Հայաստանի պատանի ըմբիշները 25 մեդալ են նվաճել Թբիլիսիում եւ Տուլայում
ՍպորտՀայաստանի պատանի ըմբիշները տարին ավարտել են Թբիլիսիում եւ Տուլայում անցկացված միջազգային մրցաշարերով եւ նվաճել են 25 մեդալ։
Ազատ ոճի ըմբիշները Վրաստանի մայրաքաղաքում անցկացված մրցաշարում նվաճել են 6 ոսկե, 5 արծաթե եւ 5 բրոնզե մեդալ, հաղորդում է ՀԸՖ-ի մամուլի ծառայությունը։
Հունահռոմեական ոճի ըմբիշները Տուլայում անցկացված մրցաշարում նվաճել են 9 մեդալ՝ 2 ոսկե, 1 արծաթե և 6 բրոնզե։