Պարզապես կասեմ` այս ծանր օրերին քո տեսակը, գաղափարները, ինչու չէ` նաև երազանքները, մեր համար ուղենիշ են, սիրելի' ընկեր. Իշխան Սաղաթելյան
Բլոգոսֆերա
Արդեն 8 տարի է, ինչ ընկեր Վահանի ծննդյան կամ հիշատակի օրը փորձում եմ իր մասին մի հուշ, պատմություն, կամ իր հետ կապված որևէ բան գրել: Ֆեյսբուքի իր էջում նման գրառում է արել ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ հայ քաղաքական գործիչ, Հայ Հեղափոխական Դաշնակցության անդամ Վահան Հովհաննիսյանի հիշատակի օրվա հետ կապված։
«Բայց գրելուց հասկանում եմ, որ այն կիսատ է, ամբողջական չէ: Այս անգամ էլ բացառություն չէր:
Պարզապես կասեմ` այս ծանր օրերին քո տեսակը, գաղափարները, ինչու չէ` նաև երազանքները, մեր համար ուղենիշ են, սիրելի' ընկեր։
Հիշատակդ վառ»,-գրել է նա Իշխան Սաղաթելյան:
Հիշեցնենք, որ 2014 թվականի այս օրը՝ դեկտեմբերի 28-ին, շագանակագեղձի քաղցկեղ հիվանդության բարդությունից Երևանում մահացել է Արցախի ազատագրական պայքարի մասնակից, հայ քաղաքական գործիչ, Հայ Հեղափոխական Դաշնակցության անդամ Վահան Հովհաննիսյանը։