Ռոնալդուն Սաուդյան Արաբիայում կապրի Ջորջինայի հետ՝ հակառակ տեղական օրենքներին
Լուսանկարներ
Սաուդյան «Ալ-Նասր» ՖԱ-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ապրելու է Սաուդյան Արաբիայում իր ընկերուհու՝ Ջորջինա Ռոդրիգեսի հետ, չնայած այն բանին, որ դա արգելված է երկրի օրենքներով։
RT-ն, հղում անելով EFE գործակալությանը, հայտնում է, որ Սաուդյան Արաբիայի ոստիկանությունը գործնականում քրեական պատասխանատվության չի ենթարկում օտարերկրյա զույգերին, ովքեր արտամուսնական կապով ապրում են համատեղ։
Միևնույն ժամանակ, Ջորջինան պետք է արաբական երկրում ապրելու վիզա ունենա։ Դրա համար ակումբը, որի կազմում այժմ խաղում է Ռոնալդուն, պետք է ցանկացած տեսակի աջակցություն ցուցաբերի նրա ընկերուհուն։ Ռոդրիգեսը կարող է նաև դիմել տուրիստական վիզայի համար 90 օրով։
Սաուդյան Արաբիան վիզա չի տալիս չամուսնացած կանանց, սակայն, ըստ հրապարակման աղբյուրի, նրանք բացառություն կանեն սիրելի ֆուտբոլիստի համար։

