«Զանգե՞մ Սասուն Միքայելյանին, ղալաթ կանեք՝ ձկներս հետ չեք տա», «Ում ուզում ես՝ զանգի» Նոր նշանակում ՔԿ-ում Իրանից ներկրել են մեծ քանակությամբ թմրամիջոցներ ու փորձել իրացնել (տեսանյութ) Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նոր խորհրդական ունի Կիևյան փողոցում հայտնաբերվել է տղամարդու մարմին Լֆիկի շուկան խի՞ չես ստուգում, բա ու՞ր էիր 2 տարի առաջ. քաղաքացին՝ քաղաքապետարանի աշխատակցին ՈՒՂԻՂ. Քաղաքապետարանը «ռեյդի» է դուրս եկել. թիրախում կրկին փողոցային առևտուրն է Տոնացույցում Հարկ վճարողի օր ունենալը նպատակ ունի արժևորել կարևոր ռազմավարական առաքելությունը Երևանում 25-ամյա վարորդը «Hyundai»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին․ նա տեղում մահացել Մայր Աթոռն ինքն է որոշում՝ ով պիտի ներկայացնի իր դիրքորոշումները. տեղեկացրեք նկարահանման տեղն ու ժամը 

Տեղի է ունեցել ՄԻՊ-ին առընթեր Զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության հարցերով փորձագիտական խորհրդի նիստ

Իրավունք

Դեկտեմբերի 26-ին տեղի է ունեցել Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր Զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության հարցերով փորձագիտական խորհրդի նիստ, այս մասին հայտնեցին ՀՀ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից:

Նիստի մասնակիցներին ողջունել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը։ Պաշտպանը ներկայացրել է 2022 թվականի սեպտեմբերյան ադրբեջանական ռազմական ագրեսիայի ընթացքում և դրանից հետո Պաշտպանի հաստատության կողմից իրականացրած գործողությունները, այդ թվում՝ ամփոփ ներկայացրել է հրապարակված արտահերթ զեկույցները։

ՄԻՊ աշխատակազմի Քրեական արդարադատության ոլորտում և զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության դեպարտամենտի ղեկավար Հրանտ Ջիլավյանն ու ՄԻՊ աշխատակազմի Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Անդրանիկ Եղոյանը ներկայացրել են կոնֆլիկտային և հետկոնֆլիկտային իրավիճակում Պաշտպանի աշխատակազմի կատարած աշխատանքները։ Խոսել են ադրբեջանական մեդիա հարթակներում մոնիթորինգի, քաղաքացիների ընդունելության, թեժ գծի զանգերի, ստացված դիմում-բողոքների մասին։

Սեպտեմբերի 13-23-ն ընկած հատվածում միայն Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանության բաժինը ստացել է ավելի քան 100 դիմում-բողոք։ Դրանց մեծ մասը վերաբերել են զինծառայողների ճակատագրին, գտնվելու վայրին։ Բացի դրանից, Պաշտպանի հաստատությունը շարունակում է բողոքներ ստանալ 44-օրյա պատերազմի զոհերի հարազատներից։

Նշվել է, որ 2022 թվականի սեպտեմբերին ադրբեջանական ռազմական ագրեսիայի ժամանակ ՄԻՊ աշխատակազմերն աշխատել են հենց ակտիվ ռազմական գործողությունների գոտիներում, ինչի արդյունքում հավաքվել են արժանահավատ ապացուցողական տեղեկություններ։

Պաշտպանը նաև տեղեկացրել է, որ հաստատության փաստահավաք առաքելության ընթացքում վերհանվել են նաև ճգնաժամային իրավիճակներին պետական ու ՏԻՄ մարմինների արձագանքի թերությունները, որոնց ինստիտուցիոնալ լուծումների վերաբերյալ հաստատությունը ներկայացրել է առաջարկություններ ՀՀ կառավարությանը։

Տեղի է ունեցել հարցուպատասխան-քննարկում։ Անդրադարձել են Ադրբեջանում պահվող գերիներին, անհետ կորած անձանց կարգավիճակին ու ճակատագրին, համապատասխան հանձնաժողովի աշխատանքներին, հայրենադարձված զինծառայողներին, այդ թվում՝ նրանց առողջական-հոգեբանական վիճակին, սահմանամերձ բնակավայրերում ապաստարանների հարցին։

Այնուհետև ՄԻՊ աշխատակազմի Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանության բաժնի մասնագետ Դավիթ Վարդանյանն ու Հետազոտական, փորձագիտական և կրթական կենտրոնի մասնագետ Ջուլիա Գասպարյանը ներկայացրել են վարժական հավաքների գործընթացքում մարդու իրավունքների վիճակը։

Տեղի է ունեցել խորհրդի նիստի աշխատանքների ամփոփում և հետագա անելիքների վերաբերյալ մտքերի փոխանակում։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
«Զանգե՞մ Սասուն Միքայելյանին, ղալաթ կանեք՝ ձկներս հետ չեք տա», «Ում ուզում ես՝ զանգի»Մանկապարտեզում այսուհետ երկարօրյա խումբ կբացվի նույնիսկ մեկ երեխայի համարՖուտբոլի Եվրոպայի լիգայի կիսաեզրափակչի զույգերը հայտնի ենՈւկրաինան կարող է կապիտուլյացիայի ենթարկվել մինչև տարեվերջ. ԿՀՎ տնօրենԹուրքիայում մոտ 6 բալ մագնիտուդով երկրաշարժ է եղել (տեսանյութ) Վարժական հավաքների մասնակիցների պարապմունքները. ՊՆ-ն տեսանյութ է ներկայացրել Նոր նշանակում ՔԿ-ումԻրանից ներկրել են մեծ քանակությամբ թմրամիջոցներ ու փորձել իրացնել (տեսանյութ)Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նոր խորհրդական ունիԿիևյան փողոցում հայտնաբերվել է տղամարդու մարմինԲա զիբիլի մեջից քջջի ու ապրի՞, Ոսկեպարը գնա պահի է, ոչ թե 10 տղամարդով կնոջ ապրանքը առգրավիԼֆիկի շուկան խի՞ չես ստուգում, բա ու՞ր էիր 2 տարի առաջ. քաղաքացին՝ քաղաքապետարանի աշխատակցինՈՒՂԻՂ. Քաղաքապետարանը «ռեյդի» է դուրս եկել. թիրախում կրկին փողոցային առևտուրն էՏոնացույցում Հարկ վճարողի օր ունենալը նպատակ ունի արժևորել կարևոր ռազմավարական առաքելությունը 2 կոպեկ են առնում, խանութը հոր գներն ա դրել վրեն, մարդիկ առևտրով տուն են պահում, բա ո՞նց ապրենՆավթի գներն աճել ենՓաշինյանի Տավուշ կատարած վերջին այցը նպատակ ուներ «սրբագրել» Ոսկեպար կատարած նախորդ այցի սխալները. ԱբրահամյանՍտեղից էթալու եմ, ինձ պետք ա՞ էս երկիրը, 2 երեխա եմ մեծացնում, փողոցային առևտրի համար տուգանում են Առաջարկում եմ Փաշինյանին անձամբ «զննել» հրթիռները. Դավիթ Տոնոյան Ոսկու գինն աճել է Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ` Երևանի և մարզերի որոշ հասցեներումԿոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է Հայաստանի ՀանրապետությանըՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներՀՀ պետական բյուջե մուտքագրվել է ավելի քան 20 մլն ՀՀ դրամ. ԲԸՏՄԵրևանում 25-ամյա վարորդը «Hyundai»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին․ նա տեղում մահացելՄայր Աթոռն ինքն է որոշում՝ ով պիտի ներկայացնի իր դիրքորոշումները. տեղեկացրեք նկարահանման տեղն ու ժամըՕրվա խորհուրդ. Ապրիլի 19«Հրապարակ». Իշխանության յուրայիններից ո՞ւմ կընտրի ՄԻԵԴ-ը«Հրապարակ». Ինչո՞ւ ուղղաթիռով«Հրապարակ». Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը«Հրապարակ». ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն«Հրապարակ». Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»«Ժողովուրդ». 46 մլն 236 հազար դրամ «գործ տալու» «Ազդարարի՛ր» հարթակի համար` արդյունքում 176 հաղորդում 12 ամսում«Հրապարակ». Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց«Ժողովուրդ». Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս«Ժողովուրդ». ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից«Կարծես անօթևան լինի»․ Ջասթին Բիբերին ծաղրել են հանդերձանքի պատճառով (լուսանկար)Արթիկում 16-ամյա պատանին դանակահարել է 45-ամյա համաքաղաքացուն (տեսանյութ) Իրանը ցանկանում է ամրապնդել ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ Էրդողանն Իսրայելին մեղադրել է ցեղասպանություն իրականացնելու մեջՄահվան ելքով վրաերթ՝ Երևանում․ փախուստի դիմած վարորդը հայտնաբերվել է Իսրայելը ներկայումս կանգնած է էկզիստենցիալ սպառնալիքի առաջ․ ՆեթանյահուԿադիրովը «սադրանք» է անվանել Չեչնիայի ԱԻՆ ղեկավարի ձերբակալությունը Դաղստանում (տեսանյութ)Արթուր Դավթյանը դուրս է եկել Աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ (տեսանյութ) Ադրբեջանի Իլ-76 ինքնաթիռը թռել է Իսրայելի «Օվդա» ավիաբազա (լուսանկար)Տիգրան Խաչատրյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահին «Արտաքին ազդեցության» մասին օրենքը համապատասխանում է Մոսկվայի շահերին․ Վրաստանի նախագահ Քիմ Քարդաշյանը սև բիկինիով ցուցադրել է կազմվածքը (լուսանկարներ)Հաճախորդն իր տղայի և ընկերոջ հետ ծեծել է բանկի կառավարչին և աշխատակցինԱյս իշխանություններն այս տարիների ընթացքում ավելի շատ ապօրինություններ են արել, քան նախորդ 3-ը միասին. Քոչարյան (տեսանյութ)
Ամենադիտված