Замминистра ИД Армении в Эр-Рияде встретился с замминистром ИТ Саудовской Аравии Задача правительства - адаптировать народ к меняющейся ситуации: Никол Пашинян Истинное отношение граждан к «революционерам» Неприкрытый страх Пашиняна перед «консенсусом минус один». Посыл властей Подводные камни «таинственного» ужина. Кто отсутствовал на собрании Анны Акопян Что ждет Армению в случае крупномасштабной ирано-израильской войны Реверансы ЕС Баку за счет интересов Армении «Не сдадутся». В студенческой среде кипят процессы Скрещивание властей и криминала является ярким проявлением авторитаризма. Общенациональное движение «Единство» Армения и Саудовская Аравия договорились расширить сотрудничество в сферах образования, науки и культуры 

Շտապ հայտարարել արտակարգ դրություն, բանակը բերել ռազմական դրության պատրաստվածության․ հայտարարություն

НК

Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան՝ խստորեն դատապարտելով 2022 թվականի դեկտեմբերի 12-ին ավտորիտար կառավարմամբ Ադրբեջանի Հանրապետության (այսուհետ՝ նաև Ադրբեջան) կոռումպացված ղեկավարության հովանավորությամբ այսպես կոչված էկո ակտիվիստների կողմից Բերձորի (Լաչինի) միջանցքի փակման միջոցով Արցախի Հանրապետության (այսուհետ՝ նաև Արցախ, Լեռնային Ղարաբաղ) նկատմամբ սկսված շրջափակումը՝ ընդգծում է, որ այդ անմարդկային գործողությամբ.

1. շարունակվում է Ադրբեջանի կողմից ավելի քան մեկ հարյուրամյակ ընթացող ցեղասպան քաղաքականությունը, որի նպատակն է Արցախի էթնիկ զտումն ու բնիկ ժողովրդի տեղահանությունը,

2. խստորեն ոտնահարվում են.

1) միջազգային փաստաթղթերով երաշխավորված մարդու իրավունքները,

2) Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի միջև 2020թ, նոյեմբերի 9-ին կնքված համաձայնագիրն ամբողջությամբ և մասնավորապես դրա 6-րդ կետը,

3) իրավական ճանապարհով ձեռք բերված Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը:

Այդ շրջափակումը բնապահպանական քողի տակ հետապնդում է Ադրբեջանի բռնատիրական ղեկավարության կոռուպցիոն նկրտումների իրացումը՝ տիրանալու Արցախի տնտեսության կարևորագույն հարստություններին:

Այդ կապակցությամբ միջազգային հանրության ուշադրությունն ենք հրավիրում հետևյալ փաստերի վրա.

1. Բերձորի միջանցքը հանդիսանում է Արցախը  սնուցող միակ զարկերակը, որով անկախ հանրապետություն է տեղափոխվում սննդամթերք և դեղորայք, այն հանդիասանում է Արցախի բնակչության կյանքի միակ ճանապարհը, և փակելով այն, Ադրբեջանը ստեղծել է մարդասիրական աղետ 120,000 բնակչության, այդ թվում շուրջ 30,000 երեխաների համար.

2. Միջազգային տարբեր հեղինակավոր կազմակերպությունների կողմից Ադրբեջանը տարիներ շարունակ դիտարկվել է որպես անազատ, բռնապետական տարրեր ունեցող պետություն՝ խոսքի ազատության, մարդու իրավունքների բազմաթիվ չարաշահումներով, որոնց թվում են նաև անձանց հետապնդումները այս երկրի տարածքից դուրս, իսկ դրանց թվում՝ նաև օտարերկրյա անձանց նկատմամբ հետապնդումները։

3. Ոչ պակաս կարևոր է շեշտել Ալիևի կողմից սեփական երկրի նկատմամբ ունեցած վերաբերմունքը. 21-րդ դարի սկզբից սկսած բազմաթիվ են այս պետության նախագահի ու նրա ընտանիքի անդամների, ինչպես նաև նրա հետ առնչվող պաշտոնյաների կողմից կոռուպցիոն սկանդալները, որոնց մասին լրագրողական  մի շարք հետաքննություններ են հրապակվել միջազգային հարթակներում, ինչպիսիք են OCCPR-ը։ 

4. Մամուլում հայտնված նյութերում բազմաթիվ են նաև մանրամասներ Ալիևի կողմից օտարերկրյա պետությունների և միջազգային կառույցների պաշտոնյաներին կաշառելու փորձերի վերաբերյալ:

5. Այդ կոռուպցիոն սկանդալներում հստակ ուրվագծվում են նաև այս երկրի նախագահի կողմից բնապահպանական խնդիրների նկատմամբ ունեցած վերաբերմունքը. նրա անմիջական մասնակցությունը հանքարդյունաբերությանը, այդ թվում նաև Արցախի տարածքում գտնվող վիճարկվող հանքերի վերաբերյալ ուշագրավ մանրամասները, որոնց հետքերը տանում են դեպի Մեծ Բրիտանիա։

Այս փաստերի ֆոնին ցանկանում ենք ընդգծել, որ միջազգային կազամակերպություններն ու պետությունները անգործություն են ցուցաբերում՝ աչք գոցելով Արցախի հիմնախնդրի և 21-րդ դարում տեղի ունեցող աղաղակող անարդարության վրա՝ բավարարվելով որոշ դեպքերում  միայն առանձին խմբերի կողմից դեկլարատիվ բնույթի սրտաճմլիկ, ագրեսորի և իրական տուժող կողմի միջև հավասարության նշան դնող հայտարարություններով՝ առանց գործուն ներգործության փորձերի:

Հաշվի առնելով սույն փաստերը պահանջում ենք՝

1. Հայաստանի Հանրապետության իշխանություներից՝

ակտիվ  դիվանագիտական աշխատանքներ տանել ինչպես առանձին եվրոպական, այնպես էլ՝ ՄԱԿ-ի անդամ կարևոր միջազգային դերակատարություն ունեցող պետությունների հետ՝ նրանց ուշադրությունը հրավիրելով Արցախյան հիմնահարցի վրա և պահանջելով անհապաղ պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ,

անհապաղ հարց բարձրացնել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում՝ պահանջելով խիստ պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ՝ նախևառաջ, Բերձորի (Լաչինի) միջանցքը բացելու և Արցախում աճող հումանիտար և հակամարդկային աղետը կանխելու նպատակով,

ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում քննարկել նաև բոլոր հայ ռազմագերիների ազատ արձակման, Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից Ադրբեջանի օկուպացիոն զորքերի անհապաղ դուրսբերման հարցերը,

Ռուսաստանի Դաշնությունից պահանջել անհապաղ, ամբողջապես և անվերապահորեն կատարել Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի միջև 2020թ, նոյեմբերի 9-ին կնքված համաձայնագրի 6-րդ կետով ստանձնած իր պարտավորությունը` զուգահեռ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում հարց բարձրացնելով Արցախում միջազգային մանդատի ներքո խաղաղապահների տեղակայման հնարավորության վերաբերյալ,

Միջազգային բոլոր պատկան մարմիններում հարց բարձրացնել Արցախի՝ Ադրբեջանի կազմում լինելու անհնարինության և «անջատում հանուն փրկության» միջազգային նորմի իրականացման ուղղությամբ՝ պահանջելով Արցախի անկախության ճանաչում,

շտապ հայտարարել արտակարգ դրություն երկրում, բանակը բերել ռազմական դրության պատրաստվածության, ապահովել արտակարգ իրավիճակների համար սահմանված կանոնակարգերի, պաշարների համալրումը։

շտապ դադարեցնել մինչ այժմ Ադրբեջանի նկատմամբ ստանձնած պարտավորությունների կատարումը, այդ թվում  Ադրբեջանից Նախիջևան օդային ճանապարհի տրամադրումն ու այլ կոմունիկացիոն համակարգերի ապահովումը:

2. Մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող բոլոր միջազգային կառույցներից՝ անհապաղ անդրադառնալ Ադրբեջանի կողմից մարդու միջազգային իրավունքների ու մարդասիրական իրավունքի դաշնագրերի խախտումների փաստերին և գործուն միջոցներ ձեռնարկել Արցախի 120 հազարանոց բնակչության էթնիկ զտման գործողություններով հայ ազգի հերթական ցեղասպանության ակտի կանխարգելման ու դրա վտանգի ի սպառ վերացման ուղղությամբ,

3. Միջազգային հակակոռուպցիոն կառույցներից՝ կոչ անել ՄԱԿ-ի անդամ և հատկապես՝ Եվրոպայի պետություններին, համապատասխան պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի բռնատիրական ռեժիմի նկատմամբ՝ այն հաշվով, որ դադարեցվի նրա կողմից արդեն մոտ 20 օր տևող Բերձորի (Լաչինի) միջանցքի փակումն ու այդ ճանապարհով Արցախի բազմահազար բնակչության մեկուսացումը աշխարհից:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Для iPhone стал доступен платный аналог App Store всего с двумя программамиПарламент Австрии единогласно принял резолюцию о поддержке вынужденных переселенцев из НКЗамминистра ИД Армении в Эр-Рияде встретился с замминистром ИТ Саудовской АравииВ МО повиновались требованию Пашиняна: Солдаты с определенными заболеваниями будут признаны годными к службеСК Армении обнародовал некоторые обстоятельства похищения золотых слитковМарукян призвал выполнить обещание и в Арцах вместо российских миротворцев ввести скандинавскихAl Jazeera: Израиль мог применить запрещенные боеприпасы с белым фосфором при атаке ЛиванаСША обеспокоена тем, что парламент Грузии рассматривает законопроект об иноагентах: ПательПравительство Армении освободило компанию «АРКОЛАД» от таможенной пошлиныВ Тбилиси прошел многотысячный митинг против закона об иноагентахКонгрессмен Мак-Клинток призвал Турцию признать Геноцид армянЗадача правительства - адаптировать народ к меняющейся ситуации: Никол ПашинянG7 высказалась о судьбе замороженных российских активовСтраны G7 будут мешать Ирану производить, приобретать и передавать оружие третьим странамПашинян: Да, риски есть, но управлять ими можноЖоховурд»: Правоохранители вышли на связь с министром здравоохранения АрменииИстинное отношение граждан к «революционерам»Неприкрытый страх Пашиняна перед «консенсусом минус один». Посыл властейПодводные камни «таинственного» ужина. Кто отсутствовал на собрании Анны АкопянЧто ждет Армению в случае крупномасштабной ирано-израильской войныРеверансы ЕС Баку за счет интересов АрменииВ Ереване состоялись политические консультации между внешнеполитическими ведомствами Армении и Франции«Не сдадутся». В студенческой среде кипят процессыСкрещивание властей и криминала является ярким проявлением авторитаризма. Общенациональное движение «Единство» Развеяно заблуждение о стрессовом выпадении волосЗакон об иноагентах отдалит Грузию от ЕС: Шарль Мишель24 апреля в Лос-Анджелесе объявлено Днем памяти жертв Геноцида армянФранция рассматривает перенос церемонии открытия ОлимпиадыКурсы валют в АрменииПресс-секретарь Никола Пашиняна опровергла заявления, приписываемые премьер- министруApple удвоит минимальный объём памяти iPhone 16 Pro Журналисты интернет-СМИ подверглись физической расправе со стороны спецназа в Тбилиси: Civil.geПарламент Грузии одобрил в первом чтении законопроект об иноагентахПленарное заседание парламента Грузии проходит на фоне шума и словесной перепалкиАрмен Геворкян в ПАСЕ: Европа традиционно пыталась игнорировать параллели между Косово и Нагорным КарабахомАрмения и Саудовская Аравия договорились расширить сотрудничество в сферах образования, науки и культурыВ Гонконге за 3,5 года за нарушение закона о нацбезопасности задержали почти 300 человекМэр Пасадены объявил 24 апреля Днем памяти жертв Геноцида армянПашинян находится в селе Воскепар Тавушской областиПосол Армении в Греции представил молодежи правящей партии Греции факторы, влияющие на внешнюю политику АрменииUSAID опубликовало информационный бюллетень о содействии, оказываемом АрменииБорьбу за военную помощь для Украины в конгрессе США назвали «шоу клоунов»Пашинян отправился в ВоскепарПоздравительное послание Никола Пашиняна общине езидов Республики Армения по случаю праздника Малаке ТаусУченые заявили о прорыве в работе над созданием «квантового интернета»Мэр Амстердама призвала регулировать продажу кокаина и экстазиГенсек ОДКБ отказался использовать понятие «заморозка» относительно членства АрменииЕвросоюз потратит 3,5 млрд. евро на защиту океанаСовет ЕС обсудит 22 апреля поставки вооружений УкраинеИран считает безопасность своих соседей своей безопасностью: посол Собхани
Самое популярное