Արգենտինացի երկրպագուն ընկել է կամրջից և շարունակել տոնել Արգենտինայի հաղթանակը (տեսանյութ)
ՏեսանյութերԱրգենտինացի երկրպագուն լուրջ վնասվածքներ է ստացել կամրջից ընկնելու հետևանքով, սակայն շարունակել է տոնել իր ազգային հավաքականի հաղթանակը 2022 թվականի Ֆուտբոլի աշխարհի առաջնությունում։
Տեսանյութում երևում է, թե ինչպես են երկրպագուին պատգարակով տանում, իսկ նա շարունակում է ուրախանալ Բուենոս Այրեսի փողոցներում հավաքված մյուս երկրպագուների հետ միասին:
Դեկտեմբերի 20-ին երկրում հայտարարվել է ազգային տոն, որպեսզի բնակիչները կարողանան տոնել իրենց թիմի հաղթանակը Կատարում կայացած մրցաշարում։