Ադրբեջանցի զինվորականը «բնապահպանների» շարքերում. ամերիկացի լրագրողի բացահայտումը
ԲլոգոսֆերաԱմերիկացի հետաքննող լրագրող Լինդսի Սնելը Թվիթերի իր միկրոբլոգում անդրադարձել է Լաչինի միջանցքը փակած ադրբեջանցի «բնապահպաններին»։ Սնելը ներկայացրել է ևս մեկ զինվորականի, որը մասնակցում է միջանցքի արգելափակմանը՝ ներկայանալով որպես «բնապահպան»։
«Լաչինի միջանցքը փակած և 120 հազար հայի Լեռնային Ղարաբաղում շրջափակման մեջ գցած ադրբեջանցի ևս մեկ «բնապահպան»,-գրել է լրագրողը՝ նշելով, որ արդեն 29 օր է, ինչ Ադրբեջանը շրջափակման մեջ է պահում ԼՂ ժողովրդին: Սնելը իր գրառմանը կից ներկայացրել է նաև Բերձորի միջանցքը փակած ակտիվիստների շարքերը համալրած երիտասարդի՝ ավելի վաղ արված ևս մեկ լուսանկար, որում այդ տղան զինվորական համազգեստով է: