ՀՀ ցանկացած սմ հող կարող է հանձնվել բացառապես հանրաքվեով. Ռուբեն Մելիքյան Ոստիկանությունը անհամաչափ ուժ կիրառելով բերման ենթարկեց Չարենցի փողոցը փակած քաղաքացիներին (տեսանյութ) Ցուցարարները փակել են ոստիկանական մեքենայի ճամփան, չեն թողնում բերման ենթարկել Գերասիմ Վարդանյանին (տեսանյութ) ՀԻՄԱ. Հայաստանի տարբեր հատվածներում փողոցներ են փակվում Պետական ​​սահմանի մոտ 10-12 կմ-ն արդեն կարելի է սահմանազատված համարել. Ալիև Ով դատապարտեց դագաղների տեսարանը՝ ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն, թե՞ իրավապաշտպանները. Ռուբեն Մխիթարյան ՀԻՄԱ․ Փաշինյանը վարում է Կառավարության նիստը Ասում են թշվառի կինը գնացքով Գյումրի է գալիս, ժամը 11։00-ին կլինի կայարանում. իրավապշտպան Կարապետ Պողոսյան Էդ ո՞վ ա էդ Արմեն Գրիգորյանը, թող գա տեսնենք՝ ինչ անվտանգություն կա, թող գա ստեղ աշխատի. կիրանցեցի (տեսանյութ) Բերման են ենթարկվել Գարեգին Չուգասզյանը, Վոլոդյա Ավետիսյանը. ընդհանուր՝ բողոքի ակցիայի 96 մասնակից 

Կադաստրի պաշտոնյան զորամասերի հատուկ նշանակության հողերի համար սեփականության իրավունքի վկայական է տրամադրել․ ՀՀ դատախազություն

Իրավունք

2022 թվականի նոյեմբերի 15-ին ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում նախաձեռնված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ պարզվել է, որ 2005 թվականի սեպտեմբերից մինչև 2010 թվականի սեպտեմբերը Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) աշխատակազմի Վեդի տարածքային ստորաբաժանման ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձը, անձնական շահագրգռվածությունից և խմբային շահերից ելնելով, կոմիտեի այլ աշխատակիցների հետ հանցակցությամբ, իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ: Հայտնում է դատախազությունը։

Մասնավորապես՝ Կոմիտեի Վեդի տարածքային ստորաբաժանման ղեկավարը Պաշտպանության նախարարության համապատասխան պաշտոնատար անձանց կողմից սահմանված կարգի խախտմամբ և ընդամենը 2 մլն 500 հազար դրամով վաճառված, Արարատի մարզում գտնվող «Երասխ 2» զորամասի 0,9 հա մակերեսով «հատուկ նշանակության» հողը և դրա վրա առկա շինությունները 2009 թվականի փետրվարի 2-ին Կոմիտեի գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական մատյանում որպես սեփականություն գրանցել է գնորդի անվամբ և տրամադրել է սեփականության իրավունքի վկայական:

 

Այս գործողությամբ Կոմիտեի Վեդի տարածքային ստորաբաժանման ղեկավարը խախտել է Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի 13-րդ կետի և   87-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները, ըստ որոնց՝ արգելվում է քաղաքացիներին և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով փոխանցել պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հատուկ նշանակության հողերը և այն շենքերը կամ շինությունները, որոնք կառուցված են այդ հողամասերում: Նշված պաշտոնատար անձն անտեսել է նաև 1999 թվականի մայիսի 6-ին ուժի մեջ մտած «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 43-րդ հոդվածով սահմանված՝ գրանցման համար ներկայացված փաստաթղթերը ՀՀ օրենսդրության պահանջներին չհամապատասխանելու դեպքում պետական գրանցման արգելքը:

Բացի այդ, նույն պաշտոնատար անձը, դարձյալ Կոմիտեի այլ աշխատակիցների հետ հանցակցությամբ, կրկին անտեսելով Հողային օրենսգրքի վերոնշյալ պահանջները, ՀՀ պաշտպանության նախարարության համապատասխան պաշտոնատար անձանց կողմից սահմանված կարգի խախտմամբ և ընդամենը 4 մլն դրամով վաճառված, Արարատի մարզի Արմաշ համայնքի «Երասխ 1» զորամասի 1,2 հա մակերեսով «հատուկ նշանակության» հողը և դրա վրա առկա շինությունները, 2009 թվականի փետրվարի 16-ին Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական մատյանում որպես սեփականություն գրանցել է գնորդի անվամբ և տրամադրել է սեփականության իրավունքի վկայական:

 

Վերոգրյալ երկու դեպքում էլ հիշյալ պաշտոնատար անձի արարքն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ:

2022 թվականի դեկտեմբերի 28-ին հսկող դատախազի որոշմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել Կոմիտեի Վեդի տարածքային ստորաբաժանման ղեկավարի նկատմամբ 2 դրվագ՝ 2003 թվականի օգոստոսի մեկին ուժի մեջ մտած ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (անզգուշությամբ ծանր հետևանքների առաջացմամբ պաշտոնեական լիազորությունների չարաշահում), որը համապատասխանում է 2022 թվականի հուլիսի 1-ին ուժի մեջ մտած ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետին:

Որոշումն ուղարկվել է վարույթն իրականացնող մարմին՝ Քրեական դատավարության օրենսգրքի 190-րդ հոդվածով սահմանված կարգով մեղադրանք ներկայացնելու համար:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհըՈստիկանները կնոջը քաշքշելով իջեցրին մեքենայից և բերման ենթարկեցին. նա ակցիային միացել էր մեքենայի ազդանշանով «Քո նմաններն են էս երկիրը քանդել», «Իմ նմաններին հլը չես տեսել»․ Շիրակում ճանապարհներ են փակվել (տեսանյութ)Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը ուշագնաց էր եղել, բուժօգնություն է տրամադրվում. Տավուշում գերլարված էԷդ մի փոքր հողը Հայաստանի լինել չլինելու հարցն է. Չարենցի փողոցը փակած քաղաքացի (տեսանյութ)Արարատում նույնպես ճանապարհներ են փակվելՍև բերետավորները, ուժ կիրառելով, ճանապարհից հեռացրին ցուցարարների ավտոմեքենանԵրբ մենք մենակ ենք շփվում, և ոչ ոք իրավիճակը չի օգտագործում քաղաքական ամբիցիաների համար, կարողանում ենք համաձայնության գալ. ԱլիևԵրբեք չէի կարող պատկերացնել, որ ես փողոց կփակեմ. պետք է պարտադրենք իշխանություններին հեռանալ. ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյան ՀՀ ցանկացած սմ հող կարող է հանձնվել բացառապես հանրաքվեով. Ռուբեն Մելիքյան 2026-ից սկսած դպրոցի ավարտական քննությունները կհանդիսանան նաև բուհի համար ընդունելության քննություններ. նախագիծՈստիկանությունը անհամաչափ ուժ կիրառելով բերման ենթարկեց Չարենցի փողոցը փակած քաղաքացիներին (տեսանյութ)«Բռնություն մի գործադրեք», «Թուրք եք», «Նիկոլ, դավաճան». Տավուշում լարված վիճակ է ու քաշքշուկՀայաստանի կառավարությունը Թավրիզում գլխավոր հյուպատոսություն բացելու որոշում է ընդունելՑուցարարները փակել են ոստիկանական մեքենայի ճամփան, չեն թողնում բերման ենթարկել Գերասիմ Վարդանյանին (տեսանյութ)Մենք միշտ Հայոց ցեղասպանության ողբերգությունն ընդունել ենք` որպես մեր սեփական ցավը. ԶախարովաՀայաստանում կրիպտոակտիվի գնումը և վաճառքը կիրականցվի բացառապես անկանխիկ եղանակով ՈՒՂԻՂ․ Տավուշում կոտրել են ցուցարարի դեմքը «Արա, խի՞ ես խփում». Տիգրանաշենի ճանապարհին ակցիայի մասնակիցներին բերման ենթարկեցին (տեսանյութ) «Ախպեր, իմ հող ու ջրի վրա քայլում եմ, չեք թողում», «Սա մեր հայրենիքն ա, չենք գնալու». լարված վիճակ (տեսանյութ) ՀՀ քրեական օրենսգրքում հստակ կսահմանվի կիբեռհանցագործությունների ցանկը․ Արփինե Սարգսյան«Ձեռս թող արա», «Մի գոռա», «Հիմա ի՞նչ, եկել եք թուրքի ճանապարհն եք պահում». լարված իրավիճակ (տեսանյութ)Գյուղացիները տագնապած են, որ իրենց կյանքը կփոխվի դեպի բացասականը. Սեմյոն քահանա Առաքելյան (տեսանյութ)ՀԻՄԱ. Հայաստանի տարբեր հատվածներում փողոցներ են փակվումՄարտունեցիները փակել են ճանապարհը՝ Ծակքարի մոտ հանուն Տավուշի (տեսանյութ)Նավթի գները նվազել ենՀայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը, Արարատով զինանշանը. Ալիև«Մարտական եղբայրություն» միաբանության 6 անդամներ ազատ են արձակվել, Արման Պետրոսյանը կալանավորվել էՖրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել«Հող ու ջուր, մեր ու մանուկ ուրացել ենք». քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհը (տեսանյութ) Պետական ​​սահմանի մոտ 10-12 կմ-ն արդեն կարելի է սահմանազատված համարել. Ալիև«Նիկոլ, դավաճան». գյումրեցիները ճանապարհ են փակել (տեսանյութ)Ադրբեջանից Նախիջևան կապը պետք է ապահովվի միջազգային վերահսկողությամբ` ՌԴ սահմանապահներով. ԱլիևՏարադրամի փոխարժեքները ապրիլի 25-ին Ապրիլի 29-ից կմենարկի ամառային զորակոչըՍա Տավուշում հավելյալ հնարավորություն է, շրջանավարտը բուհ ընդունվելու 3-րդ հնարավորություն կունենա (տեսանյութ)Բռնցքամարտի ԵԱ-ում մեկնարկում են կիսաեզրափակիչները. Հայաստանն ունի 7 ներկայացուցիչՊարզվում է՝ իրականում ավելի մեծ տարածք են տալիս Ադրբեջանին, քան մեզ ցույց են տվել. կիրանցի (տեսանյութ)Հենց հիմա որ ստեղ կանգնած ենք, էս տարածքը անցնելու ա Ադրբեջանին, բայց կադաստրով մերն ա (տեսանյութ)Ով դատապարտեց դագաղների տեսարանը՝ ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն, թե՞ իրավապաշտպանները. Ռուբեն ՄխիթարյանԱպրիլի 28-ին Երևանի կենտրոնում փակ փողոցներ կլինեն Հրամանատարական հավաքի մասնակիցները հետևել են նոր մոտեցումներով ցուցադրական պարապմունքին. ՊՆ Թուրքին մտցնում են մեր հողի մեջ, ո՞նց պաշտպանենք մեր ընտանիքներին, հողը հայինն ա, քաղաքական հարց չկա (տեսանյութ) Թանկարժեք մետաղների գները նվազել ենՀԻՄԱ․ Փաշինյանը վարում է Կառավարության նիստըԱպրիլի 25-ի աստղագուշակԱսում են թշվառի կինը գնացքով Գյումրի է գալիս, ժամը 11։00-ին կլինի կայարանում. իրավապշտպան Կարապետ ՊողոսյանԷդ ո՞վ ա էդ Արմեն Գրիգորյանը, թող գա տեսնենք՝ ինչ անվտանգություն կա, թող գա ստեղ աշխատի. կիրանցեցի (տեսանյութ) Բերման են ենթարկվել Գարեգին Չուգասզյանը, Վոլոդյա Ավետիսյանը. ընդհանուր՝ բողոքի ակցիայի 96 մասնակից
Ամենադիտված