Արքայազն Հարրին հայտարարել է, որ Քեյթը և Ուիլյամը ստիպել են իրեն նացիստական զգեստ հագնել
PhotosԱրքայազն Հարրին իր հուշագրության մեջ պնդել է, որ Ուիլյամն ու Քեյթը մեղավոր են 2005 թվականի սկանդալի համար, երբ նա նացիստական համազգեստով հայտնվեց «Հելոուինի» երեկույթին, հաղորդում է Page Six-ը։
Հրատարակության ինսայդերները կիսվել են արքայազն Հարրիի «Պահեստայինը» գրքի բովանդակության նոր մանրամասներով, որը լույս կտեսնի հունվարի 10-ին։ Գլուխներից մեկում Սասեքսի դուքսը գրում է «Հելոուինի» հանդերձանքի մասին՝ ասելով, որ ընտրել է օդաչուի կամ նացիստական համազգեստի միջև։ Արքայազն Ուիլյամը և Քեյթ Միդլթոնը «ծիծաղել են»՝ տեսնելով նրան նացիստական համազգեստով, ասել է Հարրին։
«Ես հարցրեցի Վիլիին և Քեյթին, թե ինչ են նրանք մտածում: Նրանք միանշանակ ասացին՝ նացիստական համազգեստը»,- գրել է Հարրին։
Խոսքը սկանդալի մասին է, որը ծագեց այն բանից հետո, երբ 2005 թվականին The Sun թերթը առաջին էջում հրապարակեց արքայազն Հարիի լուսանկարը՝ նացիստ զինվորի հագուստով։ Ավելի ուշ Սասեքսի դուքսը «կոստյումների միջադեպն» անվանեց իր կյանքի ամենամեծ սխալներից մեկը:
Հրատարակիչներից մեկը, ով կարդացել է Հարիի հուշերը, Page Six-ին ասել է. «Տարօրինակ է, որ Հարրին պարզապես չի ցանկանում պատասխանատվություն ստանձնել և մեղադրում է Ուիլյամին այս սկանդալի համար»: