Պուտինը ԵԱՏՄ ղեկավարներին հրավիրել է Սանկտ Պետերբուրգում նախաամանորյա ոչ պաշտոնական հանդիպմանը
ИностранныйՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ԵԱՏՄ ղեկավարներին հրավիրել է Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ երկրների ամանորյա հանդիպմանը, գրում են միջազգային լրատվամիջոցները։
«Ուզում եմ հիշեցնել, որ մենք ձեզ սպասում ենք Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ երկրների ղեկավարների նախաամանորյա համաձայնեցված ոչ պաշտոնական հանդիպմանը»,- ասել է նա՝ ելույթ ունենալով Բիշքեկում ԵԱՏՄ գագաթնաժողովում։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ այն կարող է տեղի ունենալ դեկտեմբերի վերջին։
Նշենք, որ այսօր Բիշքեկում հանդիպել են Հայաստանի վարչապետը, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի ղեկավարներն ու ԵԱՏՄ դիտորդ երկրի՝ Ուզբեկստանի վարչապետը։