I reiterated EU’s full support to all Georgians who put European future of their country first: Michel Colombia breaks diplomatic relations with Israel Trump develops plan on peaceful resolution in Ukraine: Telegraph I expressed my displeasure to advisor of US State Department for supporting revolution attempts in Georgia: Kobakhidze Armed Forces of Azerbaijan are participating in EFES-2024 multinational military exercise being held in Turkey Armenia is leader in region in press freedom index Human Rights Defender Anahit Manasyan's congratulatory message on World Press Freedom Day Russian forces are operating at same base as US troops in Niger - CNN Armenia ombudsperson on Kirants villagers’ property rights: The state has specific obligations FLYONE ARMENIA started operating flights on the route Yerevan-Nice-Yerevan 

Մի՛ մեծացրեք Արցախը Ադրբեջանի մաս լինելու նրանց ակնկալիքը, դա նորից պատերազմ կբերի․ Վարդան Օսկանյան

Political

Հայաստանի նախկին արտգործնախարար (1998-2008) Վարդան Օսկանյանը լրատվամիջոցներին է տրամադրել իր հերթական հոդվածը Արցախի շուրջ իրադարձությունների վերաբերյալ։

Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման փաստացի, պատմական, քաղաքական և իրավական հիմնավորումները միշտ էլ եղել են զորեղ և անթերի։ Դա էր հիմնական պատճառը, որ հնարավոր դարձրեց Մադրիդյան փաստաթղթում ամրագրել նրա ինքնորոշման իրավունքը։

44-օրյա պատերազմը, դրան հաջորդած Ադրբեջանի ոտնձգությունները և Արցախի՝ մերօրյա այս շրջափակումը միայն առավել ամրագրել և ուժեղացրել են այդ իրավունքի արդարացիությունը և դրա իրականացման անխուսափելիությունը։

Արցախում տեղի ունեցած վերջին երկու բազմահազարանոց հանրահավաքները և ժողովրդի դրսևորած վճռականությունը՝ տեր կանգնելու իր իրավունքներին, վկայությունն են այն բանի, որ ինքնորոշման գործընթացը անշրջելի է։

Այսօրվա իրադարձությունների հիմքում ընկած է Ադրբեջանի այն համոզումը, որ ինքն արդեն լուծել է Ղարաբաղի հարցը հօգուտ իրեն և անցել է իր թելադրանքներին Արցախին և պահանջատիրությանը Հայաստանից։ Այն պահին, երբ Ալիևը հասկանա, որ Ղարաբաղի հարցը չի լուծվել, և Արցախի ժողովուրդը պարզապես բացառում է որևէ կարգավիճակ Ադրբեջանի կազմում, Ադրբեջանի հավակնությունները Արցախից և Հայաստանից ոչ միայն կնվազեն, այլև կդառնան անիրատեսական։

Մեր դիրքերը ամուր են և արդար։ Եթե մենք կարողանանք դա ճիշտ ներկայացնել, աշխարհը մեզ կհասկանա և կաջակցի։ Արցախի ինքնորոշման իրավունքի պահանջատիրության քաղաքական և իրավական բոլոր նախապայմանները նախկինում և առավել ևս այսօր ամբողջությամբ բավարարված են։

Փաստը, որ Ղարաբաղը երբեք անկախ Ադրբեջանի կազմում չի եղել և եղել է միայն Խորհրդային Ադրբեջանի կազմում, իսկ այդ ժամանակաշրջանը Ադրբեջանն իր իսկ սահմանադրությամբ հռչակել է ոչ լեգիտիմ, տալիս է այն նվազագույն հիմնավորումը, որից և կարելի է ձևավորել իրավաքաղաքական փաստարկումների մի ամբողջ համալիր։

Այս համատեքստում, սակայն, մեր հիմնական խաղաքարտն այն է, որ Ադրբեջանը 1991-ին չեղարկել է Լեռնային Ղարաբաղի ինքնավարությունը և այսօր էլ հայտարարում է, որ «զրո կարգավիճակ» է նախատեսում Արցախի ժողովրդի համար։

Ադրբեջանի տարածքային ամբողջականության անքակտելիության թեզը՝ միջազգային իրավունքում այդ սկզբունքի գերակայության պնդման ամենանեղ և ամենապահապանողական մեկնաբանության դեպքում վիճելի կանխավարկած է (rebuttable presumption), որովհետև․ ա) Արցախում բնակվող հայերը ոչ թե Ադրբեջանի կազմում ինչ-որ փոքրամասնություն են, այլ իրենց պատմական հողի վրա ապրող ժողովուրդ, որը էթնիկապես, կրոնով, ավանդույթներով տարբերվում է «մետրոպոլիայից» և ունի ինքնորոշման հավաքական ու աներկբա ձգտում, բ) Խորհրդային Միության շրջանում, դրա փլուզումից հետո, առավել ևս՝ 44-օրյա պատերազմի ու վերջին այս ագրեսիաներով և շրջափակումով Արցախի ժողովուրդը մշտապես ենթարկվել է Ադրբեջանի ոտնձգություններին, այլ կերպ ասած՝ շարունակաբար ոտնահարվել են նրա բոլոր տեսակի իրավունքները։

Իհարկե, ես երբեք նպատակ չունեմ առաջարկելու, որ Արցախն ընդունի որևէ կարգավիճակ Ադրբեջանի կազմում։ Փաստը, որ Բաքուն հրաժարվում է Ղարաբաղին առաջարկել անգամ ինչ-որ ինքնավար կարգավիճակ իր կազմում, միջազգային իրավունքում հենց այն խախտումն է, որի դեպքում որևէ ժողովուրդ իրավունք կունենա արդեն հռչակելու իր անջատումը կամ ինքնորոշումը։

Սա միջազգային քաղաքական շրջանակներում ընդունված և միջազգային օրենքում ամրագրված անջատում հանուն փրկության (remedial secession) իրավունքի իրացման հիմնական նախադրյալն է։

Այս իրավունքը ամրագրված է 1970-ի ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի միաձայն ընունած բանաձևում, որը կոչվում է Միջազգային իրավունքի սկզբունքների մասին հռչակագիր (Declaration on Principles of International Law) և որը ունի միջազգային օրենքի ուժ։ Ավելին, գոյություն ունի դատավճռի առնվազն երեք նախադեպ (Ալանդյան կղզիներ, Կատանգա, Քվեբեկ), որտեղ օգտագործվել է այս սկզբունքը՝ նրան հաղորդելով միջազգային սովորութային իրավունքի կարգավիճակ։ Եթե այս բոլորին գումարում ենք Արդարադատության միջազգային դատարանի՝ Կոսովոյի անկախության մասին հայտնած խորհրդատվական կարծիքը, որ դա չի հակասում միջազգային օրենքին, անջատման այս իրավունքն Արցախի համար դառնում է ավելի քան անխոցելի։

Հետաքրքական է, որ հենց այս սկզբունքն էր դրված ՔՊ-ի նախընտրական և ավելի ուշ Հայաստանի կառավարության ծրագրում Լեռնային Ղարաբաղի խնդրի հետապնդման քաղաքականության հիմքում։

Բայց այժմ քար լռություն է։

Ներկայում այդ գործընթացին խանգարող հանգամանքները ոչ այնքան՝ ինչպես ոմանք պնդում են՝ այլ երկրների տարատեսակ շահերն ու հետաքրքրություններն են, որքան Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականությունը, տարբեր բևեռների հետ ունեցած հանդիպումներում տրված հակասական խոստումները, պետական պաշտոնյանների անտեղի և անբացատրելի հայտարարությունները և մեր ժողովրդի մի ստվար հատվածի հանցավոր անտարբերությունը։

Իմ նախկին հոդվածներից մեկում Հայաստանի իշխանություններից պահանջել էի, որ եթե չեք կարող կամ չեք ցանկանում պաշտպան լինել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքին, ապա հակառակը մի՛ արեք, պարզապես լռե՛ք և մի՛ խանգարեք այլոց աշխատանքին։ Ճիշտը, սակայն, կլինի, որ փոխեք քաղաքականությունը և անցնեք պատմության ճիշտ կողմը։ Ավելին, դուք պարտավոր եք դա անել։ Հայաստանը չի կարող ձեռքերը լվալ Արցախից։ Եթե մենք նախաձեռնությունը չենք վերցնում և չենք զբաղվում Արցախով, ապա ինչպես տեսնում ենք, այդ հարցը ինքն է մեզ հետապնդելու՝ մեզ համար անկանխատեսելի հետևանքներով։ Մի՛ մեծացրեք Արցախը Ադրբեջանի մաս լինելու նրանց ակնկալիքը։

Դա նորից անպայման պատերազմ կբերի մեր գլխին, որովհետև արցախցին դա չի ընդունելու։

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
I reiterated EU’s full support to all Georgians who put European future of their country first: MichelFuat Oktay discussed settlement of relations between Armenia and Azerbaijan with US congressmenColombia breaks diplomatic relations with IsraelF1 legend Michael Schumacher’s 8 luxury watches up for auctionA keyboard has been created that works quietly and costs $3,400US congressman was accused of serving interests of Azerbaijan in return for bribeTrump develops plan on peaceful resolution in Ukraine: TelegraphCameron says Kyiv can use British weapons inside Russia, Kremlin reactsDon't overpay for performance: Most powerful midrange smartphones in AprilThe Macallan, Cirque Du Soleil team up for whiskey tastings, death-defying stuntsCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metalsUK begins negotiations with Ukraine on a 100-year partnershipProsecutor's office sends crime report to prosecute Armenia PM Pashinyan to National Security ServiceVardapetyan on works regarding return of prisoners held in Azerbaijan and military-political leadership of Nagorno-KarabakhI expressed my displeasure to advisor of US State Department for supporting revolution attempts in Georgia: KobakhidzeArmed Forces of Azerbaijan are participating in EFES-2024 multinational military exercise being held in TurkeyArmenia is leader in region in press freedom indexThis is how dictator behaves: Israel's Foreign Minister accused Erdogan of violating international agreementsAt least 20 killed in Pakistan bus accidentU.S. and Japan allocate over $3 billion for developing hypersonic weapons interceptorHuman Rights Defender Anahit Manasyan's congratulatory message on World Press Freedom DayEurovision backstage: Armenian and Greek representatives actively dance in between rehearsalsRussian forces are operating at same base as US troops in Niger - CNNOver 2,000 people arrested at U.S. campus protestsYerevan will receive 171 new buses and 15 new trolleybuses10 most powerful Android smartphones in AprilArtificial intelligence can recognize human emotions by voice: Where can it be used?Armenia, Ukraine FMs discuss bilateral relations’ agenda, political dialogueArmenia ombudsperson on Kirants villagers’ property rights: The state has specific obligationsDriverless truck hits 29 children in KyrgyzstanCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metalsFLYONE ARMENIA started operating flights on the route Yerevan-Nice-YerevanMacron reaffirms he doesn't rule out sending troops to UkraineColombia to cut ties with Israel, president announces on May DayEU envoy to Azerbaijan does not clearly comment on reports that Hungary blocked aid to ArmeniaAndroid smartphone users can now send emojis during phone callsUnited States condemns the ‘Kremlin-inspired foreign influence’ legislation advanced in Georgia’s parliament, MillerRaffi Gregorian joins Aurora Humanitarian Initiative Board of DirectorsUnited States Commission on International Religious Freedom recommends US Government to designate Azerbaijan as a ‘country of particular concern’Armenia to have Police Guard serviceDeath toll jumps to at least 48 in southern China highway collapseSecret tunnels connecting continents discoveredLatest Toyota Land Cruiser goes on sale in EuropeLarge police presence at UCLA as protests continue at universities across the U.S.TAO Observatory: World's highest telescope to study evolution of galaxies and exoplanetsKey to conquering the Red Planet: Why is NASA studying solar storms on Mars?Road collapse kills dozens in southern ChinaUS plans to impose sanctions on Azerbaijan for military aggression against Karabakh in 2023Today, Parliament of Georgia is discussing bill 'On transparency of foreign influence' in second readingAzerbaijan and Armenia do not need mediators, Aliyev says
Most Popular