Ալեն Սիմոնյանն այցելել է մարտական դիրքեր, զրուցել զինվորների հետ
ԲլոգոսֆերաՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը դեկտեմբերի 29-ին այցելել է ՀՀ ՊՆ N զորամաս։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԺ ֆեյսբուքյան էջից։
«Հրամանատարության եւ զինվորների հետ զրույցից հետո ԱԺ նախագահը բարձրաստիճան սպաների ուղեկցությամբ այցելել է մարտական դիրքեր։
Առաջնագծում մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողներին Ալեն Սիմոնյանը շնորհավորել է գալիք Ամանորի եւ Սուրբ Ծնունդի կապակցությամբ՝ մաղթելով անվտանգ եւ խաղաղ տարի»,-ասված է հազորդագրության մեջ: