Charles Michel: Georgian President's veto of the transparency law offers a moment for further reflection EU Mission in Armenia hosted delegation of Netherlands Embassy Putin told Tokayev about his impressions of his visit to China Ararat Mirzoyan exchanged ideas with acting chairman of OSCE Armenian, German Foreign Ministers discuss security situation in South Caucasus Henrikh Mkhitaryan draws international community's attention to the problem of captives held in Azerbaijan No new Armenia-Azerbaijan border created, the border existing at time of USSR collapse being reproduced: PM's Office Political consultations held between foreign ministries of Armenia, Georgia Armenia FM to be on working visit to Strasbourg Delegation led by Hakob Arshakyan is on a working visit to Bratislava 

Նոր Հայաստանի հաջողակները. ովքեր համալրեցին նորաթուխ «օլիգարխների» շարքերը

Analytical

Անցնող տարվա ընթացքում Հայաստանում լսվեցին մի շարք անուններ, որոնք համալրեցին Նոր Հայաստանի մեծահարուսների ցանկը՝ ընդհուպ մոտենալով օլիգարխների ցուցանիշներին։

Դիցուք՝  այս տարի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Նարեկ Նալբանդյանի դեմքով իր սրտի օլիգարխին կերտեց: Եթե Նարեկ Նալբանդյան անունը ոչինչ չի ասում, ապա հիշեցնենք` ամիսներ առաջ հայտնի դարձավ, որ Ծաղկաձորի «Գոլդեն Փելիս» հյուրանոցային համալիրը 5 մլրդ դրամով գնել է «Պրոյեկտ ինտեր-ինվեստ» ՍՊԸ-ն, որի 100% բաժնետերը Նարեկ Նալբանդյանն է, որն այս ընկերությունը ձեռք է բերել 2018-ի դեկտեմբերին Մայիլ Թորոյանից: «Պրոյեկտ ինտեր-ինվեստ» ընկերության համար 2019-ին կառավարությունը արտոնություններ էր սահմանել՝ ներդրումային ծրագրի շրջանակներում 3 տարի ժամկետով հետաձգել ընկերության համար ԱԱՀ-ից, ինչպես նաեւ ազատել մաքսատուրքից՝ ներդրումային ծրագրի շրջանակներում։

Սա էլ բավարար չէր, Նալբանդյանի անունը հնչեց ևս երկու աղմկահարույց իրադարձությունների ֆոնին։ Առաջինը` ձվի շուկայում ստեղծված իավիճակն էր, երբ պարզ դարձավ, որ ՄՊՀ կողմնակի դիտորդի դերում գտնվելու արդյունքում Նալբանդյանը փորձում է ձեռք բերել սնանկացող մի շարք ընկերություններ։ Բանն այն է, որ «Շիրակ» թռչնաֆաբրիկան ձու է հանել վաճառքի, որը ինքնարժեքից էժան է: Այս ընկերությունն սկսել է ձվի շուկայում գնային տատանումներ անել: Նույնը կրկնում են մյուս խոշոր ընկերությունները, որոնք այլընտրանք չունեն` պետք է էժանացնեն, քանի որ կուտակած հավկիթ ունեն եւ պետք է իրացնեն։ ՏՄՊՊՀ-ն, թեև ուսումնասիրություններ էր սկսել, սակայն դրանց արդյունքը, մեղմ ասած, չի երևում։ Մեկ ընկերություն առանց որևէ խոչընդոտի դեմպինգի է դիմում` ըստ էության շուկայից դուրս մղելով փոքր ու միջին խաղացողներին։ Ուշագրավն այստեղ այն է, որ մամուլը գրել էր նան, որ Նալբանդյանին է պատկանում «Շիրակ» թռչնաֆաբրիկան, որը «Նոր Լուսակերտ» թռնչաֆաբրիկայի 50 տոկոս բաժնետերն է:
Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Բագրատ Բադալյանը կնոջ հետ համատեղ տուն է գնել Ամերիկայի Միացյալ նահանգների Մերիսվիլ քաղաքում: Պաշտոնյայի հայտարարագրի համաձայն՝ գործարքը կայացել է 2021թ.-ի մայիսին, իսկ անշարժ գույքի արժեքը կազմել է 584 հազար 950 ԱՄՆ դոլար: Բագրատ Բադալյանի եկամուտներն ավելացել են հատկապես պետական պաշտոններ զբաղեցնելու տարիներին: Մասնավորապես, նրան է պատկանում «Ճաննախագիծ ինստիտուտ» ՍՊԸ-ի 88.13%-ը: Այս ընկերությունն ակտիվ մասնակցություն ունի պետական գնումներում՝ հատկապես ճանապարհաշինության ոլորտում: Բագրատ Բադալյանի՝ 2020թ. ապրիլի 16-ին «Ճաննախագիծ ինստիտուտ» ՍՊԸ-ի բաժնետեր դառնալուց հետո, պետական մարմինները և համայնքները ընկերության հետ կնքել են ընդհանուր 1 մլրդ 79 մլն 465 հազար դրամի պետական գնման պայմանագիր: Համեմատության համար նշենք, որ մինչև ՍՊԸ-ում Բագրատ Բադալյանի բաժնետեր լինելը, 2019թ. հունվարի 1-ից մինչև 2020թ. ապրիլի 15-ը,  «Ճաննախագիծ ինստիտուտ» ՍՊԸ-ի հետ կնքվել է պետական գնման ընդամենը մեկ պայմանագիր՝ 431 հազ. դրամ պայմանագրային գնով: Իսկ 2018-ին՝ 3 պայմանագիր՝ 11 մլն 949 հզր դրամ ընդհանուր գնով: 2022թ.-ի հունվարի 1-ից մինչև նույն տարվա հուլիսի 19-ն ընկած ժամանակահատվածում կնքվել է 9 պայմանագիր՝ բոլորն էլ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ: Պայմանագրերի ընդհանուր գինը կազմել է մոտ 222 մլն 160 հազ. դրամ:

2021 թվականի արտահերթ ընտրություններին ՔՊ գրասենյակում ընտրությունների արդյունքներին հետևած և վերջերս Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանի խորհրդական նշանակված Արման Հակոբջանյանի ընտանիքին պատկանող «Կապավոր» ընկերությունը մեկ անձից գնման ընթացակարգով այս տարի պայմանագիր է կնքել Փաշինյանի Կառավարության հետ. պայմանագրի արժեքը կազմում է 1.2 միլիարդ դրամ։ Նշենք, որ Հակոբջանյանին պատկանող այս ընկերությունը Հայաստանում և Արցախում մեկ անձից գնումների առաջատարն է. այս ընկերությանն են վստահվում միլիարդավոր դրամներ՝ մեկ անձից գնման ընթացակարգով՝ ասֆալտ փռելու կամ բնակարանաշինության ծրագրեր իրականացնելու համար։ Բացի Տարածքային կառավարման և զարգացման նախարարությունից, այս ընկերության հետ պայմանագրեր է կնքել նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամը՝ 449 մլն դրամի՝ վերանորոգելով Մ-2 ճանապարհից Դահրավ համայնք տանող ճանապարհի 5 կմ հատվածը։

Իհարկե, չենք կարող պնդել, որ այս բոլոր դեպքերում առկա է կոռուպցիոն ռիսկ, սակայն փաստ է, որ վերը նշված անձինք մինչ հեղափոխությունը քչերին էին հայտնի, իսկ արդեն հեղափոխությունից հետո, լինելով մտերիմ իշխանամերձ շրջանակների հետ կամ մաս կազմելով իշխանությանը, կարողացան հաջողությամբ առաջ մղել իրենց բիզնեսները՝ համալրելով Նոր Հայաստանի մեծահարուստների, կամ ժողովրդի լեզվով ասած՝ օլիգարխների շարքերը...

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Charles Michel: Georgian President's veto of the transparency law offers a moment for further reflectionNew method of fraud: How do criminals steal people's money?Enhanced security measures are introduced at Sochi airportGeorgian president vetoes 'foreign agents' billEU Mission in Armenia hosted delegation of Netherlands EmbassyPutin told Tokayev about his impressions of his visit to ChinaArmenia's Foreign Minister presented to his Swiss counterpart recent developments in process of normalization of relations with AzerbaijanArarat Mirzoyan exchanged ideas with acting chairman of OSCEUS Special Forces open permanent base in PolandHow to slow down the discharge of a smartphone? 8 useful tipsArmenian, German Foreign Ministers discuss security situation in South CaucasusJames Webb discovers oldest collision of giant black holes: Why is this finding important?Ben Affleck and Jennifer Lopez finally reunite amid divorce rumorsHenrikh Mkhitaryan draws international community's attention to the problem of captives held in AzerbaijanNo hands needed։ Android apps can be used with gesturesBianca Censori 'furious' over Kanye West's plans to launch porn platform5 most dangerous smartphones in terms of SAR radiation levelsWildberries sellers can give customers points for reviews: What can be done with pointsUS will provide additional $2 billion in aid to Ukraine, Blinken says No new Armenia-Azerbaijan border created, the border existing at time of USSR collapse being reproduced: PM's OfficeUruguay Chamber of Representatives votes to submit draft law on the Armenian Genocide Memorial Day to executive branchPolitical consultations held between foreign ministries of Armenia, GeorgiaGrigoryan and Mustafayev held a meeting on the border of Armenia and Azerbaijan: Protocol signedArmenia FM to be on working visit to StrasbourgDemonstrators in downtown Yerevan chant slogans, whistle at Armenia PMErdogan, Greek leader begin talks in Turkey to maintain positive momentumIran and India have signed long-term agreement for re-equipment of the Chabahar port: BazrpashDelegation led by Hakob Arshakyan is on a working visit to BratislavaPrime Minister Pashinyan heads to the Kingdom of DenmarkArmenian Parliament Speaker receives OSCE Chair-in-OfficeUN Committee against Torture issues findings on Azerbaijan regarding fulfillment of its obligationsMicrosoft will end support for Windows 10 version 21H2Egyptian representatives unexpectedly canceled meetings with Israeli counterpartsAlen Simonyan receives Ambassador of Argentina to Armenia: Argentina sees efforts of Armenia in establishing peace in South CaucasusPresident Vahagn Khachaturyan met with the Primate of the Armenian Catholic Eparchy Bishop Mikael MuradianFrance urges Armenia and Azerbaijan to proceed with border demarcation based on agreed principlesThe Armenian cultural heritage in Nagorno-Karabakh is gradually being destroyed – Geghard SAF Nikol Pashinyan, Ian Borg discuss cooperation between Armenia government, OSCEOSCE turns blind eye to Karabakh issue?Expanded meeting of foreign ministers of Armenia and Malta held in YerevanUS man goes fishing with little daughter, discovers 152-year-old shipwreckUSA is deeply worried about decline of democracy in Georgia: SullivanEU will strengthen its support to Kyiv in coming weeks: MacronIn support of "Tavush for the Motherland" a motor rally started from Armenia's second city towards YerevanEarthquake in Azerbaijan: tremors felt in SyunikArmenian President meets with representatives of the Union of Iranian-Armenians and Iraqi-ArmeniansIDF and Hezbollah report mutual attacksUkrainian forces are retaliating against enemy in direction of Kharkiv: ZelenskyNegotiations between the Foreign Ministers of Armenia and Azerbaijan ended in AlmatyHuawei Pura 70 Ultra: The new smartphone has the world's best camera?
Most Popular