Կարող է մարդասիրական ճգնաժամ սկսել․ Արսեն Թորոսյանը նամակներ է հղել Լաչինի միջանցքի հարցով
ԲլոգոսֆերաՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ նամակներ է հղել Հայաստան-Լիտվա, Հայաստան-Էստոնիա և Հայաստան-Մոնտենեգրո խորհրդարանական բարեկամական խմբերի ղեկավարներին՝ տեղեկատվություն տրամադրելով Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման և Լեռնային Ղարաբաղ գազի մատակարարման խափանման վերաբերյալ՝ ակնկալելով ուշադրություն և համապատասխան արձագանք այս իրավիճակին, որը կարող է մարդասիրական ճգնաժամի հանգեցնել։