Քարդաշյան-Ջեններ ընտանիքը կիսվել է Սուրբ Ծննդյան բացիկով և ենթարկվել քննադատության
Լուսանկարներ
Ամեն տարի Քարդաշյան-Ջեններ ընտանիքը Սուրբ Ծննդյան բացիկ է ներկայացնում։ Այժմ նրանք կիսվել են նորով։ Այն կրկին քննադատության է արժանացել ընտանիքի երկրպագուների կողմից, գրում է peopletalk.ru-ն։
Լուսանկարները, որոնք Քիմը հրապարակել է սոցցանցի իր էջում, անմիջապես քննադատության են արժանացել մեկնաբանություններում։ Երկրպագուները սկսել են ծիծաղել՝ նշելով, որ բոլոր քույրերը կարծես տարբեր տեսախցիկներ են նայում, և ընդհանրապես թվում է, որ աղջիկները պարզապես չեն գտել ընդհանուր նկար, որտեղ բոլորը լավ տեսք կունենային, և որոշել են տարբեր լուսանկարներից ֆոտոշոփ անել։



