Մեծ Բրիտանիայի վարչապետն անօթեւանին առաջարկել է բիզնեսով զբաղվել
ԱշխարհՄեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը Լոնդոնի անօթևանների ապաստարան կատարած Սուրբ Ծննդյան այցի ժամանակ կացարանի կենվորին առաջարկել է բիզնեսով զբաղվել։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։
Հոդվածում նշվում է, որ Սունակը, ում հանձնարարված էր նախաճաշ մատուցել կացարանի կենվորներին, փորձել է խոսել նրանցից մեկի հետ։ Վարչապետը անծանոթին հարցրել է՝ բիզնեսո՞վ զբաղվում է։ Տղամարդը պատասխանել է, որ անօթևան է, բայց բիզնեսով «հետաքրքրված» է։ Սունակը հարց է ուղղել, թե ինչ բիզնեսով կցանկանար զբաղվել զրուցակիցը։ Անօթեւանը պատասխանել է, որ իրեն տեսնում է ֆինանսների ոլորտում։ Ի պատասխան քաղաքական գործիչն ասել է, որ ինքը ֆինանսիստ է և փորձում էր համոզվել՝ արդյո՞ք հենց այս ոլորտում է, որ կացարանի կենվորը կցանկանար իրեն դրսևորել։
«Այո, ես դեմ չէի լինի: Բայց չգիտեմ, նախ կուզենայի ողջ լինել Սուրբ Ծնունդին»,- պատասխանել է Սունակի զրուցակիցը։
Նա նաեւ հույս է հայտնել, որ տոնին դրսում չի մնա։