Արքայազն Հարին խոստովանել է՝ տարիներ շարունակ հույս է փայփայել, որ արքայադուստր Դիանան ողջ է
ԼուսանկարներԱվտովթարից մահացած Բրիտանիայի արքայադուստր Դիանայի որդին՝ Հարին, ասել է, որ երկար տարիներ վստահ է եղել, որ մայրը չի մահացել, այլ որոշել է որոշ ժամանակով անհետանալ։ Այս մասին նա հայտարարել է CBS-ին տված հարցազրույցում։
«Երկար ժամանակ ես պարզապես հրաժարվում էի ընդունել, որ նա չկա», - ասել է Հարին և նշել, որ իր եղբայրը՝ արքայազն Ուիլյամը, նույնպես նման մտքեր է ունեցել։
Երբ արքայադուստր Դիանան մահացավ 1995 թվականին, Հարին 12 տարեկան էր։
Նրա խոսքով՝ երկար տարիներ ինքը հավատացել է, որ որոշ ժամանակ անց մայրը կզանգահարի, և նրանք նորից կհանդիպեն, և որ ինքը մինչև 23 տարեկանը հավատացել է դրան։
«Առավոտից հաճախ էի ինքս ինձ ասում՝ գուցե այսօր հենց այդ օրն է, երբ նա նորից կհայտնվի»,- հարցազրույցում մեջբերված է նրա հուշերից մի հատված։