Մեսսին արձակուրդ է ստացել ՊՍԺ-ից
Sport«Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Լիոնել Մեսսին 2022 թվականին այլևս չի խաղա ակումբում։
Ինչպես հայտնում է լրագրող Ադրիեն Գրենյեն իր Twitter-ում, փարիզցիների ղեկավարությունը 35-ամյա հարձակվողին տասը օր հանգիստ է տվել Քաթարում կայացած աշխարհի առաջնության եզրափակիչում Արգենտինայի հավաքականի հաղթանակից հետո։
Մեսսին Բուենոս Այրեսից վերադառնալուց հետո կմարզվի անհատական ծրագրով և դժվար թե խաղադաշտ դուրս գա մինչև 2023 թվականի հունվարի կեսերը։
Հիշեցնենք, որ Արգենտինան աշխարհի առաջնության եզրափակչում հաղթեց Ֆրանսիայի հավաքականին։ Երկու հիմնական խաղակեսերն ավարտվեցին 2:2 հաշվով, լրացուցիչ ժամանակում թիմերը փոխանակվեցին գոլերով, իսկ 11 մետրանոց հարվածաշարում ավելի դիպուկ խաղացին արգենտինացիները՝ 4:2:
Արգենտինայի հավաքականի համար աշխարհի առաջնությունում այս հաղթանակը երրորդն էր պատմության մեջ։ Մինչ այդ արգենտինացիները գավաթը բարձրացրել էին իրենց գլխավերևում 1978 և 1986 թվականներին։