Մակրոնը երեք բառով նկարագրել է Պելեին
Սպորտ
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն իր սոցիալական ցանցերում արձագանքել է բրազիլացի լեգենդար հարձակվող Պելեի մահվանը, ով մահացել է երեկ՝ դեկտեմբերի 29-ին, 82 տարեկան հասակում։
"Խաղ։ Արքա։ Հավերժություն»,- գրել է Մակրոնը։
Դեկտեմբերի 29-ին հայտնի դարձավ, որ Պելեն կյանքից հեռացել է 82 տարեկանում։ Նրա մահից երեք օր առաջ հայտնի դարձավ, որ Պելեն հրաժեշտ է տվել ընտանիքի անդամներին ու սիրելիներին։ Նոյեմբերի վերջից լեգենդար ֆուտբոլիստը գտնվում է հիվանդանոցում՝ աղիների քաղցկեղից առաջացած բարդությունների պատճառով։ Լրատվամիջոցները հայտնել են, որ նրա օրգանիզմն այլևս չէր արձագանքում քիմիաթերապիային հիվանդության դեմ պայքարում։
Հիշեցնենք, որ Պելեն աշխարհի չեմպիոն է դարձել 1958, 1962 և 1970 թվականներին։ Նա միակ խաղացողն է, ում հաջողվել է դա անել երեք անգամ։ 1970 թվականի մրցաշարում նա ճանաչվել է լավագույն խաղացող։ Ընդհանուր առմամբ՝ Պելեն Բրազիլիայի հավաքականի կազմում անցկացրել է 92 հանդիպում և դարձել 77 գոլի հեղինակ։
Հարձակվողն իր կարիերայի մեծ մասն անցկացրել է բրազիլական «Սանթոսում»: Նա թիմում խաղացել է 18 տարի։ Այս ընթացքում նա վեց անգամ դարձել է երկրի չեմպիոն և նվաճել Բրազիլիայի գավաթը։