«Թող բոլորիս կյանքում գերիշխի սերն ու երջանկությունը»․ Քրիստինա Եղոյան (լուսանկար)
Լուսանկարներ

Երգչուհի, դերասանուհի Քրիստինա Եղոյանն ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել, որում պատկերված է դստեր՝ Լեայի հետ։
«Ինստագրամ» սոցիալական ցանցի իր էջում տեղադրված կադրում մայր ու դուստր կերպարանք են ընդունել տենածառի ֆոնին։ Քրիստինան եւ նրա դուստրը սպիտակ զգեստով են։ «Մի քիչ ուշացմամբ, բայց մեծ սիրով ուզում եմ շնորհավորել բոլորիդ Ամանորն ու Սուրբ Ծնունդը, առաջին ու ամենակարևորն որ մաղթում եմ դա մեր երկրի խաղաղությունն է, թող գալիք տարիներին չունենանք պատերազմներ ու կորուստներ, մեր բալիկներն ունենան անհոգ մանկություն,ապրենք խաղաղ երկնքի տակ: Թող բոլորիս կյանքում գերիշխի սերն ու երջանկությունը: Շնորհավոր Նոր Տարի», - ջերմ հրապարակումը մակագրել է Քրիստինան։
