Փողոցայինները եկան, մեզ դուրս գցեցին, որ պայքարենք՝ տունը պահենք․ դիլիջանցի Լիդիան՝ Կիրանցից (տեսանյութ) Կարասինը նամակ է հղել ՀՀ ԱԺ՝ պարզաբանումներ պահանջելով Ռոբերտ Քոչարյանը տիկնոջ հետ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում է (տեսանյութ) Կիրանցում պայքարը շարունակվում է․ բնակիչները պնդում են՝ անհնար է խաղաղ ապրել ադրբեջանցիների հարևանությամբ Սուրեն Պետրոսյանի աջակիցները հավաքվել են ՁՎՊ-ի դիմաց՝ իրենց աջակցությունը հայտնելու նրան Ղազախստանն ու Մեծ Բրիտանիան ռազմավարական գործընկերության վերաբերյալ համաձայնագիր են ստորագրել Մենք պետք է այնքան ուժեղ լինենք, որ այդ սյունը հանենք ու տանենք Սումգայիթի մոտ դնենք. Մանվել Եղիազարյան (տեսանյութ) Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի գործով լսումներ Հաագայի դատարանում. ՈՒՂԻՂ Խաղաղության Նոբելյան մրցանակը միջազգային օգնություն կդառնա Ռուբեն Վարդանյանի ազատ արձակման գործում. Սահակյան Լուկաշենկոն հայտարարել է, որ կհամաձայնի, եթե մարդիկ ցանկանան այլ նախագահ ընտրել 

Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտե․ ԿԳՄՍՆ-ը 39,2 մլն դրամ բյուջեից 12 մլն դրամը չի տրամադրել

Սպորտ

Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտեն պարզաբանել է ԿԳՄՍՆ-ի կողմից ֆինանսավորման խնդիրը։

«ԿԳՄՍՆ պաշտոնական կայքէջում 29.12.2022թ. հրապարակված հոդվածի վերաբերյալ

Հենց սկզբից ցանկանում ենք հաստատել, որ Աշխարհի գավաթի չեմպիոն, միջազգային կարգի սպորտի վարպետ Գրետա Վարդանյանի կողմից «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում նշված ամեն խոսքը ճշմարտություն է և պաշտպանում ենք այն:

ԿԳՄՍ նախարարության կայքում հրապարակած և մամուլով ու ԶԼՄ-ներով տարածված «Հաշմանդամային սպորտին հատկացվող գումարն ավելի քան եռապատկվել է» նյութի մասով հայտնում ենք, որ, իրոք, պետական բյուջով մեր կազմակերպությանը հատկացվել է 39.2 մլն դրամ գումար և կնքվել է մեջբերված պայմանագիրը, սակայն պարզ չէ, թե ինչու չի նշվել այն փաստը, որ դրանից շուրջ 12 մլն դրամ գումար մեզ չի տրամադրվել, չնայած, որ դրա կարիքը շատ մեծ էր: Մեր կազմակերպությանը հատկացված գումարի իրական չափը կազմել է մոտ 28 մլն: Այդ գումարով կազմակերպվել է Հաշմանդամային սպորտի մեծ փառատոն Գյումրիում, ՀՀ անվասայլակով բասկետբոլի Գավաթի առաջնություն և իրականացվել է 5 հավաքական թիմերի գործուղում՝ Մեքսիկա(սայլակավազք), Գերմանիա (պարականոե), Չեխիա (սեղանի թենիս), Վրաստան (պարածանրամարտ-para powerlifting) և Ֆրանսիա (անվասայլակներով բասկետբոլ): Նշված միջոցառումներին ինչպես նաև մեր կազմակերպության կողմից կատարված այլ միջոցառումների իրականացման համար ներգրավվել են նաև հովանավորներ:

Հրապարակման մեջ նշվում է, որ Դուբայի Աշխարհի Գավաթի (Fazza Championships) միջոցառումը նախատեսված է եղել բյուջեով: Այո, դա ճիշտ է: Սակայն այն պնդումը, որ մենք համաձայնել ենք այն փոխարինել Եվրոպայի Առաջնությամբ, չի համապատասխանում իրականությանը: Նմանատիպ սխալ զեկույցներով ճշմարտությունը թաքցվել է և նախկին նախարար պարոն Դումանյանից, և Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար պարոն Հարությունյանից և ՀՀ Վարչապետից: Հիմա էլ նորանշանակ նախարար տիկին Ժաննա Անդրեասյանին ու հանրությանն են ուզում մոլորեցնել:

Մեզ մոտ առկա է ամբողջ փաստաթղթաշրջանառությունը, և հորդորում ենք նյութի հեղինակին, որպեսզի իր վերադասներից ներողություն խնդրի ճշմարտությունը խեղաթյուրելու և թաքցնելու համար:

Անդրադառնանք նյութի հաջորդ մասին, որտեղ կրկին անդրադարձ է կատարվել Թբիլիսիի Եվրոպայի Առաջնությանը և Դուբայի Աշխարհի Գավաթի առաջնությանը, և այն փաստին, որմենք դրանք հույժ կարևոր ենք համարել: Դա համապատասխանում է իրականությանը: Մենք այդ առաջնությունները կարևորել ենք, քանի որ դրանք ներառված են եղել Փարիզ 2024 Պարալիմպիկ Խաղերի ուղեգիր նվաճելու ճանապարհային քարտեզի առաջնությունների ցանկում և միայն դրանց մասնակցելով մարզիկը կարող է վաստակել Պարալիմպիկ խաղերին մասնակցելու ուղեգիր: Բավականաչափ դժվարությամբ և միայն ՀՀ Վարչապետին դիմելուց հետո ենք կարողացել մասնագիտական քննարկում նախաձեռնել և ապացուցել ԿԳՄՍՆ-ի սպորտի բաժնին, որ Եվրոպայի առաջնությանը մասնակցելը հույժ կարևոր է:

Պետք է ցավով արձանագրենք, որ ԿԳՄՍՆ-ի սպորտի քաղաքականության բլոկը, այդքան բացատրելուց հետո, մինչև հիմա դեռևս չի պատկերացնում թե ինչ է վարկանիշը: Հրապարակման այն մասի վերաբերյալ, թե մեր մարզիկները վարկանիշ ձեռք չեն բերել, ևս մեկ անգամ պաշտոնապես հայտարարում ենք, որ, նախ, մեր գործուղած երեք մարզիկներից երկուսը գերազանց են հանդես եկել Թբիլիսիում անցկացված Եվրոպայի առաջնությանը, նվաճել են Եվրոպայի երկու բրոնզե մեդալ: Երկրորդ, մեր երկու մարզիկները հայտնվել են Աշխարհի և Եվրոպայի վարկանիշային աղյուսակում, իսկ երրորդ մարզիկի COVID թեստի պատասխանը դրական էր և նրան իր մարզիչի հետ չի թույլտրվել մասնակցելու մրցմանը: Վարկանիշ «ձեռք չբերելու» մասին ԿԳՄՍՆ-ի հրապարակումը մեղմ ասած իրականությանը չի համապատասխանում: Վարկանիշ ձեռք բերած մարզիկների ցանկերը հրապարակված են Միջազգային Պարալիմպիկ Կոմիտեի կայքում և հասանելի են բոլորին: Մեր և վարկանիշ ձեռքբերած մնացած մարզիկների ցանկը կարող եք տեսնել՝ մտնելով էջը:

Հրապարակած նյութում նաև իրար հակասող պնդումներ կան, որով բացահայտվում է, որ իրականում մեզ խոստացել էին տրամադրել Դուբայի առաջնության գումարը: Դա ապացուցվում է հետևյալ կերպ. սկզբում նյութում ասվում է որ Դուբայի առաջնությունը չի ֆինանսավորվել, քանի որ վարկանիշ ձեռք չի բերվել, իսկ վերջում ասվում է որ գումարները սպառված են եղել:

Այն փաստը, որ կազմակերպության համար նախատեսված ֆինանսական միջոցները սպառված են եղել, կրկին իրականությանը չի համապատասխանում, քանի որ ինչպես նշել էինք պետբյուջեյով մեր կազմակերպությանը հատկացվել է 39.2մլն, բայց փաստացի ԿԳՄՍՆ-ի կողմից տրամադրվել է մոտ 28 մլն: Մեզ համար հասկանալի չէ ԿԳՄՍՆ-ի թվաբանությունը:

Ինչ վերաբերում է Դուբայի Աշխարհի Գավաթի առաջնությունում Գրետա Վարդանյանի մրցակիցների թվի հրապարակմանը, ապա դա նույնպես վկայում է հոդվածի հեղինակի հաշմանդամային սպորտից բավականին հեռու լինելու մասին: Այս մասով լավ կլիներ, որ հոդվածագիրն ուսումնասիրեր պարածանրամարտի Աշխարհի և Եվրոպայի վարկանիշային աղյուսակները և տեսներ, թե Գրետա Վարդանյանը այդ ռեյտինգում որքան բարձր տեղ է զբաղեցնում: Անառարկելի է, որ Գրետան աշխարհի ուժեղագույն մարզիկներից է և Փարիզ 2024 Պարալիմպիկ Խաղերին Հայաստանը ներկայացնող թիվ մեկ թեկնածուն: Նա այս պահին Եվրոպայի և Աշխարհի վարկանիշային աղյուսակի լավագույն տասնյակում է և համապատասխանաբար զբաղեցնում է «լավագույն բարձրացրած քաշ» և «ընդհանուր բարձրացրած քաշ» արդյունքներով 4-րդ, 5-րդ դիրքերը և 6-րդ և 9-րդ դիրքերը:

Այն հարցին, թե ինչու է Գրետան հրաժարվել ԿԳՄՍՆ-ի կազմակերպած «պարգևատրության» միջոցառմանը ներկա գտնվելուց, կարծում ենք նա անձամբ կպատասխանի իր որոշման մասին, եթե դրա հարկը լինի:

Ամփոփելով ցանկանում ենք նշել, որ

Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտեն շուրջ 1,5 տարի թիրախավորվել է, բոլոր մեր նախաձեռնությունները և ծրագրերը իրականացնելիս բախվել ենք բազում միտումնավոր ստեղծված խոչընդոտների։ Պայմանավորված երկրում և Արցախում տիրող իրավիճակից փորձել ենք չհանրայնացնել խնդիրները և մարզիկների նվաճումներով օգտակար լինել։ Մեր հավաքականի մարզիկները միջազգային առաջնություններում կարողացել են 14 անգամ բարձրացնել տալ մեր եռագույնը և երեք անգամ հնչեցնել մեր հիմնը։

Առջևում Ամանորյա տոներն են, շնորհակալություն ենք հայտնում մեր մարզիկներիին, մարզիչներին, աջակիցներին և ընդհանրապես մեր հայրենակիցներին, մաղթում խաղաղ ու բարեբեր տարի»,- նշվում է հաղորդագրությունում:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Փողոցայինները եկան, մեզ դուրս գցեցին, որ պայքարենք՝ տունը պահենք․ դիլիջանցի Լիդիան՝ Կիրանցից (տեսանյութ)Կարասինը նամակ է հղել ՀՀ ԱԺ՝ պարզաբանումներ պահանջելով Ռոբերտ Քոչարյանը տիկնոջ հետ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում է (տեսանյութ)Կիրանցում պայքարը շարունակվում է․ բնակիչները պնդում են՝ անհնար է խաղաղ ապրել ադրբեջանցիների հարևանությամբՍուրեն Պետրոսյանի աջակիցները հավաքվել են ՁՎՊ-ի դիմաց՝ իրենց աջակցությունը հայտնելու նրան Վաղը Կառավարության շենքի դիմաց նախատեսվում է բողոքի ակցիա․ Արսեն ՆիկողոսյանՂազախստանն ու Մեծ Բրիտանիան ռազմավարական գործընկերության վերաբերյալ համաձայնագիր են ստորագրելՄենք պետք է այնքան ուժեղ լինենք, որ այդ սյունը հանենք ու տանենք Սումգայիթի մոտ դնենք. Մանվել Եղիազարյան (տեսանյութ) Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի գործով լսումներ Հաագայի դատարանում. ՈՒՂԻՂ Խաղաղության Նոբելյան մրցանակը միջազգային օգնություն կդառնա Ռուբեն Վարդանյանի ազատ արձակման գործում. Սահակյան Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել տիկնոջ հետԼուկաշենկոն հայտարարել է, որ կհամաձայնի, եթե մարդիկ ցանկանան այլ նախագահ ընտրելԹուրքիայում կոչ են արել դադարեցնել Հայոց ցեղասպանության ժխտողականությունը Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվեն․ Հունաստանի նախագահՈստիկանները բերման են ենթարկում «Մերժիր գժին» շարժման անդամներին (տեսանյութ)Ախալքալաքում անցկացվել է պահանջատիրական ջահերով երթ (լուսանկարներ)Մեր նահատակների արյունն ուրացողը նզովքի ենթակա է․ Բագրատ Սրբազան (տեսանյութ)Այսօր հարգում ենք Ցեղասպանության զոհերի հիշատակը. Դենդիաս Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև բախումն անթույլատրելի է. Շոլց Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս. ԹրյուդոԿեղծիքի իշխանությունը չի՛ կարող ներկայացնել Հայաստանը եւ հայ ժողովրդին այս ճակատագրական պահին. Հայկ Մարության Երևանից ենք, ոգևորություն տեսնում եմ և Տավուշում, և Երևանում, պայքարով հաջողություն կունենանք (տեսանյութ) Որ քաղմաս մտնում ես, Նիկոլ են հայհոյում, ինքը գիտի՝ ոստիկաններն իր հետ են. Գեղամ Մանուկյան (տեսանյութ) Հայ ժողովուրդը կրկին պայքարում է ատելության դեմ. Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահ Մահացել է պրոֆեսոր Նիկոլայ Հովհաննիսյանը 1.5 մլն զոհերի անուն-ազգանունները ճշտելը նշանակում է տրվել Թուրքիայի օրակարգին. Մարուքյան (տեսանյութ) Ավտովթար՝ Կոտայքի մարզում. Նոր Գեղիում բախվել են «Mercedes»-ը, «06»-ն ու տրակտորը Արվեստի գործիչներից, հանրային դեմքերից ովքեր են միացել տավուշցիների շարժմանըԵկեղեցու դեմ պայքարողները փոշի են դարձել, նրանց հոգեհանգստին հոգևորականները Կտակարան են կարդալու Հյուսիսային Կորեան պատվիրակություն է ուղարկել Իրան Սուրեն Պետրոսյանի աջակիցներն այս պահին հավաքվում են ՁՊՎ-ի մոտ. հայտարարություն Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի օրը հիշատակվեց և ոգեկոչվեց Շիրակի մարզում ՈՒՂԻՂ. Տավուշում բողոքը շարունակվում է Փաշինյանը վաղուց կորցրել է վարչապետի կարգավիճակը՝ դառնալով Ալիևի դեսպանը մեր երկրում. ՍուրենյանցԱրարատ Միրզոյանն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Սա է պատերազմից խուսափելու լավագույն միջոցը. Ֆինլանդիայի նախագահԷրդողանը Նեթանյահուին անվանել է «Հիտլեր» Մենք այսօր էլ շարունակում ենք բախվել ցեղասպանության տարբեր դրսևորումների. Սինանյան Ես երեկ ադրբեջանական կայքերն էի նայում՝ էդ Նիկոլին ոնց են գովում. Տիգրան Մուրադյան (տեսանյութ) Իշխանությունն ունի արտաքին սատարում, դրա համար էլ չի հաջողվում հեռացնել. Սերժ Սարգսյան Ընդդիմադիր պատգամավորներն այցելել են Կիրանցում ակցիա իրականացնողներին (տեսանյութ)Ադրբեջանը կանգ չի առնում, որովհետև կա անպատժելիության մթնոլորտ․ Ժան- Լյուկ Մելանշոն Վարչապետը պետք է հասկանա` հերիք եղավ, բոլ եղավ, ինչքա՞ն կտոր-կտոր տանք. գեներալ-լեյտենանտ (տեսանյութ)ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը թոռան հետ ծաղիկներ խոնարհեց Ցեղասպանության զոհերի անմար կրակի մոտ «Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիրԱյդ գործողություններն իրականացվում են Տավուշում ստեղծված ինքնաբուխ շարժումը թուլացնելու նպատակով«Տավուշը հանուն հայրենիքի» Ճանաչենք դեմքերով. ժողովրդի դեմ բիրտ ուժ կիրառող և կոպտող «տաք գլուխները» ՈւՂԻՂ. Սերժ Սարգսյանը կուսակիցների հետ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում է «Նահանջել չկա». Սուրեն Պետրոսյանը խնդրել է տավուշցիներին փոխանցել` իր ժամանակավոր մեկուսացումը չի կարող կասեցնել հայրենիքի համար մղվող պայքարը Ոչ մեկն իրավունք չունի հող հանձնելու. առաջարկում եմ ստեղծել ինքնապաշտպանական ջոկատներ (տեսանյութ)
Ամենադիտված