Արթիկում 16-ամյա պատանին դանակահարել է 45-ամյա համաքաղաքացուն (տեսանյութ) Իրանը ցանկանում է ամրապնդել ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ Էրդողանն Իսրայելին մեղադրել է ցեղասպանություն իրականացնելու մեջ Մահվան ելքով վրաերթ՝ Երևանում․ փախուստի դիմած վարորդը հայտնաբերվել է Իսրայելը ներկայումս կանգնած է էկզիստենցիալ սպառնալիքի առաջ․ Նեթանյահու Արթուր Դավթյանը դուրս է եկել Աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ (տեսանյութ) «Արտաքին ազդեցության» մասին օրենքը համապատասխանում է Մոսկվայի շահերին․ Վրաստանի նախագահ Հաճախորդն իր տղայի և ընկերոջ հետ ծեծել է բանկի կառավարչին և աշխատակցին Այս իշխանություններն այս տարիների ընթացքում ավելի շատ ապօրինություններ են արել, քան նախորդ 3-ը միասին. Քոչարյան (տեսանյութ) Անվտանգությո՞ւն, թե կուշտ որովայն. ՔՊ-ականների «առաջարկը»՝ ժողովրդին 

Իրանի հայաստանամետ հայտարարությունները տխրեցնում են ինչպես Ադրբեջանին, այնպես էլ մեզ. թուրք պաշտոնյա

Թուրքիա

Հունվարի 3-ին Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ և ավագ խորհրդական Իբրահիմ Քալընը թուրքական NTV հեռուստաալիքի ուղիղ եթերում ակնհայտ մտահոգություն է հայտնել Իրան-Հայաստան համագործակցության որոշ դրվագների առնչությամբ։

«Իրանի հայաստանամետ դիրքորոշումները, հայտարարությունները տխրեցնում են ինչպես ադրբեջանական կողմին, այնպես էլ՝ մեզ են։ Մենք այս մասին ևս խոսում ենք իրանական կողմի հետ և ցանկանում ավելի մանրամասն խոսել», - հայտարարել է Իբրահիմ Քալընը՝ ընդգծելով, թե Հարավային Կովկասի խաղաղությունն ու կայունությունը կախված է այն առողջ հաղորդակցումից, որը հաստատելու են Թուրքիան, Ադրբեջանը, Իրանը, Հայաստանը և նաև Վրաստանը։

Ավելին՝ Թուրքիայի նախագահի խոսնակն ակնարկել է Իրան-Ադրբեջան լարվածությունը, որը, ինչպես ցույց տվեց 2022 թվականը, որոշակիորեն աճ գրանցելու միտում ունի, առաջիկայում եռակողմ՝ այն է պաշտոնական Անկարայի մասնակցությամբ որևէ հարթակում առավել կենտրոնացված և մանրամասն քննարկելու մտադրության մասին։

«Օրբելի» կենտրոնի փորձագետ, թուրքագետ Էլյա Հարությունյանի կարծիքով՝ Քալընի խոսքերը վկայում են այն մասին, որ Անկարան Հարավային Կովկասում իր ազդեցությունը մեծացնելու և դիրքերն ամրապնդելու համար այս դեպքում որպես պատրվակ օգտագործելու է Ադրբեջան-Իրան հարաբերություններում առկա խնդիրները, որոնց թվի աճն էլ ուղիղ համեմատական է Հայաստանի դեմ Բաքվի պահանջների շարունակմանը։

«Թուրքիան այդ նախաձեռնությամբ, որը, հնարավոր է ներկայացնի որպես «միջնորդական», փորձելու է կանխել Իրանի ակտիվությունը Հարվային Կովկասում»,- Ermenihaber.am-ի հետ զրույցում նշեց փորձագետը։

Տարածաշրջանային քաղաքականության հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանը նույնպես ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ Թուրքիան Արցախյան 44-օրյա պատերազմի, ՌԴ-Ուկրաինա ճգնաժամի հետևանքներով Հրվ․ Կովկասում սեփական շահերը բավարարելու համատեքստում արդեն բացահայտ և ակտիվ մրցակցության մեջ է Իրանի և Ռուսաստանի հետ։

«Չնայած Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում և դրա արդյունքներով Թուրքիան և նաև Ռուսաստանը հաջողեցին Իրանին դուրս թողնել տարածաշրջանային զարգացումներից՝ Իրանն այժմ, օգտվելով ուկրաինական ճակատում առաջացած բարդությունների պատճառով մեր տարածաշրջանում Ռուսաստանի դիրքերի որոշակի թուլացումից, փորձում է վերադառնալ զարգացումների կիզակետ։ Հայաստանի համար կենսական կարևորություն ունեցող այնպիսի հարցերում, ինչպիսիք են Հայաստան-Իրան սահմանի անփոփոխելիությունը և հետևաբար նաև «Զանգեզուրի միջանցքի» նախագծի տապալումը, բարձրաձայնելով հստակ դիրքորոշում՝ Իրանը փորձում է ամրապնդել դիրքերը Հայաստանում, ինչպես նաև, կրոնական գործոնի օգտագործմամբ, ակտիվանալ Ադրբեջանում՝ այդպիսով մնալով մեր տարածաշրջանում»,- այս մասին Արմեն Պետրոսյանը նշեց Ermenihaber.am-ին տված մեկնաբանությունում։

Փորձագետը միաժամանակ ընդգծեց, որ թուրք-ադրբեջանական դաշինքը հստակ մեխանիզմներ է գործարկում Իրանի հավակնությունները զսպելու համար՝ հավելելով, որ Իբրահիմ Քալընի հայտարարությունը դիտարկելի է քաղաքական մեխանիզմների գործարկման հարթությունում, իսկ 2022-ի դեկտեմբերին ականատես ենք եղել նաև ռազմական հարթությունում այնպիսի քայլերի, ինչպիսին էր Ադրբեջան-Իրան սահմանին Թուրքիա-Ադրբեջան երկկողմ զորավարժությունը և դրանով տրված ուղերձն առ այն, որ դա նաև ուղղված է Իրանի դեմ։

Հատկանշական է, որ հատկապես վերջին շրջանում թուրքական մերձիշխանական լրատվամիջոցները, և սյունակագիրները ևս, ակտիվ հակաիրանական թեզեր տարածելուն զուգահեռ, շեշտում են Հարավային Կովկասում Թուրքիայի ավելի մեծ դերակատարում ստանձնելու հեռանկարի և հաճախ նաև անհրաժեշտության մասին։

Թուրքական այնպիսի լրատվամիջոցներ, ինչպիսիք են Haber7-ը, YeniAkit-ը, Milliyet-ը, հրապարակում են հոդվածներ և լրատվանյութեր, որոնցում Թեհրանը մեղադրվում է Հայաստանին և հայերին աջակցելու, Ադրբեջանի դեմ հրահրելու և անգամ զինելու մեջ։ Իրանը ներկայացվում է, որպես «Զանգեզուրի միջանցքի» բացմանը դեմ հանդես եկող հիմնական կողմերից մեկը և որպես նրա հիմնական մտահոգության պատճառ է ներակայացվում վախն այն բանից, որ Ադրբեջանն ու Թուրքիան ազդեցիկ կդառնան տարածաշրջանում։ Մինչդեռ երկրորդական են ներկայացվում «Զանգեզուրի միջանցքի» բացմամբ Թեհրանի համար ծագելիք խնդիրները՝ Սև ծով և ՌԴ հասնելու հետ կապված։ Երկրորդական են ներկայացվում նաև Հարավային Կովկասում ունեցած Իրանի թեկուզև ոչ մեծ ազդեցությունը և «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախագծի տարանցիկ երկիր լինելու իր նշանակությունը կորցնելու հետ կապված հարցերը։

Ինչպես վերոնշյալ հարցազրույցում հայտնել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսնակը, առաջիկա շաբաթներին Իրանի նախագահ Իբրահիմ Ռայիսին այց է կատարելու Թուրքիա։ 

Դեկտեմբերի 9-ին հայտնի դարձավ, որ Ասիայի խորհրդարանական վեհաժողովի 13-րդ նիստին մասնակցելու նպատակով Թուրքիա է մեկնելու նաև Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը։ Այցի շրջանակներում նա նաև Ադրբեջանի ու Թուրքիայի պաշտոնակիցների հետ եռակողմ հանդիպմանն է մասնակցելու:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
«Կարծես անօթևան լինի»․ Ջասթին Բիբերին ծաղրել են հանդերձանքի պատճառով (լուսանկար)Արթիկում 16-ամյա պատանին դանակահարել է 45-ամյա համաքաղաքացուն (տեսանյութ) Իրանը ցանկանում է ամրապնդել ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ Էրդողանն Իսրայելին մեղադրել է ցեղասպանություն իրականացնելու մեջՄահվան ելքով վրաերթ՝ Երևանում․ փախուստի դիմած վարորդը հայտնաբերվել է Իսրայելը ներկայումս կանգնած է էկզիստենցիալ սպառնալիքի առաջ․ ՆեթանյահուԿադիրովը «սադրանք» է անվանել Չեչնիայի ԱԻՆ ղեկավարի ձերբակալությունը Դաղստանում (տեսանյութ)Արթուր Դավթյանը դուրս է եկել Աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ (տեսանյութ) Ադրբեջանի Իլ-76 ինքնաթիռը թռել է Իսրայելի «Օվդա» ավիաբազա (լուսանկար)Տիգրան Խաչատրյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահին «Արտաքին ազդեցության» մասին օրենքը համապատասխանում է Մոսկվայի շահերին․ Վրաստանի նախագահ Քիմ Քարդաշյանը սև բիկինիով ցուցադրել է կազմվածքը (լուսանկարներ)Հաճախորդն իր տղայի և ընկերոջ հետ ծեծել է բանկի կառավարչին և աշխատակցինԱյս իշխանություններն այս տարիների ընթացքում ավելի շատ ապօրինություններ են արել, քան նախորդ 3-ը միասին. Քոչարյան (տեսանյութ) Գիտնականները պարզել են, թե ինչպես է առողջ ապրելակերպն ազդում ինտիմ կյանքի վրաԱնվտանգությո՞ւն, թե կուշտ որովայն. ՔՊ-ականների «առաջարկը»՝ ժողովրդինԿիմ Չեն Ընը երթևեկել է Պուտինի նվիրած ավտոմեքենայով (լուսանկար)«Զգացի, որ էդ երեխան ոչ կարողանում էր ռույլը շարժել, ոչ մի բանը չէր աշխատում». «Ուրալ»-ի վթարից վիրավորված կին Տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ ներկայացվել է Բրյուսելյան հանդիպման վերաբերյալ զեկույցԹուրքիայում երկրաշարժի հետևանքով կան ավերվածություններ (տեսանյութ)Ինչ աղետների է հանգեցնելու Փաշինյանի արկածախնդրությունըՄակրոնը հայտնել է Կիև այցելելու իր ծրագրերի մասինԱԽ քարտուղարը ԵԱՀԿ ՄԽ ֆրանսիացի համանախագահի հետ կարևորել է ՀՀ-ԵՄ-ԱՄՆ հանդիպման արդյունքները Պետրոս Ղազարյանի հրավերն ընդունված է․ Եսայի քահանա ԱրթենյանՓաշինյանը հայտնել է՝ ինչ է պետք հաջողակ պետություն ունենալու համար (տեսանյութ)«Ժողվարչապետը» տվեց-անցավ բոլորին. Փաշինյանի «կոմպլեքսներն» ու վախերըԵսայի քահանա Արթենյանին վաղը հրավիրում եմ հյուր․ Պետրոս ՂազարյանՔենիայում ուղղաթիռ է կործանվել․ զոհվել է երկրի պաշտպանության ուժերի ղեկավարըՓաշինյանը ՔՊ-ականների հետ նիստ է անցկացնում (տեսանյութ)Արևմուտքի՝ նոր պատերազմի քարտ-բլանշը ԲաքվինՏիմատիին դատի են տվել․ պահանջում են 7 միլիոն ռուբլիՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իրանին և ԻսրայելինԱդրբեջանը քանդել է օկուպացված Շուշիի «Կանաչ ժամ» եկեղեցին Որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն օգտագործելով․ Ռուբեն ՄելիքյանԹուրքիայում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցելԿոչ ենք անում ԵԽ–ին և ԵԱՀԿ-ին՝ դատապարտել խոսքի ազատության ճնշումը Հայաստանում․ EFJԲրիտանացին փորձել է լազերով կուրացնել ինքնաթիռի օդաչուներին ու հայտնվել է բանտում (տեսանյութ)ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան ընդլայնել են Իրանի դեմ պատժամիջոցներըՍամվել Վարդանյանի գրավը վճարելու համար հայտարարված դրամահավաքն ավարտում ենք. Ռուբեն Մելիքյան Մեգան Ֆոքսը ցուցադրել է դեմքն առանց դիմահարդարման և շփոթեցրել երկրպագուներինԻրանում հայտարարել են, որ պատրաստ են հարվածել Իսրայելի միջուկային կենտրոններինՄԻԵԴ-ը Կիրկորովին թույլ չի տվել մուտք գործել ԼիտվաՓաշինյանն ու ԵԱՀԿ ՄԽ Ֆրանսիայի համանախագահը քննարկել են տարածաշրջանային նշանակության հարցեր ԵՄ–ում արձագանքել են Արցախից ռուս խաղաղապահների վաղաժամ հեռանալունԱդրբեջանի իշխանությունները պետք է գնան որոշակի զիջումների․ ԵԽԽՎ Ադրբեջանի հարցով համազեկուցողՎաշինգտոնն ու Բրյուսելը ցանկանում են տապալել Վրաստանի ներկայիս իշխանությանը․ Վոլոդին «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքըԲրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել. ԱԳՆ խոսնակԴավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ. դատարանը մերժել է միջնորդությունը Կներդրվի գազավորված և չգազավորված ջրերի` նույնականացման միջոցներով դրոշմավորման համակարգ
Ամենադիտված