններ իրականացնողներ: Սա հնարավորություն էր Մալենայի համար շփվելու Գավառում ապրող երիտասարդների հետ և ծանոթանալու նրանց նախագծած և իրականացրած ծրագրերին:
 
«Այս տարի ես շատ ոգեշնչված եմ. արդեն հասցրել եմ հանդիպել երիտասարդների, ովքեր այնքա՜ն բան գիտեն կլիմայի փոփոխության մասին, երիտասարդների, ովքեր իրենց առօրյա դասերի հետ համատեղ կարողացել են թիմ կազմել, վերհանել համայնքի խնդիրներից մեկը, նախագիծ գրել՝ լուծելու այդ խնդիրը՝ բարելավելով համայնքային կյանքը», - նշեց Մալենան: «ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ համատեղ աշխատանքն ինձ հնարավորություն կտա հանդիպելու Հայաստանի տարբեր անկյուններում ապրող երիտասարդների ու երեխաների հետ՝ ավելին իմանալու նրանց խնդիրների ու մտահոգությունների մասին: Որպես ՅՈՒՆԻՍԵՖ-ի դեսպան՝ ես պարտավորվում եմ բարձրաձայնել այդ մտահոգություններն ու խնդիրները և երեխաների ու երիտասարդների ձայնն ավելի բարձր հնչեցնել»:
 
ՅՈՒՆԻՍԵՖ-ը դեսպանների հետ համագործակցելու ավելի քան 60 տարվա հաջող փորձ ունի: Ներկայում ՅՈՒՆԻՍԵՖ-ն աշխատում է գրեթե 400 դեսպանների հետ աշխարհի 103 երկրներում և տարածաշրջաններում՝ հանուն երեխաների բարեկեցության: Ամբողջ աշխարհում դեսպանները կարևոր դեր են խաղում երեխաների և դեռահասների առջև ծառացած մարտահրավերների վրա լույս սփռելու հարցում:
 
«Դեռահասությունը հատուկ ժամանակաշրջան է երեխայի կյանքում և, ինչպես ասում ենք ՅՈՒՆԻՍԵՖ-ում՝ հնարավորությունների կարևոր պատուհան՝ օգնելու երեխաներին զարգացնել ապագայի համար անհրաժեշտ շատ կարևոր հմտություններ և կարողություններ: Հետևաբար, մենք աշխատում ենք մի շարք նախաձեռնությունների վրա՝ երիտասարդներին հզորացնելու, նրանց 21-րդ դարի հմտություններ սովորեցնելու, համայնքային խնդիրներին մասնակցությունը խթանելու և նրանց ձայնը լսելի դարձնելու համար՝ կլիմայի փոփոխության, հոգեկան առողջության և շատ այլ կարևոր հարցերի շուրջ: Ես ուրախ եմ ողջունելու Մալենային ՅՈՒՆԻՍԵՖ-ի թիմում՝ որպես մեր նոր դեսպան: Միասին մենք կանենք հնարավորը, որպեսզի երիտասարդների ձայնը լսելի դառնա և հաշվի առնվի նրանց վերաբերող որոշումները կայացնելիս», - ամփոփեց Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդը:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Օրվա խորհուրդ. Մարտի 29Տարհանենք կանանց ու երեխաներին. այսօրվանից պետք է ինքնապաշտպանության պատրաստվել. Արմեն Այվազյան«Հրապարակ». Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են«Ժողովուրդ». Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում«Հրապարակ». Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա«Ժողովուրդ». Կոռուպցիոն բացահայտում. Արցախից 467 մլն դոլար մսխվել է օվշորներում. Վարդան Սրմաքեշ, պաշտոնյաներ եւ այլոք«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար«Ժողովուրդ». Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին«Իրավունք». Ո՞ր դեղերը չեն մտնի էլեկտրոնային դեղատոմսերով վաճառվողների ցանկ«Ժողովուրդ». Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունումԱՄՆ-ում բացահայտել են Ուկրաինայի ապագանՎլադիմիր Վարդանյանը կգործուղվի ՓարիզՌուսաստանը կարող է շուտով նոր լայնածավալ հարձակում սկսել․ ԶելենսկիՂարաբաղում մեր քայլերը հանդիպում էին միջազգային ուժերի հակազդեցությանը. Էրդողան Ալիևի անվան փողոցի շենքում հրդեհ է, բնակիչներին տարհանում են (տեսանյութ) «90-ականներից հետո այն անկախությունը չի եղել, որի համար պայքարել ենք»․ ԱԺ նախագահ ՀՀ-ն առաջին անգամ մասնակցելու է ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին․ ՍիմոնյանՍևաստոպոլում ռազմական ինքնաթիռ է խոցվել (տեսանյութ) Հիմա էլ եմ հայտարարում՝ Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ–ին․ ՍիմոնյանԱրմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին Սարալանջից դեպի Տերյան փողոց տանող ճանապարհահատվածում օգնության հասած ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել«Քեզ շատ եմ կարոտում». Անի Երանյանը շնորհավորել է հայրիկի տարեդարձը (լուսանկարներ) Մենք չենք պատրաստվում որևէ բան զիջել, որը մերն է. Ալեն ՍիմոնյանԴժվարին որոշում եմ կայացրել այս պահին չհավակնել ԲԴԽ դատավոր անդամի թափուր տեղին. Վազգեն Ռշտունի Տեղի է ունեցել ՔՊ-ի նախաձեռնող խմբի նիստ Մարգարիտա Սիմոնյանը պատմել է, թե ինչպես է հրաշքով փրկվել «Կրոկուսում» տեղի ունեցած ահաբեկչությունից«Հեղափոխական անդարդությունն» ու 4 տարի կառուցվող 13 տունըՍուրեն Պապիկյանն այցելել է «Բաղրամյան» զորավարժարան, հետևել մարտական հրաձգությանը (տեսանյութ)Ալեն Սիմոնյանն ու Ադրբեջանի խորհրդարանի նախագահը մայիսին կհանդիպեն (տեսանյութ) Տղամարդկանց զգուշացրել են վտանգավոր հիվանդության առաջին նշանների մասինՔննարկվել են Երևանի գլխավոր հատակագծի մշակմանն առնչվող հարցեր Մայր Աթոռում Կաթողիկոսի հանդիսապետությամբ կատարվեց Ոտնլվայի կարգը (լուսանկարներ)ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը բարձր պաշտոնի է նշանակել ադրբեջանցի դիվանագետինՀՀ իշխանությունը ամեն կերպ մոռացության է տալիս Արցախն ու Արցախի հարցը. ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունը «Սկզբունքայնություն»՝ ՔՊ ոճով. Գագիկ Մելքոնյան, Անդրանիկ ՔոչարյանԴասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ ԿԳՄՍ նախարարՄարտի 7-ին ԱՄՆ-ն գրավոր կերպով նախազգուշացրել է ՌԴ–ին ահաբեկչական սպառնալիքի մասին․ Սպիտակ տունԻրաքում ԻՊ-ի բարձրաստիճան անդամ է սպանվելՏուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված. ՆԳՆ «Պետք է մեկտեղել ջանքերը Հայաստան-Սփյուռք միասնական օրակարգ ձևավորելու հարցում». կայացավ Արման Վարդանյանի և Ամրամ Պետրոսյանի հանդիպումըԲաղանիսցիները զայրացած են, վրդովված են իշխանության հայտարարություններից․ պատգամավոր Այսօր ընթանում ենք խաչելության խորհրդով՝ մատնված, դավաճանված՝ խաղաղության համբույրի պատրվակի ներքո․ Բագրատ Սրբազան (տեսանյութ) Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում․ կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր Տղամարդը քաղցած լինելու շնորհիվ մեկ միլիոն դոլար է շահելԹուրք-ադրբեջանական տանդեմը զինում է Ուկրաինային՝ ընդդեմ ՌԴ-իԱԺ պատգամավորները գործուղվում են Բեռլին Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Nissan»-ն ու «Ford Transit»-ը. վարորդները հիվանդանոցում են Հայաստանի ուղարկած մարդասիրական օգնությունը Եգիպտոսում է. 1-2 օրում այն կփոխանցվի Գազայի բնակիչներին Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում․ Լավրով
Ամենադիտված