Երևանի կենդանաբանական այգում գարնանը նախատեսվում են շինարարական լայնածավալ աշխատանքներ
ԲլոգոսֆերաԵրևանի կենդանաբանական այգում գարնանը նախատեսվում են լայնածավալ շինարարական աշխատանքներ: Այս մասին նշված է կենդանաբնական այգու Facebook-ի էջում:
Մինչ այդ շարունակվում են ընթանալ վագրերի ազատավանդակի շինարարական աշխատանքները. ազատավանդակը կիսվում է երկու մասի, որի մասին նշեց տնօրենի ժ/պ Էդմոնդ Ղազարյանն աշխատակազմի հետ շաբաթական հանդիպման ժամանակ։
Հանդիպմանը նաև քննարկվեցին մի շարք հարցեր կապված կենդանիների ձմեռանոցների և ջեռուցման հետ. ազատավանդակներում առկա են ջեռուցվող փակ շինություններ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հայտնել էր, որ շուտով կներդրվի էլեկտրոնային տոմսային համակարգ, իսկ այգին կհսկվի ժամանակակից սարքերով: