By adopting law on 'Transparency of Foreign Influence', Georgia does not deviate from European path: Garibashvili Fact check: Trump’s false courthouse claims about his trial Blinken tells CNN the US has seen evidence of China attempting to influence upcoming US elections Xi shakes up China’s military in rethink of how to ‘fight and win’ future wars Ararat Mirzoyan will leave for Qatar on official visit COP29 in Baku is also an opportunity to work for a brighter future in the Southern Caucasus: Foreign Ministry of Germany We stand for continuation of contacts between Baku and Yerevan: Peskov Post installed on the border is the cornerstone of Armenia's territorial integrity - Prime Minister Armenia and Italy discuss military cooperation Heads of Russian Gazprom and Azerbaijani SOCAR discussed cooperation in gas sector 

ՀՀ իշխանություններից պահանջում ենք դիմել Ռուսաստանի Դաշնությանը․ հայտարարություն

Political

ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի գիտական խորհուրդը հայտարարությամբ է հանդես եկել։

«ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի գիտական խորհուրդը, անդրադառնալով Ադրբեջանի իշխանությունների կողմից բնապահպանական ակնհայտ շինծու պատճառաբանություններով, մեծաքանակ զինված մարդկանց անմիջական աջակցությամբ իրականացվող տարաբնույթ խիստ մտահոգիչ սադրանքներին, որոնց արդյունքում արդեն տևական ժամանակով արգելափակվել է Արցախը Հայաստանի և, ընդհանրապես արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհը, ինչպես նաև 3 օր շարունակ փակվել էր Արցախի հայաբնակ բնակավայրերում Հայաստանից մատակարարվող բնական գազի հոսքը՝ արձանագրում է, որ ամբողջովին խաթարվել են արցախցիների կենսական իրավունքները՝ կանգնեցնելով արցախահայությանը հումանիտար աղետի առաջ։

Նմանօրինակ սադրիչ գործողությունների բուն նպատակը՝  առանց զենքի անմիջական գործադրման, բայց և դրա կիրառման սպառնալիքով միջազգային ահաբեկչության շարունակական իրականացումն է, ինչպես նաև Արցախի բնակչությանը էթնիկ զտման ենթարկելը, ինչը հերթական անգամ ի ցույց է դնում Ադրբեջանի հայատյաց քաղաքականությունը: Ստեղծված կացությունն ավելորդ անգամ անվիճարկելի է դարձնում այն պարզ իրողությունը, որ արցախահայության անվտանգությունը որևէ պայմանով հնարավոր չէ երաշխավորել Ադրբեջանի կազմում:

Այն, որ օրինականության շղարշով քողարկված հիշյալ սադրանքները հընթացս հետապնդում են ռազմական սպառնալիքի ազդեցությամբ նորանոր զիջումներ կորզելու նպատակ, վկայում են Թուրք և Ադրբեջանցի պաշտոնյաների հրապարակային հայտարարությունները։ Մասնավորապես, ներկայումս Բաքվում գտնվող Թուրքիայի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ չի վերադառնա Թուրքիա, մինչև չբացվի «Զանգեզուրյան միջանցքը»։

Վերոգրյալ իրողության հաշվառմամբ, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի գիտական խորհուրդը արձանագրում է՝

- 120 հազար խաղաղ բնակչի պատանդառությունը միջազգային աննախադեպ ոճրագործություն է, այն առերևույթ բովանդակում է միջազգային ահաբեկչության հատկանիշներ, հումանիտար աղետի հանգեցրած հիշյալ գործողությունները համարվում են մարդկայնության դեմ ուղղված հանցագործություններ։

- Նշված գործողություններով ադրբեջանական կողմը խախտել է նաև 2020 թ. նոյեմբերի 9-ի «Կրակի դադարեցման մասին» եռակողմ հայտարարության դրույթները, մասնավորապես այդ փաստաթղթի 6-րդ կետը, որի համաձայն. «Ադրբեջանի Հանրապետությունը երաշխավորում է Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային և բեռնատար միջոցների երթևեկության անվտանգությունը երկու ուղղություններով»։

Վերլուծելով ստեղծված ծայրահեղ սպառնալից, օրհասական վիճակը և նկատի ունենալով այն ապագայում պարբերաբար կրկնվելու վտանգը, անհրաժեշտ ենք համարում ընդգծել, որ Հայաստանը Արցախի, այդ պետության հայ ազգաբնակչության առջև ունի սահմանադրական անբեկանելի պարտավորություններ:

Ուստի ՀՀ իշխանություններից պահանջում ենք՝

1. Հավուր պատշաճի ձևակերպել պաշտոնական միջնորդություն և սեղմ ժամկետում ներկայացնել ՄԱԿ֊ի գլխավոր քարտուղարին՝ ՄԱԿ-ի կանոնադրությունից բխող կոնկրետ կանխարգելիչ միջոցներ ձեռնարկելու առաջարկությամբ։ Հարկ է հստակ վերապահում անել, որ այս փուլում այլևս վերացական մտահոգություններ հայտնելով սահմանափակվելը առնվազն թողտվություն է, որևէ ազդեցություն չի կարող ունենալ իրադարձությունների վրա և հարիր չէ ՄԱԿ֊ի կանոնադրական առաքելությանը։

2. Վավերացնել ՄԱԿ-ի 1998 թվականի հուլիսի 17-ին հռոմում ստորագրված` Միջազգային քրեական դատարանի կանոնադրության մասին համաձայնագիրը և մարդկության դեմ ուղղված հանցանքների հիմքով դիմում հարուցել Ադրբեջանի և Թուրքիայի դեմ։ Ընդ որում, այդ առնչությամբ Սահմանադրական դատարանի 2004 թ. օգոստոսի 13-ի թիվ ՍԴՈ-502 որոշումը խոչընդոտ չէ, քանի որ դրանից հետո Սահմանադրությունում կատարվել են համապատասխան փոփոխություններ։ Այս և նմանաբնույթ հարցերում ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը անվերապահ պատրաստակամություն է հայտնում՝ ցուցաբերելու պատշաճ մասնագիտական աջակցություն։

3. Հիմք ընդունելով այդ փուլում իրավաչափ հիմքերով գործող օրենսդրությանը համապատասխան 1991 թ. դեկտեմբերի 10-ի «Արցախի անկախության հանրաքվեի» որոշումը, Ազգային ժողովի խմբակցություններին անհապաղ ձեռնամուխ լինել Արցախի Հանրապետության ճանաչման գործընթացին՝ մշակելով և ՀՀ Ազգային Ժողովի օրակարգ ներառելով Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին օրենքի նախագիծ:

4. Դիմել Ռուսաստանի Դաշնությանը՝ 2020 թ. նոյեմբերի 9-ի «Կրակի դադարեցման մասին» եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունների անխափան կատարման առնչությամբ հստակ պարզաբանումներ ներկայացնելու հարցադրմամբ», - ասվում  է հայտարարությունում։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Cyberattack forces Georgia county to sever connection to state voter registration systemBy adopting law on 'Transparency of Foreign Influence', Georgia does not deviate from European path: GaribashviliFact check: Trump’s false courthouse claims about his trialBlinken tells CNN the US has seen evidence of China attempting to influence upcoming US electionsXi shakes up China’s military in rethink of how to ‘fight and win’ future warsArarat Mirzoyan will leave for Qatar on official visitImran Khan's supporters held protests in PakistanArmenian Foreign Ministry sends congratulations to South Africa on Freedom DayCOP29 in Baku is also an opportunity to work for a brighter future in the Southern Caucasus: Foreign Ministry of GermanySpain expressed readiness to continue military and humanitarian support to KyivGold pocket watch recovered from body of richest passenger on Titanic up for auctionWe stand for continuation of contacts between Baku and Yerevan: PeskovPost installed on the border is the cornerstone of Armenia's territorial integrity - Prime MinisterDina Titus submits bill on sanctions against Azerbaijan to US CongressBelgium may deliver first F-16 jets to Ukraine8800 mAh battery, 2.4K IPS screen, thermal imager: Blackview has introduced a new ultra-durable smartphoneArmenia ruling force MP: Tavush-Gazakh sector border delimitation process technically completedMFA spox: Armenia received Azerbaijan proposals regarding ‘peace treaty’ draftRussia MP: I’m ashamed of my colleagues' assessments of events in KarabakhArmenia parliament receives Valentina Matviyenko's letter regarding Alen Simonyan's remarksBaku described resolution of European Parliament related to human rights in Azerbaijan as 'one-sided and groundless'Armenia and Italy discuss military cooperationPM: We are resolving matter of Armenia’s existence in coming decadesHeads of Russian Gazprom and Azerbaijani SOCAR discussed cooperation in gas sector'Negative' factors building in US-China ties, foreign minister Wang tells BlinkenJoint Russia-Turkey monitoring center closing in KarabakhTasks of Russian-Turkish joint monitoring center are considered completed: ValiyevRussian-Turkish joint monitoring center closed in AghdamGrand Indian Wedding at Seven Visions, The DvinAliyev and Scholz to discuss issues related to foreign policy, economy and energyUSA started providing new military package to KyivAt suggestion of Kazakh side, we will inform about date of possible meeting of Foreign Ministers of Armenia and Azerbaijan: Ani BadalyanCivil disobedience actions resume in Yerevan in the morningDeputy FM, US officials discuss assistance to be provided to ArmeniaNewspaper: Armenia ruling political team also afraid of prospect of return of Azerbaijani ‘refugees’Chile Chamber of Deputies recognizes Armenian Genocide, Turkey protestsMher Grigoryan, Iran envoy discuss latest developments in Armenia-Azerbaijan state border delimitationWhat risks are hidden in keyboards of Android smartphones?Parliament speaker: There is no Armenia settlement under Azerbaijan controlCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metals20 border posts installed on Armenia-Azerbaijan borderSuren Papikyan welcomed a delegation led by the Head of the Council of Europe Office in YerevanArmenia parliament speaker: Buying natural gas from Azerbaijan is very good optionOverchuk: Russia awaits Armenia's Pashinyan at EAEU summit in MoscowHamas official says group would lay down its weapons if a two-state solution is implemented, APRussia MFA spox comments on Putin's words regarding Karabakh’s statusMFA spox: Russia has always perceived the Armenian Genocide as its own pain, misfortuneArmenia to open consulate general in Iran's TabrizFrance PM: Armenia has endured, it is writing the future of itself and its peoplePeople block Yerevan-Sevan, Yerevan-Meghri motorways also
Most Popular