«Փոփոխությունները պահանջում են վերլուծություններ, փաստական տվյալների պաշար»․ ԿԳՄՍ նախարար Պուտինը մատնանշել է Եվրոպային Ռուսաստանի դեմ պատերազմի մեջ ներքաշելու փորձերը Նորվեգիայի իշխանություններն արգելել են Ղուրանն այրելու ակցիան․ Չավուշօղլու Մենք օր-օրի խորացող հումանիտար ճգնաժամի ականատեսն ենք դառնում. ԱՄՆ սենատորը՝ Արցախի մասին ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարությունը ջանք չի խնայելու պրոֆեսիոնալ բանակ ունենալու ճանապարհին. Սուրեն Պապիկյան Ադրբեջանի և Ռումինիայի նախագահները առանձնազրույց են ունեցել Հայաստանի ֆուտբոլի կանանց ազգային հավաքականի ավագ Օլյա Օսիպյանը դադարեցնում է իր ելույթները հավաքականում Ռուսաստանը շատ ընկերներ ունի ամբողջ աշխարհում․ Պուտին ԿԲ-ն իր դրամագիտական հավաքածուն համալրելու նպատակով գնում է թղթադրամներ ու մետաղադրամներ. հայտարարություն Ռուսաստանը կողմ է Անդրկովկասում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակմանը․ Միշուստին 

Աննա Հակոբյանը այցելել է Արմավիրի մարզ (լուսանկարներ)

Լուսանկարներ

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը դեկտեմբերի 9-ին այցելել է Արմավիրի մարզի Տարոնիկ գյուղ։

«Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանի դիմաց նրան դիմավորել են Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը, Մեծամոր համայնքի ղեկավար Վահրամ Խաչատրյանն ու արգելոց-թանգարանի տնօրեն Անդրանիկ Ավետիսյանը։

1965-ից այս տարածքում  բազմաթիվ պեղումներ են իրականացվել, հայտնաբերվել են երկաթի ու բրոնզի դարաշրջանների բազմաթիվ գտածոներ: Թանգարանը գործում է 1970-ից:

Թանգարանի տնօրենը վարչապետի տիկնոջն է ներկայացրել տասնամյակների ընթացքում կատարված աշխատանքը, պատմել իրականացվող պեղումների մասին:

Պեղումների ընթացքում պարզվել է, որ դեռ մ․թ․ա․ IV-II դարերում Մեծամորը եղել է խոշոր բնակավայր, ունեցել է աստղադիտարան, մետաղաձուլարաններ, միջնաբերդ, պալատական շինություններ ու տաճարներ։

Արգելոց-թանգարանի տարածքից այս տարիների ընթացքում պեղվել և գտնվել է մոտ 30 հազար առարկա, այդ թվում՝ կավամաններ, զարդատուփեր, կիսաթանկարժեք քարերից, փայտից, ոսկորից, արծաթից ու ոսկուց զարդեր։ Միայն այս տարի 137 կտոր ոսկի է հայտնաբերվել:

Թանգարանի տնօրենը ներկայացրել է ցուցադրված նմուշները, պատմել պայմանական Մեծամոր անվանված բնակավայրի մասին, որի իրական անվանումը մինչև օրս հայտնի չէ:

Հնավայրի տարածքում հայտնաբերվել են կմախքներ, որոնք մոտ 4000 տարեկան են: Նաև նույն ժամանակներին թվագրվող փայտե կահույքի մասեր են հայտնաբերվել:

Աննա Հակոբյանը շրջել է թանգարանի տարածքում և ուսումնասիրել է ցուցադրված բոլոր նմուշները:

Թանգարանից վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ուղևորվել է Արմավիր համայնք՝ «Արմավիր ֆրութ» չրերի արտադրությամբ զբաղվող ընկերություն։ Արմավիր համայնքի ղեկավար Դավիթ Խուդաթյանի, ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Մանուկյանի ու տնօրեն Հակոբ Անտանեսյանի ուղեկցությամբ Աննա Հակոբյանը շրջել է արտադրամասում, ծանոթացել ընեկերության գործունեությանը, արտադրատեսակներին։

Ընկերությունը 2018-ից է սկսել գործունեությունը, ամբողջ արտադրանքը` չրեր, պահածոներ, մուրաբաներ, ջեմեր և անգամ գինի, արտահանում են ԱՄՆ:

Նպատակ ունեն ընդլայնել արտադրամասը` չորանոցները, հոսքագծերը, ինչի արդյունքում կկարողանան օրական 100-120 կգ չիր չորացնել:

Աննա Հակոբյանին է ներկայացվել նաև պատրաստման ու փաթեթավորման ընթացքը, տնօրենի խոսքով՝ առաջնային է բարձրորակ արտադրանք ստանալը։

Վարչապետի տիկինը նկատել է, որ հայկական շուկա մտնելով, ընկերությունը կարող է նոր որակական մակարդակի բարձրացնել տեղական արտադրությունը, տնտեսական մրցակցությունից զատ ստիպելով ընկերություններին նաև որակական դաշտում մրցակցել: Աննա Հակոբյանը հորդորել է մտածել նաև այդ ուղղությամբ:

Հաջորդ բնակավայրը, ուր այցելել է Աննա Հակոբյանը, Մյասնիկյանն է։ Լևոն Գալչյանի անվան արվեստի դպրոցի մոտ վարչապետի տիկնոջը դիմավորել են տնօրեն Արմինե Խաչատրյանը և Լևոն Գալչյանի ծնողները:

Լևոն Գալչյանը ծնվել է Թեհրանում, ապա ընտանիքի հետ տեղափոխվել Անգլիա։ Սովորել է Անգլիայում և Իտալիայում, մասնագիտությամբ դիզայներ էր։ Երիտասարդ արվեստագետը կյանքից հեռացել է 39 տարեկանում, ինչից հետո ծնողները Հայաստանում բացել են Լևոն Գալչյանի անվան արվեստի դպրոցն ու հիմնադրամը։

Այս դպրոցը հարակից 5 համայնքների 100-ից ավելի երեխաների տրամադրում է մշակութային կրթություն:

Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը զրուցել է երեխաների հետ, հետաքրքրվել նրանց նախասիրություններով, մասնագիտական կողմնորոշումներով:

Լևոն Գալչյանի անվան արվեստի դպրոցում արտադասարանական մոտ մեկ տասնյակ խմբակ կա` գորգագործություն, կարպետագործություն, խեցեգործություն, նկարչություն, երգ ու պար, համակարգչային դիզայն:

Վարչապետի տիկնոջը ներկայացրել են նաև Լևոն Գալչյանի գործունեությունը, նրա աշխատանքների նկարները, որոնք յուրօրինակ են ու աշխարհահռչակ: Այստեղ են պահվում նաև Լևոնի Գալչյանի էսքիզների բնօրինակները, որոնց միջոցով երեխաները նկարում են կտորի վրա: Այսպես Լևոնի ծնողները փորձում են ապրեցնել էսքիզները:

Աննա Հակոբյանը հորդորել է տաղանդավոր արվեստագետի աշխատանքները հնարավորինս շատ հանրայնացնել և հնարավորության դեպքում օգտագործել կրթելու և զարգացնելու գործում:

Երեխաների հետաքրքրվածությունը մեծ է` նշել է դպրոցի տնօրենը, վարչապետի տիկինն էլ առաջարկել է դիտարկել ընդլայնվելու հնարավորությունները:

Պետք է ամեն ինչ անել տաղանդավոր արվեստագետի աշխատանքները հնարավորինս շատ հանրայնացնելու համար, դրանք պետք է ապրեն` կարծիք է հայտնել Աննա Հակոբյանը:

Արվեստագետի հայրը, քարտեզագետ Ռուբեն Գալչյանը վարչապետի տիկնոջը տեղեկացրել է, որ իրենք որդու հիշատակին որոշել են քարե «անշունչ» հուշարձանի փոխարեն «ապրող» հուշարձան կառուցել: Այս քայլով ծնողները ցանկացել են ապրեցնել իրենց որդու աշխատանքը, կրթական նպատակով օգտագործել Լևոն Գալչյանի թողած ժառանգությունը:

Աննա Հակոբյանը գովելի է համարել նման քայլը, հույս հայտնել, որ շատերը կսկսեն նման կերպ առաջնորդվել:

Լևոն Գալչյանի դիզայներական աշխատանքները գնել են «Քրիստիան Դիոր», «Վերսաչի» և այլ հայտնի նորաձևության տները։

Գալչյանը 2004 թվականին Փոլ ՄաքՔարթնիի համաշխարհային շրջագայության համար կատարել է հագուստի մոդելավորման աշխատանքներ:

Նրա աշխատանքները հրապարակվել են մի շարք համաշխարհային համբավ ունեցող ամսագրերում:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
«Փոփոխությունները պահանջում են վերլուծություններ, փաստական տվյալների պաշար»․ ԿԳՄՍ նախարար Պուտինը մատնանշել է Եվրոպային Ռուսաստանի դեմ պատերազմի մեջ ներքաշելու փորձերըՆորվեգիայի իշխանություններն արգելել են Ղուրանն այրելու ակցիան․ ՉավուշօղլուՄենք օր-օրի խորացող հումանիտար ճգնաժամի ականատեսն ենք դառնում. ԱՄՆ սենատորը՝ Արցախի մասին Ամերիկացիները կկարողանան հայտնել ՉԹՕ-ների մասին հավելվածի միջոցովՀՀ ռազմաքաղաքական ղեկավարությունը ջանք չի խնայելու պրոֆեսիոնալ բանակ ունենալու ճանապարհին. Սուրեն Պապիկյան Ադրբեջանի և Ռումինիայի նախագահները առանձնազրույց են ունեցել Հայաստանի ֆուտբոլի կանանց ազգային հավաքականի ավագ Օլյա Օսիպյանը դադարեցնում է իր ելույթները հավաքականում55-ամյա Պամելա Անդերսոնը լուսանկարվել է մերկ վիճակում՝ Interview Magazine-ի համարՌուսաստանը շատ ընկերներ ունի ամբողջ աշխարհում․ ՊուտինԿԲ-ն իր դրամագիտական հավաքածուն համալրելու նպատակով գնում է թղթադրամներ ու մետաղադրամներ. հայտարարություն Ռուսաստանը կողմ է Անդրկովկասում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակմանը․ ՄիշուստինԱշոցքի, Մարալիկի, Գյումրու տարածաշրջաններում բուք է (տեսանյութ) Սուրեն Պապիկյանը ներկայացրել է որոշ մանրամասներ՝ ՊՆ-ում իրականացվող բարեփոխումների վերաբերյալՓաշինյանը Ռուսաստանին անվանել է անվտանգության ոլորտում Հայաստանի առանցքային գործընկեր Ճգնաժամը լուծելիս պետք է հաշվի առնել Ուկրաինայի ամբողջականությունը․ Էրդողանի ներկայացուցիչ 173 մլն 965 հազար 534 դրամի վնաս․ Խոշոր չարաշահումներ՝ դպրոցաշինության վարկային գործընթացում Ֆրանսիան փակում է հյուպատոսությունը ՍտամբուլումԴեսպան Ներսեսյանը Լոնդոն Սիթիի քաղաքապետին է ներկայացրել Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքները Հուլուսի Աքարն անդրադարձել է հայ-թուրքական հարաբերություններին Եղբայրների հետ զրույցը վերածվել է վեճի․ նրանցից մեկը կրակել է օդ և զենքի կոթով հարվածել եղբայրներին Ալմաթիում մեկնարկել է Հայաստանի և Ռուսաստանի վարչապետների հանդիպումը Պատրաստ ենք խաղաղության, կարող ենք ապրել կողք-կողքի, բայց ոչ երբեք մեկ պետության կազմում․ Վարդանյան Պարեկները ստուգել են «Մերսեդես»-ը, 40-ամյա վարորդը հայտնել է, որ մեքենայում թմրանյութ կա Իսրայելը պատասխան հարվածներ է հասցրել Գազայի հատվածինԳԱԱ-ում ստեղծվել է գիտական և գիտատեխնիկական կարևոր նախաձեռնությունների քննարկման բաց հարթակ Կարմիր Խաչը դեղեր է առաքել Լեռնային Ղարաբաղի բժշկական հաստատություններ ՀՀ ԱԳ նախարարն ու ՌԴ դեսպանը քննարկել են տարածաշրջանային անվտանգության և կայնության հարցեր 9-րդ երեխայի ծնունդը՝ Արցախում․ փոքրիկ էմիլի կյանքը շրջափակման պայմաններում «Ճիշտը հավասարակշռված լուծում գտնելն է»․ օրենքների նախագծերի փաթեթի քվեարկությունը հետաձգվեց Իրանը հայտնել է՝ ով է հարձակում գործել Սպահանի վրաԻնչ է անում Կարմիր խաչն Արցախի համար․ կազմակերպությունն ամփոփում է ընթացիկ աշխատանքները Իրաքն առանձնահատուկ տեղ է գրավում Հայաստանի արտաքին քաղաքականության համատեքստում. Ռուստամ Բաքոյան Ա՛յ տղա, ես քեզ ասում եմ՝ իրավագիտության դոկտոր եմ, դու հեքիաթներ ե՞ս պատմում․ լավ չես հասկանո՞ւմ Աղբահանության հիմնարկի դանակահարված երկու աշխատակիցներից մեկին վիրահատել են 9 ամիս մորդ փորում դիմացե՞լ ես․ «Ֆլեշի Բարսեղը» բարկացավ ու վիրավորեց դատախազին Թուրքիայից կամավորներ են ժամանել Զապորոժիե՝ Ուկրաինայի զինված ուժերի դեմ կռվելու համարՓաշինյանը մասնակցում է ԵԱՏՄ միջկառավարական նիստին Ուկրաինան Վրաստանին կոչ է արել Սահակաշվիլիին արտահանձնել ԿիևինԱրտակարգ իրավիճակ Արագածոտնի մարզում․ մոտ 30 կմ-անոց մերկասառույց ճանապարհը դարձել է անանցանելի Դպրոցների օրինակելի կանոնադրությունում փոփոխություն կատարելու նախագիծը հաստատվեց Ծառայակցի անզգույշ կրակոցից գլխի շրջանում վնասվածք ստացած զինծառայողը ծայրահեղ ծանր վիճակում է ՀՀ վարձու աշխատողների զգալի մասի՝ շուրջ 30%-ի, կենսամակարդակը էապես նվազել է բարձր տնտեսական աճի պայմաններում. «Լույս» «Տարվա քննիչ», «Տարվա ստորաբաժանում»․ Քյարամյանը պարգևատրել է ՔԿ-ի լավագույններինՊենտագոնը չի հավատում, որ Ուկրաինան կարող է վերադարձնել Ղրիմը. PoloticoՀանդիպում է եղել ձկնաբուծության ոլորտի մի շարք ներկայացուցիչների հետ․ քննարկվել են առկա խնդիրները«Թքած ունեմ այն կարգերի ու աշխարհի վրա, որտեղ Արցախի ինքնորոշման իրավունքն անքակտելի չի լինելու». Շարմազանով50-75 տարեկան քաղաքացիների՝ կոլոռեկտալ քաղցկեղի վաղ հայտնաբերման սքրինինգային ծրագիրը կշարունակվի Արևմուտքը այդ երկիրը դիտարկում է՝ որպես «հաջորդ Ուկրաինա». Լավրով20 տարի ՀԿԱԾ-ում աշխատած պաշտոնյան նշանակվել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության պետի տեղակալ
Ամենադիտված