ՀՀ ցանկացած սմ հող կարող է հանձնվել բացառապես հանրաքվեով. Ռուբեն Մելիքյան (տեսանյութ) Ոստիկանությունը անհամաչափ ուժ կիրառելով բերման ենթարկեց Չարենցի փողոցը փակած քաղաքացիներին (տեսանյութ) Ցուցարարները փակել են ոստիկանական մեքենայի ճամփան, չեն թողնում բերման ենթարկել Գերասիմ Վարդանյանին (տեսանյութ) ՀԻՄԱ. Հայաստանի տարբեր հատվածներում փողոցներ են փակվում Պետական ​​սահմանի մոտ 10-12 կմ-ն արդեն կարելի է սահմանազատված համարել. Ալիև Ով դատապարտեց դագաղների տեսարանը՝ ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն, թե՞ իրավապաշտպանները. Ռուբեն Մխիթարյան ՀԻՄԱ․ Փաշինյանը վարում է Կառավարության նիստը Ասում են թշվառի կինը գնացքով Գյումրի է գալիս, ժամը 11։00-ին կլինի կայարանում. իրավապշտպան Կարապետ Պողոսյան Էդ ո՞վ ա էդ Արմեն Գրիգորյանը, թող գա տեսնենք՝ ինչ անվտանգություն կա, թող գա ստեղ աշխատի. կիրանցեցի (տեսանյութ) Բերման են ենթարկվել Գարեգին Չուգասզյանը, Վոլոդյա Ավետիսյանը. ընդհանուր՝ բողոքի ակցիայի 96 մասնակից 

Վահե Ղազարյանի և «սորոսականների» միջև չհայտարարված պատերազմում հաշիվը 1:0՝ հոգուտ նախարարի է

Վերլուծական

2020 թվականին ՀՀ կառավարությունը ստեղծեց Ոստիկանական բարեփոխումների համակարգող խորհուրդը, որում ուժային գերատեսչությունների հետ միասին ներգրավված էին քաղաքացիական հասարակության կազմակերպությունները՝ ի դեմս Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի, «Իրազեկ քաղաքացիների միավորման» և «Վարորդի ընկեր» իրավապաշտպան կազմակերպության:

Երեկ, սակայն, պարզ դարձավ, որ հասարակական կազմակերպությունները դադարեցնում են աշխատանքը Ոստիկանության բարեփոխումների համակարգող խորհրդում․ «Վերջին երկու տարում ակնհայտ դարձավ, որ անգամ հատվածային բարեփոխումների գործընթացը ակտիվորեն դիմադրություն է ստանում համակարգային բարեփոխման չենթարկված ոստիկանության ղեկավարության կողմից (այդ թվում՝ ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանի, փոխոստիկանապետ Կամո Ցուցուլյանի», - ասված էր երեք ՀԿ-ի տարածած հայտարարության մեջ:

Գաղտնիք չէ, որ վերը նշված ՀԿ-ները ֆինանսավորվում են արևմտյան մի շարք գրանտային կազմակերպությունների, գլխավորապես՝ Սորոսի հիմնադրամի կողմից, ԶԼՄ-ները վերջիններիս հաճախ անվանում են հենց սորոսական: Վահե Ղազարյանի՝ ոստիկանապետ նշանակվելուց հետո վերը նշված շրջանակները մի կողմից փորձում էին հասնել՝ համակարգում բարեփոխումների գործընթացի ողջ կուռացիան իրենց ձեռքը վերցնելուն, մյուս կողմից՝ անթաքույց ցանկանում էին հասնել Վահե Ղազարյանի փոխատեղմանը իրենց՝  «քիմքին» ավելի հարմար թեկնածուով: Այս ընթացքում Արևմուտքից ֆինանսավորվող ՀԿ-ներին հաջողվեց իրենց ձեռքը վերցնել դիցուք՝ պարեկային ծառայության ներդրմանն ուղղված ռեֆորմը, տեղ գտնել ոստիկանական համակարգի բարեփոխումները համակարգող խորհրդում, ՀՀ ոստիկանության կրթահամալիրում, որտեղ, ի դեպ, հանդուրժողականություն էին ուսուցանում ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների նկատմամբ: Սորոսի հիմնադրամը պարբերաբար նաև սեմինարներ է կազմակերպել՝ ոստիկանության բարեփոխումների տեսլականը և օրակարգը խորագրով:

Ուշագրավն այս պատմության մեջ այն է, որ սույն ՀԿ-ների ցանկությունը՝ իրենցով անել ոստիկանական համակարգը, նոր չէ: Իշխանափոխությունից հետո Բաց հասարակությունների հիմնադրամի կայքում հրապարակվեց ճանապարհային քարտեզ, որում հիմնադրամը ներկայացրել էր իր առաջիկա անելիքները: Որպես նպատակ էր սահմանվում հանել ոստիկանությունը վարչապետի անմիջական ենթակայությունից՝ տալով կառույցին նախարարության կարգավիճակ և ապահովելով Ազգային ժողովին նրա հաշվետվողականությունը՝ խորհրդարանական վերահսկողության հստակ գործիքների սահմանմամբ և կիրառմամբ:  Թեև ֆորմալ առումով հիմնադրամը և վերջինս կողմից ֆինանսավորվող ՀԿ-ները իրենց նպատակին հասան, սակայն գործնականում ՆԳՆ-ն լինելու է վարչապտի ենթակայության տակ․ նախարարը և նրա տեղակալները նշանակվելու և ազատվելու են միայն վարչապետի առաջարկով: Իսկ այս հանգամանքը, ինչպես նաև այն, որ ՆԳՆ նախարար նշանակվեց հենց սորոսական շրջանակների քննադատության գլխավոր թիրախ Վահե Ղազարյանը խոսում է այն մասին, որ Փաշինյանը չի ցանկանում ռիսկի դիմել և վերջիններիս հանձնել իր գլխավոր հենարաններից մեկը՝ ուժային բլոկը: Այս տեսանկյունից նրա համար օպտիմալ տարբերակը սուպերնախարարությունը յուրայինին վստահելն է, իսկ Ղազարյանը այն պաշտոնյաներից է, ով այս ընթացքում առանց վարանելու կատարել է Փաշինյանի բոլոր հրամանները և ինչն էլ ավելի կարևոր է՝ Փաշինյանի թիկունքում «խաղեր տալու» մեջ նրան դեռևս չեն նկատել:

Դեռևս 2018-ին գծված պլանների ձախողմամբ էլ պայմանավորված վերը նշված ՀԿ-ների երեկվա դեմարշը: Միևնույն ժամանակ, նրանց տարածած հայտարարության մեջ նշվում է, որ շարունակելու են հետևել ՆԳՆ աշխատանքին, սա, կարծես թե, նախազգուշացում է նորանշանակ նախարար Ղազարյանին, որ վերջինս մնալու է արևմտյան գրանտներով սնվող ՀԿ-ների խոշորացույցի տակ: Ի դեպ, այս հայտարարությանը անմիջապես հետևեց նաև Փաշինյանի թիմակից Արսեն Թորոսյանի գրառումը, ով վերջերս Գեղարքունիքում տեղի ունեցած ողբերգական ավտովթարը կապեց ոստիկանության ոչ պատշաճ վերահսկողության հետ: Սա էլ յուրահատուկ քար էր՝ ուղղված Վահե Ղազարյանին, չմոռանանք, որ Արսեն Թորոսյանը նույնպես պատկանում է այսպես կոչված՝ սորոսական շրջանակներին:

Նշենք, որ որոշ տեղեկությունների համաձայն՝ նորանշանակ ներքին գործերի նախարարի պատասխանը չի ուշանա, նրա կադրային փոփոխություններից առաջինը լինելու է Պարեկային ծառայության ղեկավար Արթուր Ումրշատյանի պաշտոնանկությունը, քանի որ վերջինս անմիջականորեն աշխատում էր հայտնի ՀԿ-ների հետ։ Ուշագրավ է նաև այն, որ Ումրշատյանը տարին փակեց կարգապահական տույժով։ Ակնհայտ է, որ մի կողմից՝ Վահե Ղազարյանը շարունակելու է համակարգը արևմտյան ՀԿ-ների ազդեցությունից դուրս բերելու գործընթացը, իսկ մյուս կողմից՝ այդ ՀԿ-ները շարունակելու են մանրադիտակի տակ պահել նորաստեղծ նախարարության աշխատանքը՝ հարմար առիթներ փնտրելով կառույցի թերացումները ջրի երես հանելու համար: Թե ինչով ի վերջո կավարտվի այս չհայտարարված պատերազմը՝ ցույց կտա ժամանակը..

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ովքե՞ր են գլխավորում խոշոր հարկատուների ցուցակըԵրևանում և Նոյեմբերյանում բողոքի ակցիայի 29 մասնակից է բերման ենթարկվելՏնտեսական ակտիվության ցուցանիշը աճել էՏավուշում ոստիկանները «պատ» են կազմել, ուժ կիրառելով բացեցին ճանապարհը (տեսանյութ)Թրքամոլին եք պահո՞ւմ, թուրքի ճամփեն եք բացում. Տավուշում գերլարված է (տեսանյութ)Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհըՈստիկանները կնոջը քաշքշելով իջեցրին մեքենայից և բերման ենթարկեցին. նա ակցիային միացել էր մեքենայի ազդանշանով «Քո նմաններն են էս երկիրը քանդել», «Իմ նմաններին հլը չես տեսել»․ Շիրակում ճանապարհներ են փակվել (տեսանյութ)Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը ուշագնաց էր եղել, բուժօգնություն է տրամադրվում. Տավուշում գերլարված էԷդ մի փոքր հողը Հայաստանի լինել չլինելու հարցն է. Չարենցի փողոցը փակած քաղաքացի (տեսանյութ)Արարատում նույնպես ճանապարհներ են փակվելՍև բերետավորները, ուժ կիրառելով, ճանապարհից հեռացրին ցուցարարների ավտոմեքենանԵրբ մենք մենակ ենք շփվում, և ոչ ոք իրավիճակը չի օգտագործում քաղաքական ամբիցիաների համար, կարողանում ենք համաձայնության գալ. ԱլիևԵրբեք չէի կարող պատկերացնել, որ ես փողոց կփակեմ. պետք է պարտադրենք իշխանություններին հեռանալ. ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյան ՀՀ ցանկացած սմ հող կարող է հանձնվել բացառապես հանրաքվեով. Ռուբեն Մելիքյան (տեսանյութ) 2026-ից սկսած դպրոցի ավարտական քննությունները կհանդիսանան նաև բուհի համար ընդունելության քննություններ. նախագիծՈստիկանությունը անհամաչափ ուժ կիրառելով բերման ենթարկեց Չարենցի փողոցը փակած քաղաքացիներին (տեսանյութ)«Բռնություն մի գործադրեք», «Թուրք եք», «Նիկոլ, դավաճան». Տավուշում լարված վիճակ է ու քաշքշուկՀայաստանի կառավարությունը Թավրիզում գլխավոր հյուպատոսություն բացելու որոշում է ընդունելՑուցարարները փակել են ոստիկանական մեքենայի ճամփան, չեն թողնում բերման ենթարկել Գերասիմ Վարդանյանին (տեսանյութ)Մենք միշտ Հայոց ցեղասպանության ողբերգությունն ընդունել ենք` որպես մեր սեփական ցավը. ԶախարովաՀայաստանում կրիպտոակտիվի գնումը և վաճառքը կիրականցվի բացառապես անկանխիկ եղանակով ՈՒՂԻՂ․ Տավուշում կոտրել են ցուցարարի դեմքը «Արա, խի՞ ես խփում». Տիգրանաշենի ճանապարհին ակցիայի մասնակիցներին բերման ենթարկեցին (տեսանյութ) «Ախպեր, իմ հող ու ջրի վրա քայլում եմ, չեք թողում», «Սա մեր հայրենիքն ա, չենք գնալու». լարված վիճակ (տեսանյութ) ՀՀ քրեական օրենսգրքում հստակ կսահմանվի կիբեռհանցագործությունների ցանկը․ Արփինե Սարգսյան«Ձեռս թող արա», «Մի գոռա», «Հիմա ի՞նչ, եկել եք թուրքի ճանապարհն եք պահում». լարված իրավիճակ (տեսանյութ)Գյուղացիները տագնապած են, որ իրենց կյանքը կփոխվի դեպի բացասականը. Սեմյոն քահանա Առաքելյան (տեսանյութ)ՀԻՄԱ. Հայաստանի տարբեր հատվածներում փողոցներ են փակվումՄարտունեցիները փակել են ճանապարհը՝ Ծակքարի մոտ հանուն Տավուշի (տեսանյութ)Նավթի գները նվազել ենՀայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը, Արարատով զինանշանը. Ալիև«Մարտական եղբայրություն» միաբանության 6 անդամներ ազատ են արձակվել, Արման Պետրոսյանը կալանավորվել էՖրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել«Հող ու ջուր, մեր ու մանուկ ուրացել ենք». քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհը (տեսանյութ) Պետական ​​սահմանի մոտ 10-12 կմ-ն արդեն կարելի է սահմանազատված համարել. Ալիև«Նիկոլ, դավաճան». գյումրեցիները ճանապարհ են փակել (տեսանյութ)Ադրբեջանից Նախիջևան կապը պետք է ապահովվի միջազգային վերահսկողությամբ` ՌԴ սահմանապահներով. ԱլիևՏարադրամի փոխարժեքները ապրիլի 25-ին Ապրիլի 29-ից կմենարկի ամառային զորակոչըՍա Տավուշում հավելյալ հնարավորություն է, շրջանավարտը բուհ ընդունվելու 3-րդ հնարավորություն կունենա (տեսանյութ)Բռնցքամարտի ԵԱ-ում մեկնարկում են կիսաեզրափակիչները. Հայաստանն ունի 7 ներկայացուցիչՊարզվում է՝ իրականում ավելի մեծ տարածք են տալիս Ադրբեջանին, քան մեզ ցույց են տվել. կիրանցի (տեսանյութ)Հենց հիմա որ ստեղ կանգնած ենք, էս տարածքը անցնելու ա Ադրբեջանին, բայց կադաստրով մերն ա (տեսանյութ)Ով դատապարտեց դագաղների տեսարանը՝ ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն, թե՞ իրավապաշտպանները. Ռուբեն ՄխիթարյանԱպրիլի 28-ին Երևանի կենտրոնում փակ փողոցներ կլինեն Հրամանատարական հավաքի մասնակիցները հետևել են նոր մոտեցումներով ցուցադրական պարապմունքին. ՊՆ Թուրքին մտցնում են մեր հողի մեջ, ո՞նց պաշտպանենք մեր ընտանիքներին, հողը հայինն ա, քաղաքական հարց չկա (տեսանյութ) Թանկարժեք մետաղների գները նվազել են
Ամենադիտված