About $35 billion to be earmarked for Dubai’s Al Maktoum airport expansion project Foreign Ministers of Armenia and Azerbaijan to meet in Almaty Blinken arrives in Saudi Arabia kicking off his Middle East trip By adopting law on 'Transparency of Foreign Influence', Georgia does not deviate from European path: Garibashvili Fact check: Trump’s false courthouse claims about his trial Blinken tells CNN the US has seen evidence of China attempting to influence upcoming US elections Xi shakes up China’s military in rethink of how to ‘fight and win’ future wars Ararat Mirzoyan will leave for Qatar on official visit COP29 in Baku is also an opportunity to work for a brighter future in the Southern Caucasus: Foreign Ministry of Germany We stand for continuation of contacts between Baku and Yerevan: Peskov 

Մարզառազմական ճամբարները պարտադիր կդառնան բոլոր դպրոցների ավագ դասարանների համար. քննարկում ՀՀ ԿԳՄՍ նախարարությունում

Science and culture

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը հունվարի 10-ին հանդիպել է ռազմահայրենասիրական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ՝ համագործակցության հետագա հեռանկարները քննարկելու նպատակով:

Ինչպես տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից,  հանդիպմանը ներկա են եղել ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետ Արսեն Բաղդասարյանը, Կրթության զարգացման և նորարարության ազգային կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արտաշես Թորոսյանը, «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի չափորոշչի հեղինակային խմբի նախագահ, Մոնթե Մելքոնյանի անվան վարժարանի փոխտնօրեն Արթուր Կարապետյանը, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ,  «Կարին» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանը, ռազմահայրենասիրական մի շարք հասարակական կազմակերպությունների ղեկավարներ ու ներկայացուցիչներ:

Ըստ աղբյուրի՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալը հանդիպման ընթացքում նախ անդրադարձել է «Անվտանգ դպրոցներ» ծրագրի իրականացման շրջանակում տարածված և հանրային շահարկման  թեմա դարձած շրջաբերականին՝ ընդգծելով, որ այն որևէ առնչություն չի ունեցել «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի դասավանդման ուսումնական գործընթացի հետ:

«Անվտանգ դպրոցներ» միջազգային հռչակագիրը Հայաստանի Հանրապետությունը  վավերացրել է դեռևս 2017 թվականին և, ի թիվս 115 այլ պետությունների, ստանձնել պարտավորություն զերծ մնալ դպրոցների տարածքներում ռազմական կառույցներ տեղակայելուց: Այն նպատակ ունի ռազմական հնարավոր գործողությունների ժամանակ երեխաներին և կրթական հաստատությունները զերծ պահել թիրախավորումից:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը ևս մեկ անգամ հավաստիացրել է՝ խոսքը բուն ռազմականացված կառույցների մասին է՝ երեխաների անվտանգությունը դպրոցներում ապահովելու նպատակով և չի վերաբերում ուսումնական ծրագրին:

Նշվում է, որ ԿԳՄՍ նախարարի տեղակալը կարևորել է ռազմահայրենասիրական կառույցների հետ համագործակցության հեռանկարները՝ ամառային մարզառազմական ճամբարների կազմակերպման համատեքստում, որն իրականացվում է հանրակրթության նոր չափորոշչի ներդրման շրջանակում և միտված է «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի գիտելիքների ու գործնական հմտությունների զարգացմանը: Ծրագիրն արդեն իրականացվել է Տավուշի մարզի դպրոցականների համար:

«Հանրակրթության նոր չափորոշչի ներդրմամբ պայմանավորված՝ 2023-2024 ուսումնական տարվանից մարզառազմական ճամբարները պարտադիր կդառնան բոլոր դպրոցների ավագ դասարանների համար: Արդեն հաջորդ տարվանից  ծրագիրը ներդրվելու է Հայաստանի բոլոր մարզերում, և մենք ռեսուրսների կարիք ենք ունենալու:  Պատրաստ ենք օգտագործել ձեր ռեսուրսը նաև որպես հրահանգիչներ, ինչպես նաև քննարկել համագործակցային ծրագրերի նոր ձևաչափեր»,- ասել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը:

10-օրյա ռազմամարզական ճամբարը կազմակերպվել է 2022 թվականի ամռանը Տավուշի մարզի 11-րդ դասարան փոխադրված աշակերտների համար, քանի որ Հանրակրթության պետական նոր չափորոշիչը փորձարկվել է հենց Տավուշի դպրոցներում: Ծրագրի առաջին փուլին մասնակցել են Դիլիջանի տարածաշրջանի դպրոցների աշակերտներ:

ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետ Արսեն Բաղդասարյանի ընդգծմամբ՝ նախնական զինվորական պատրաստության ուղղությամբ գիտելիքների և հմտությունների զարգացումն առաջնային խնդիր է:

«Ռազմամարզական ճամբարը նոր չափորոշիչների մաս է՝ «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայից ստացած գիտելիքները հարստացնելու, համապատասխան կարողություններն ու հմտությունները զարգացնելու, տեսական գիտելիքները գործնական պարապմունքներով ամրապնդելու համար»,- նշել է Արսեն Բաղդասարյանը:

«Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի չափորոշչի հեղինակային խմբի նախագահ, Մոնթե Մելքոնյանի անվան վարժարանի փոխտնօրեն Արթուր Կարապետյանն էլ անդրադարձել է առարկայի ծրագրային հիմնական փոփոխություններին. «ՆԶՊ առարկայի ծրագրային փոփոխությունները երկար ժամանակ է՝ քննարկվում էին և արդեն գրեթե վերջնական տեսքի են բերվել: Առարկայի ծրագրային փոփոխությունների էական հայեցակարգային մոտեցումն այն է, որ առարկան լսարանային պարապմունքներից դուրս է բերվել՝ համակցելով գործնական պարապմունքների փուլին: Առարկայի ծրագրում ավելացվել են լեռնային պատրաստության և հոգեբանական պատրաստության բաղադրիչները, որոնք առաջնային նշանակություն ունեն: Երկու հիմնական նպատակ ենք հետապնդում՝ նախ, որ դպրոցն ավարտելիս բանակային միջավայրում ապրելով՝ մեր պատանիներն իրենց կարողանան ճիշտ դրսևորել, ինչպես նաև ստեղծված արտակարգ իրավիճակներում, պատերազմների ժամանակ երեխաները հոգեբանորեն պատրաստված լինեն: Շատ կարևոր բաղադրիչ է ավելացել մարտավարություն առարկայի բաժնում՝ անհատական և խմբային ֆիզիկական պատրաստություն, որն էապես կապված է «Ֆիզկուլտուրա» առարկայի մարզումների հետ»,- ասել է Արթուր Կարապետյանը:

Մոնթե Մելքոնյանի անվան վարժարանի փոխտնօրենի դիտարկմամբ՝ ռազմամարզական ճամբարների կազմակերպման մեկնարկը հաջողված է, ինչին էապես նպաստել են ծրագրում ներգրավված հմուտ մասնագետները:

ՀՀ ԿԳՄՍ նախարարության տեղեկացմամբ՝  ռազմամարզական ճամբարի ծրագրի շրջանակում երեխաներն ուսանում են ռազմարվեստի պատմություն, մարտավարություն, կրակային, շարային, հոգեբանական պատրաստություն, ռազմական տեղագրություն (գործնական), անվտանգ կենսագործունեություն, առաջին օգնություն, կապ և հեռահաղորդակցություն ու այլ դասընթացներ` զարգացնելով գործնական հմտությունները:

Հանդիպմանը քննարկվել է նաև ռազմամարզական ճամբարներում ազգային երգ ու պարի, այդ թվում ռազմապարերի ուսուցման հարցը, որը կիրականացվի ոլորտային մասնագիտացված կազմակերպությունների, մասնավորապես «Կարին» ավանդական երգի-պարի խմբի հետ համագործակցությամբ:

Ռազմահայրենասիրական կազմակերպությունների ներկայացուցիչները հանդես են եկել ՆԶՊ առարկայի դասավանդմանը և ռազմամարզական ճամբարների կազմակերպմանն առնչվող մի շարք առաջարկներով՝ հայտնելով համագործակցության պատրաստակամություն:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
ICC may discuss issue of Netanyahu's arrestAbout $35 billion to be earmarked for Dubai’s Al Maktoum airport expansion projectGlobal wine production reaches lowest level in 62 yearsIndia says it has increased defense exports 35 times in 10 yearsBritney Spears: My family hurt meForeign Ministers of Armenia and Azerbaijan to meet in AlmatyBlinken arrives in Saudi Arabia kicking off his Middle East tripProtests continue in Yerevan in support of Armenia’s Tavush Province border residentsRolls-Royce growing its factory so it can build more expensive carsCyberattack forces Georgia county to sever connection to state voter registration systemBy adopting law on 'Transparency of Foreign Influence', Georgia does not deviate from European path: GaribashviliFact check: Trump’s false courthouse claims about his trialBlinken tells CNN the US has seen evidence of China attempting to influence upcoming US electionsXi shakes up China’s military in rethink of how to ‘fight and win’ future warsArarat Mirzoyan will leave for Qatar on official visitImran Khan's supporters held protests in PakistanArmenian Foreign Ministry sends congratulations to South Africa on Freedom DayCOP29 in Baku is also an opportunity to work for a brighter future in the Southern Caucasus: Foreign Ministry of GermanySpain expressed readiness to continue military and humanitarian support to KyivGold pocket watch recovered from body of richest passenger on Titanic up for auctionWe stand for continuation of contacts between Baku and Yerevan: PeskovPost installed on the border is the cornerstone of Armenia's territorial integrity - Prime MinisterDina Titus submits bill on sanctions against Azerbaijan to US CongressBelgium may deliver first F-16 jets to Ukraine8800 mAh battery, 2.4K IPS screen, thermal imager: Blackview has introduced a new ultra-durable smartphoneArmenia ruling force MP: Tavush-Gazakh sector border delimitation process technically completedMFA spox: Armenia received Azerbaijan proposals regarding ‘peace treaty’ draftRussia MP: I’m ashamed of my colleagues' assessments of events in KarabakhArmenia parliament receives Valentina Matviyenko's letter regarding Alen Simonyan's remarksBaku described resolution of European Parliament related to human rights in Azerbaijan as 'one-sided and groundless'Armenia and Italy discuss military cooperationPM: We are resolving matter of Armenia’s existence in coming decadesHeads of Russian Gazprom and Azerbaijani SOCAR discussed cooperation in gas sector'Negative' factors building in US-China ties, foreign minister Wang tells BlinkenJoint Russia-Turkey monitoring center closing in KarabakhTasks of Russian-Turkish joint monitoring center are considered completed: ValiyevRussian-Turkish joint monitoring center closed in AghdamGrand Indian Wedding at Seven Visions, The DvinAliyev and Scholz to discuss issues related to foreign policy, economy and energyUSA started providing new military package to KyivAt suggestion of Kazakh side, we will inform about date of possible meeting of Foreign Ministers of Armenia and Azerbaijan: Ani BadalyanCivil disobedience actions resume in Yerevan in the morningDeputy FM, US officials discuss assistance to be provided to ArmeniaNewspaper: Armenia ruling political team also afraid of prospect of return of Azerbaijani ‘refugees’Chile Chamber of Deputies recognizes Armenian Genocide, Turkey protestsMher Grigoryan, Iran envoy discuss latest developments in Armenia-Azerbaijan state border delimitationWhat risks are hidden in keyboards of Android smartphones?Parliament speaker: There is no Armenia settlement under Azerbaijan controlCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metals20 border posts installed on Armenia-Azerbaijan border
Most Popular