Արտակարգ դեպք Շիրակի մարզում․ Գյումրիում հայտնաբերվել է զենք- զինամթերք․ ձեռքի հակահետևակային նռնակը տեղում ոչնչացվել է
Արտակարգ ՊատահարԵրեկ՝ դեկտեմբերի 8-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 20։30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Ղարիբջանյան խճուղու թիվ 3 հասցեի մոտ զինամթերք կա։
Shamshyan.com-ի տեղեկություններով հայտնաբերվել են՝ անհայտ տեսակի որսորդական հրացան՝ կարճեցված փողով, տարբեր տրամաչափի 78 փամփուշտ, 1 անհայտ տեսակի (ինքնաշեն) և 1 «PГD-5» տեսակի ձեռքի հակահետևակային նռնակներ՝ պայթուցիչներով։ Դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է վարույթ։
Տեղում որոշվել է, որ ձեռքի ինքնաշեն հակահետևակային նռնակը պայթեցման եղանակով պետք է ոչնչացվի։