USA is deeply worried about decline of democracy in Georgia: Sullivan Earthquake in Azerbaijan: tremors felt in Syunik Armenian President meets with representatives of the Union of Iranian-Armenians and Iraqi-Armenians Negotiations between the Foreign Ministers of Armenia and Azerbaijan ended in Almaty Armenian, Azerbaijani Foreign Ministers continue talks in Almaty Use of hate speech based on ethnicity or nationality is not allowed: Ombudswoman EBRD holds its 2024 Annual Meeting and Business Forum in Armenia Armenia, Azerbaijan FMs’ talks kicking off in Kazakhstan Mkhitar Hayrapetyan, Vassilis Maragos discuss Armenia-EU cooperation agenda matters Civil disobedience actions underway in Yerevan (live) 

Բարձր տեխնոլոգիաների ոլորտը ռեկորդային ցուցանիշներ է գրանցել՝ ազդելով տնտեսական միջավայրի վրա. Հակոբ Արշակյան

Political

 ՀՀ ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանը համարում է, որ Հայաստանն այլընտրանք չունի, քան ինժեներական ոլորտի ավելի ու ավելի արագացող տեմպերով զարգացումը: 

Արշակյանը նման տեսակետ հայտնեց դեկտեմբերի 23-ին «Հայաստան-ճարտարագիտական շաբաթ 2022» միջոցառման պաշտոնական բացմանը:

Նրա խոսքով՝ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտն այս տարի և նախորդ տարիներին ևս ռեկորդային ցուցանիշներ է գրանցել՝ ազդելով Հայաստանի տնտեսական միջավայրի վրա: «Հայաստանն այլընտրանք չունի, քան ինժեներական ոլորտի ավելի ու ավելի արագացող տեմպերով զարգացումը: Այս տարի Հայաստանն արձանագրել է շուրջ 13 տոկոս տնտեսական աճ: Այդպիսին էին կանխատեսումները: 2022-ին ըստ կանխատեսումների՝ շուրջ 60 տոկոս աճ է լինելու ոլորտում, ինչը նշանակում է, որ աշխատակիցների թվաքանակով կարող ենք խոսել ոչ թե 20 հազարի կամ 30 հազարի, այլ 40 հազար և ավելի զբաղվածների մասին, ինչն իսկապես տպավորիչ է: Համախառն ներքին արդյունքում բարձր տեխնոլոգիական  ընկերությունների շրջանառությունը 5 տոկոսի շրջանակներում կլինի»,-ընդգծեց Արշակյանը:

ԱԺ փոխնախագահի խոսքով՝ ՀՀ կառավարությունը մեծ ուշադրություն է դարձնում գիտության ֆինանսավորմանը: 2022-ին գիտության ֆինանսավորումն 80 և ավելի տոկոսով ավելացել է: Աճը կշարունակվի նաև 2023 թվականին:

Պաշտպանական արդյունաբերության ոլորտում ևս հիմնարար փոփոխություններ են գրանցվել: «Խոսքը մշակումներից դեպի սերիական արտադրության անցնելու մասին է՝ ՀՀ պաշտպանության նախարարության կողմից սերիական արտադրությունների աննախադեպ ծավալի պատվերների իջեցման մասով: Հիմա թվեր չեմ ցանկանում հնչեցնել, սակայն տպավորիչ արդյունքներ կան: Տեխնոլոգիաների մշակումից անցումը դեպի սերիական արտադրություն նշանակում է նոր տեսակի գիտելիքների ստացում, ոլորտում լոգիստիկ արժեշղթաների գնագոյացման, ապրանքների մշակումից դեպի արտադրության անցման, ինչպես նաև արտադրական ենթակառուցվածքների զարգացման առումով որակական անցումներ պետք է ապահովվեն: Խոսքը նաև ռազմական, պետական փորձարկումների և արտադրական ցիկլի ընթացքում ապրանքների որակի թեստավորման փորձարկումների ամբողջ շղթայի մասին է: Այստեղ ևս ձեռքբերումներ կան, ինչի վրա ազդեցություն է թողել երկարաժամկետ պատվերների ինստիտուտի ներդրումը»,-հավաստիացրեց Հակոբ Արշակյանը:

Արշակյանը հիշեցրեց, որ Հայաստանում բյուջեն ամեն տարի է հաստատվում, և երկարաժամկետ պատվերներն իջեցնելու տեսանկյունից պետությունն իր վրա հավելյալ բեռ է  վերցնում՝ չիմանալով, թե հաջորդ տարի բյուջեի պլանավորումն ինչպես պետք է կատարվի: ՀՀ կառավարությունն ու պետությունն այդ ռիսկին գնացել են, ինչի արդյունքում ռազմարդյունաբերության ոլորտում գոյություն ունեն երկարաժամկետ պատվերներ:

Անդրադառնալով մարտահրավերներին՝ ԱԺ փոխնախագահն ընդգծեց, որ գիտության, պաշտպանական արդյունաբերության, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ֆինանսավորման ավելացման գործում քաղաքական կամքն ու  ցանկությունը մի բան են, իսկ տնտեսության զարգացման գործում կրթություն-գիտություն-արդյունաբերություն կապն ապահովելը՝ մեկ այլ խնդիր:

«Ցանկանում եմ, որ մասնավոր հատվածի ներդրողները, գործարարներն ուշադրություն դարձնեն այդ հանգամանքին, քանի որ պետությունը, ավելացնելով գիտության ֆինանսավորումը, դրա ձեռքբերումները պետք է ծառայեցնի մասնավոր հատվածի բիզնեսի զարգացմանը, և այստեղ են թաքնված որոշակի ռիսկեր այն առումով, որ, եթե բիզնեսի և գիտության համապատասխան բարձր մակարդակով համագործակցություն չլինի, մենք կարող ենք տարիներ հետո արձանագրել, որ  ցուցանիշների հետ կապված խնդիրներ կան: Այդ դեպքում հասարակության շրջանում հարցեր կառաջանան գիտության ֆինանսավորման առաջանցիկ տեմպերով բարձրացման ու զարգացման հետ կապված: Ուստի բիզնեսի ներկայացուցիչները պետք է ևս պատվերներ ձևակերպեն ու  դրանք ծառայեցնեն գիտությանը: Գիտենք, որ թեմատիկ ֆինանսավորման հոդվածներով է հիմնականում գիտության ֆինանսավորման ավելացումը և կոնկրետ թեմաներով ու կոնկրետ խնդիրների շրջանակներում գիտահետազոտական ինստիտուտները, համալսարանները կարող են դիմել Գիտության պետական կոմիտեին և ստանալ համապատասխան ֆինանսավորում»,-հիշեցրեց նա:

Արշակյանը ռիսկային օղակ համարեց պատենտների կամ ինտելեկտուալ սեփականության կամ տեխնոլոգիաների ստեղծումից մինչև դրանց առևտրայնացում շղթան:  Նրա խոսքով՝ զարգացած երկրներում առկա են Technology transfer ընկերությունները, որոնք վերցնում են տեխնոլոգիաներն ու առևտրայնացնում դրանք, գրանցում են դրանք որպես ինտելեկտուալ սեփականություն, դրանց պատենտներն են հանում ու դնում արտադրական ցիկլերի մեջ:

Արշակյանը կարծում է, որ Հայաստանում այդ մասը բացակայում է, ու  չկան այնպիսի կազմակերպություններ, որոնք կգնան գիտական ինստիտուտներ, կտեսնեն, թե ինչ արդյունքներ կան գիտության բնագավառում ու դրանք կծառայեցնեն տնտեսության  զարգացմանը կամ դրանց հիման վրա նոր ընկերություններ, ստարտափեր  կստեղծեն և բիզնեսին կներգրավեն՝ ներդրումների համար:

«Այս առումով ևս մասնավոր հատվածը կարող է իր գործառույթն իրականացնել: Կան նաև մասնավոր գործակալություններ, որոնք համագործակցում են գիտահետազոտական ինստիտուտների, համալսարանների հետ ու առևտրայնացնում են գիտական արդյունքը: Այստեղ կարող են  թռիչքաձև զարգացումներ լինել՝ հաշվի առնելով այն, որ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը փնտրում է նորարարական ընկերությունների, որոնք նման քայլ կանեն: Նախարարությունը սկզբնական փուլերում ֆինանսավորում է նման ընկերությունների՝ կիսելով ռիսկերը»,-շեշտեց նա:

 Ըստ Արշակյանի՝ իրենք ևս անելիքներ ունեն կրթություն-գիտություն-արդյունաբերություն շղթայի կայացման հարցում ու գիտակցում են,  որ այդ շղթայի առանձին բաղադրիչների բարելավումը բավարար չէ արագ աճ գրանցելու համար:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
USA is deeply worried about decline of democracy in Georgia: SullivanEU will strengthen its support to Kyiv in coming weeks: MacronIn support of "Tavush for the Motherland" a motor rally started from Armenia's second city towards YerevanEarthquake in Azerbaijan: tremors felt in SyunikArmenian President meets with representatives of the Union of Iranian-Armenians and Iraqi-ArmeniansIDF and Hezbollah report mutual attacksUkrainian forces are retaliating against enemy in direction of Kharkiv: ZelenskyNegotiations between the Foreign Ministers of Armenia and Azerbaijan ended in AlmatyHuawei Pura 70 Ultra: The new smartphone has the world's best camera?Armenian, Azerbaijani Foreign Ministers continue talks in AlmatyGirl, 11, diagnosed with rare bone cancer after symptoms dismissed as 'growing pains'EU agreed on security guarantees for KyivA really original game: In Bruce and Box you control a naked man with a box - and you will also need a box to play itUS suspects that Israel used US-made weapons in GazaUS to announce US$400 million military aid package for Ukraine: PoliticoOil Prices DownEurovision 2024: How to vote for Armenia tonight?Use of hate speech based on ethnicity or nationality is not allowed: OmbudswomanKazakhstan talks with Armenia counterpart will last 2 days, Azerbaijan FM saysEBRD holds its 2024 Annual Meeting and Business Forum in ArmeniaArmenia FM at meeting with Azerbaijan counterpart: Borders that existed at time of USSR’s collapse should be reproducedSpain, Ireland to recognize Palestinian state on May 21 - BorrellArmenia ex-MP Karen Saribekyan dies aged 61Is Apple developing a foldable iPhone? Evidence of this has been publishedArmenia, Azerbaijan FMs’ talks kicking off in KazakhstanГалстанян о предложении Осканяна: У меня нет ни подобных амбиций, ни желанияMinisters of Foreign Affairs of Armenia and Kazakhstan held a meeting in AlmatyArabian Peninsula’s ancient inhabitants survived the heat by hiding in underground ‘lava tubes,’ study suggestsMkhitar Hayrapetyan, Vassilis Maragos discuss Armenia-EU cooperation agenda matters4 flight attendants make millions of dollars from drug smugglingRussia’s Putin submits Mishustin’s candidacy for PM’s officeCivil disobedience actions underway in Yerevan (live)Dr. Denis Mukwege, Congolese gynecological surgeon and human rights activist, awarded the 2024 Aurora PrizeNetanyahu said Israel would fight with its “fingernails” as Israel strikes eastern RafahArmenia, Azerbaijan FMs to meet today in KazakhstanVolvo plans to incorporate megaphone technology into its next-generation electric carsNewspaper: Armenia PM to make new concessions in Azerbaijan’s favorArmenia will not participate in financing of CSTO activities: Armenia's Foreign MinistryChina supports Serbia in defending its sovereignty on Kosovo issue: Xi JinpingKyiv says it foiled plot to kill Zelensky: DWAzerbaijan, Israel MFAs hold consultationsNo border delimitation carried out in Armenia’s Kirants village WednesdayLondon expels military attaché of Russian embassyBig demonstration against law on ‘foreign agents’ planned in Georgia capital Tbilisi SaturdayChina’s Sinovac ‘ready’ for Disease XNATO summit to be held on July 9-11 in WashingtonCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metals Dollar rises, euro falls in ArmeniaVictory over Nazism is marked at France embassy in ArmeniaAzerbaijan, Bulgaria to strengthen strategic partnership
Most Popular