Մեսսին քնում է՝ ԱԱ գավաթը գրկած (լուսանկար)
ԼուսանկարներԱրգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին նոր գրառում է կատարել սոցցանցում։
Լուսանկարում «Պարի Սեն Ժերմենի» 35-ամյա հարձակվողը փակ աչքերով պառկած է անկողնում՝ Աշխարհի առաջնության գավաթը գրկած։ «Բարի օր!»,- լուսանկարը մակագրել է Մեսսին։
Հիշեցնենք, որ Արգենտինան աշխարհի առաջնության եզրափակչում հաղթեց Ֆրանսիայի հավաքականին։ Երկու հիմնական խաղակեսերն ավարտվեցին 2:2 հաշվով, լրացուցիչ ժամանակում թիմերը փոխանակվեցին գոլերով, իսկ 11 մետրանոց հարվածաշարում ավելի դիպուկ ստացվեցին արգենտինացիների գոլերը՝ 4:2:
Մեսսին դուբլի հեղինակ դարձավ և իրացրեց 11 մետրանոց հարվածը՝ դառնալով հանդիպման և ամբողջ մրցաշարի լավագույն խաղացողը։