ԱՄՆ-ում առաջին անգամ մահապատժի են ենթարկել տրանսգենդեր կնոջ
ԱյլԵրեքշաբթի երեկոյան Միսսուրիում առաջին անգամ մահապատժի է ենթարկվել տրանսգենդեր կին՝ Էմբեր ՄաքԼաֆլինը, ով մեղադրվում է 20 տարի առաջ կատարած սպանության մեջ։
Միսսուրիից ԱՄՆ կոնգրեսականներ Քորի Բուշը և Էմանուել Քլիվերը երկար ժամանակ աշխատում էին Էմբերին ներում շնորհելու համար: Պաշտպանները մատնանշել էին բանտարկյալի հոգեկան լուրջ խնդիրները, որոնց պատճառով նա «ստիպված է եղել փոխել սեռը», որպեսզի «դուրս գա իր պատյանից»։ Սակայն երդվյալ ատենակալները «այս փաստի մասին չի լսել» և «արդար դատավճիռ են կայացրել»։ Դրանից հետո Միսուրիի նահանգապետ Մայք Փարսոնը մերժել էր ներման խնդրանքը և ստորագրել մահապատժի դատավճիռը, հաղորդում է Vesti.ru-ն՝ հղում անելով CNN-ին։
ՄաքԼաֆլինը, երբ դեռ տղամարդ էր, 2003 թվականին դանակահարել էր նախկին ընկերուհուն՝ Բևերլի Գյունթերին, Սենթ Լուիսում: Նա դատապարտվել էր 2006 թվականին, 20 տարի անցկացրել էր բանտում և այդ ընթացքում փոխել էր սեռը։ ՄաքԼաֆլինին մահապատժի են ենթարկել մահացու ներարկման միջոցով։ Սա ԱՄՆ պատմության մեջ առաջին դեպքն էր, երբ բացահայտ տրանսգենդեր անձը մահապատժի ենթարկվեց: