Ֆրանսիան ֆավորիտ է Արգենտինայի դեմ խաղում․ Մակրոն
ՍպորտԷմանուել Մակրոնը Ֆրանսիայի հավաքականին ֆավորիտ է համարում 2022 թվականի Աշխարհի առաջնության եզրափակիչում։
«Կարծում եմ, որ մենք ֆավորիտ ենք, բայց Արգենտինան ամեն խաղում ավելի լավն է դառնում: Այս թիմը մեծ առաջընթաց է գրանցում։ Իմ կարծիքով, նրանց թիմն ավելի քիչ հուսալի է և ամբողջական: Հավատում եմ, որ հաղթելու ենք։ Ինչ-որ բան ինձ ասում է, որ եզրափակչում կլինեն գոլեր, բավականին շատ գոլեր, հաստատ կասեմ միայն կիրակի առավոտյան»,- Ֆրանսիայի նախագահի խոսքերն է մեջբերում RMC Sport-ը։
2022 թվականի Աշխարհի առաջնության եզրափակիչում Ֆրանսիան կխաղա Արգենտինայի հետ դեկտեմբերի 18-ին։