Եթե Ռոնալդուն չլիներ, Սանտուշը վաղուց չէր մարզի Պորտուգալիայի հավաքականը․ Իսպանացի լրագրող
ՍպորտԻսպանացի լրագրող Էդու Ագիռեն, որը ընկերություն է անում հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հետ, կարծում է, որ Պորտուգալիայի հավաքականի մարզիչ Ֆերնանդու Սանտուշն անարդար վարվեց Ռոնալդուի հետ՝ Շվեյցարիայի և Մարոկկոյի դեմ խաղերի սկզբում նրան թողնելով պահեստայինների նստարանին։
«Եթե Ռոնալդուն չլիներ, Ֆերնանդու Սանտուշը վաղուց չէր աշխատի Պորտուգալիայի հավաքականում։ Գիտեք, որ սա վերջին աշխարհի առաջնությունն էր Ռոնալդուի համար, այն ամենից հետո, ինչ նա արել է թիմի համար՝ լինելով պատմության լավագույն խաղացողը․․․Սանտուշը գիտի, որ ինքը սխալ է, դա դավաճանություն էր Կրիշտիանուի հանդեպ»,- Ագիռեի խոսքերն է փոխանցում La Sextan-ն։
Պորտուգալիան 1/4 եզրափակչում նվազագույն հաշվով զիջեց Մարոկկոյին և դուրս մնաց պայքարից։