Ավտովթար Լոռու մարզում․ «Վանաձոր» ԲԿ-ի շտապօգնության ավտոմեքենան, կանչի վայր մեկնելիս, վթարի է ենթարկվել
Արտակարգ Պատահար
Այսօր՝ դեկտեմբերի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 14։00-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Երևանյան փողոցի թիվ 133 շենքի դիմաց բախվել են «Վանաձոր» բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենան ու Nissan March մակնիշի ավտոմեքենան։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով շտապօգնության բժշկուհին մարմնական վնասվածքով տեղափոխվել է «Վանաձոր» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է վարույթ։
Շտապօգնության ավտոմեքենան կանչի վայր մեկնելիս է եղել, և միացված են եղել շտապօգնության ավտոմեքենայի լուսաձայնային ազդանշանները։ Ոստիկանությունն ու քննչական վարչություն պարզում են վարորդների և վիրավորի ինքնությունը։