USA is deeply worried about decline of democracy in Georgia: Sullivan Earthquake in Azerbaijan: tremors felt in Syunik Armenian President meets with representatives of the Union of Iranian-Armenians and Iraqi-Armenians Negotiations between the Foreign Ministers of Armenia and Azerbaijan ended in Almaty Armenian, Azerbaijani Foreign Ministers continue talks in Almaty Use of hate speech based on ethnicity or nationality is not allowed: Ombudswoman EBRD holds its 2024 Annual Meeting and Business Forum in Armenia Armenia, Azerbaijan FMs’ talks kicking off in Kazakhstan Mkhitar Hayrapetyan, Vassilis Maragos discuss Armenia-EU cooperation agenda matters Civil disobedience actions underway in Yerevan (live) 

Խաղաղության և անվտանգության ստուգացուցակ Կովկասի համար. Րաֆֆի Հովհաննիսյան

Political

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի առաջին նախարար Րաֆֆի Հովհաննիսյանը հարցազրույց է տվել  NEWSWEEK ամսագրին։ Հարցազրույցն ամբողջությամբ ստորեւ.

«26 օր է, ինչ նեղլիկ ու ոլորապտույտ ճանապարհը, որը միացնում է Հայաստանը չճանաչված Արցախի Հանրապետության հետ (նաև անվանում են Լեռնային Ղարաբաղ կամ «Նագոռնի Կարաբախ»), փակված է պետական հովանի ունեցող ադբեջանցի ակտիվականների կողմից։ Ռուս խաղաղապահները, որոնք լիազորված են անխափան պահպանելու մարդասիրական միջանցքը, չեն միջամտում։ Եվրոպացի դիտորդներ չեն հայտնվում։ Սննդի և դեղորայքի մուտքը Արցախ արգելված է։ Հանրապետությունը ոչ միայն չճանաչված, նաև մեկուսացված է աշխարհից։

Լաչինի միջանցքը,- այդպես կոչվում է այն բանից հետո, երբ 1992-ին՝ որպես ՀՀ առաջին արտգործնախարար, բանակցեցի դրա բացման շուրջ,- միակ, վերջին ու անհետացող վայրն է, որի միջոցով Արցախի 150.000 հայերը, նրանցից  30.000-ը՝ երեխաներ, գոյատևում են 2023 թվականի այս անողոք ձմռան օրերին։

Մինչ Ռուսաստանը և Արևմուտքի շերտերը՝ յուրաքանչյուրն իր հերթին, կձիավարեն Ուկրաինայում և անդին՝ հետաձգման կամ ամփոփման համար, բնականաբար, ուշադրության նվազ պաշարներ են մնում այս վաղնջական հայկական երկրամասի համար, որը մեկ դար առաջ «բաժանիր, որ տիրես» եղանակով Ստալինը նվիրեց Խորհրդային Ադրբեջանին, ապաև վերականգնվեց հայ մեծամասնության կողմից՝ 1991 թվականին Հայաստանի և Ադրբեջանի անկախության հռչակմանը զուգահեռ։

2020թ. սեպտեմբերին Ադրբեջանը խախտեց միջազգային երկարատև զինադադարը և Թուրքիայի զինված ուժերի, Սիրիայից իսլամական պետության զինյալների, պակիստանցի վարձկանների և իսրայելական թռչող անօդաչու սարքերի օգնությամբ նախաձեռնեց անակնկալ ու արյունոտ մի զավթողական պատերազմ թե՛ Ղարաբաղի, թե՛ Հայաստանի դեմ։

Շարունակվելով մինչ օրս, ի հեճուկս Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջնորդությամբ 2020թ. նոյեմբերին կնքված հրադադարի, Բաքվի՝ «Հրո երկրի» (արդարև, Արցախի կուսական բնությունը տեղ-տեղ հրո ճարակ դարձավ արգելված քիմիական նյութով՝ սպիտակ ֆոսֆորով ռմբահարվելու հետեւանքով) զինված ագրեսիան պատճառեց ավելի քան 5000 հայ զոհեր, Հայաստանի և Ղարաբաղի ինքնիշխան տարածքների հարյուրավոր քառակուսի մղոնների բռնազավթում՝ ներառյալ տասնյակ քաղաքներ, գյուղեր, դպրոցներ, հիվանդանոցներ, եկեղեցիներ և մշակութային ժառանգության այլ արժեքներ, ինչպես նաև ցայսօր Բաքվում պահվող անթիվ ռազմագերիներ ու առևանգված քաղաքացիներ։

Ռուս խաղաղապահ զորախմբի ներկայությունը, մշտադիտարկման փորձնական եվրոպական առաքելությունը և մրցակից ռուսական ու արևմտյան թվացյալ խաղաղության ծրագրերն ապացուցեցին միայն դեպի առաջ ընդհանուր ճամփա դարբնելու սեփական անկարողությունը՝ մանավանդ հաշվի առնելով Ադրբեջանի՝ չափ ու սահման չունեցող առավելապաշտությունը և զգետնված, կապիտուլացված հայկական վարչախմբի թուլամորթությունը, որը պատրաստ է իր իշխանությունը պահելու համար հանձնել ամեն ինչ:

Թեկուզև անհավանական՝ հակասությունների մեջ, բայց պատասխանատու միջազգային հանրությունը միգուցե կարողանա հաղթահարել իր իսկ գերխտացումը՝ լինի դա մարտավարական, թե տեկտոնիկ, և դիտարկել հետևյալ քայլերը.

-         Առաջարկել և գործադրել Լեռնային Ղարաբաղի համար ՄԱԿ-ի մանդատը՝ ապահովելու նրա ազատությունը, ազգային ինքնությունն ու ինքնորոշումը, և նրան փրկելու առերեւութորեն մոտալուտ ցեղասպանությունից։

-         Դատարանի առջև կանգնեցնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ հայ և այլազգի ժողովուրդների դեմ ապացուցված պատերազմական ոճիրների, ինչպես նաև մարդկության դեմ հանցագործությունների համար։

-         Դադարեցնել Հայաստանի դեմոկրատ դարձած մանր բռնապետ Նիկոլ Փաշինյանի արհեստական շնչառությունը և բացել այս բազմաչարչար երկրում քաղաքացիական իրավունքների, օրենքի իշխանության և մարդկային հույսի մի ճշմարիտ դարաշրջան։

-         Հարգել Հայաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը և երաշխավորել բոլոր օտար ուժերի դուրսբերումը նրա տարածքից, Ադրբեջանից բոլոր ռազմագերիների վերադարձը և մշակութային ժառանգության վերականգնումը հարևան երկրներում։

-         Վերալիցքավորել ԵԱՀԿ Մինսկի խմբի օպերատիվ հովանավորությունը և եռակողմ համագործակցությունը, որը կենթադրեր առաջխաղացում՝ համաշխարհային ճգնաժամերի առավել լայն վերաքննման ճանապարհով:

-         Խրախուսել Թուրքիայի հաջորդ վարչակազմին (գործողը ցույց է տվել իր ակնհայտ անճարակությունն ու ուրացող չկամությունը)՝ ճանաչելու հայ ժողովրդի Ցեղասպանությունն ու Հայրենազրկումը, հատուցելու դրա համար, ապաև կանոնակարգելու հարաբերությունները Հայաստանի Հանրապետության հետ։

-         Իրանի հետ կյանքի կոչել աշխարհաքաղաքական խոսույթի մի նոր մակարդակ, մինչ իր վարչակազմը հաղորդակցության նույն վերափոխումը կկատարի անմիջապես և համապարփակ, իր իսկ հասարակության հետ։

Լեռնային Ղարաբաղն իր 150.000 քաղաքացիներով այժմ մահվան դռան մոտ է՝ աշխարհի անտարբեր հայացքի ներքո: Իրականում քաղաքակրթությունն ինքն է դարձյալ բարձրանում զոհաբերության խորանը։

Ինչպես 1453 թվականին էր՝ Կոնստանդնուպոլսի պաշարման ժամանակ, տարածաշրջանների, երկրամասերի և արժեքային համակարգերի ճակատագիրը ճոճվում է հավասարակշռության փխրուն նժարի վրա։

Պահը դարակազմիկ է»։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
USA is deeply worried about decline of democracy in Georgia: SullivanEU will strengthen its support to Kyiv in coming weeks: MacronIn support of "Tavush for the Motherland" a motor rally started from Armenia's second city towards YerevanEarthquake in Azerbaijan: tremors felt in SyunikArmenian President meets with representatives of the Union of Iranian-Armenians and Iraqi-ArmeniansIDF and Hezbollah report mutual attacksUkrainian forces are retaliating against enemy in direction of Kharkiv: ZelenskyNegotiations between the Foreign Ministers of Armenia and Azerbaijan ended in AlmatyHuawei Pura 70 Ultra: The new smartphone has the world's best camera?Armenian, Azerbaijani Foreign Ministers continue talks in AlmatyGirl, 11, diagnosed with rare bone cancer after symptoms dismissed as 'growing pains'EU agreed on security guarantees for KyivA really original game: In Bruce and Box you control a naked man with a box - and you will also need a box to play itUS suspects that Israel used US-made weapons in GazaUS to announce US$400 million military aid package for Ukraine: PoliticoOil Prices DownEurovision 2024: How to vote for Armenia tonight?Use of hate speech based on ethnicity or nationality is not allowed: OmbudswomanKazakhstan talks with Armenia counterpart will last 2 days, Azerbaijan FM saysEBRD holds its 2024 Annual Meeting and Business Forum in ArmeniaArmenia FM at meeting with Azerbaijan counterpart: Borders that existed at time of USSR’s collapse should be reproducedSpain, Ireland to recognize Palestinian state on May 21 - BorrellArmenia ex-MP Karen Saribekyan dies aged 61Is Apple developing a foldable iPhone? Evidence of this has been publishedArmenia, Azerbaijan FMs’ talks kicking off in KazakhstanГалстанян о предложении Осканяна: У меня нет ни подобных амбиций, ни желанияMinisters of Foreign Affairs of Armenia and Kazakhstan held a meeting in AlmatyArabian Peninsula’s ancient inhabitants survived the heat by hiding in underground ‘lava tubes,’ study suggestsMkhitar Hayrapetyan, Vassilis Maragos discuss Armenia-EU cooperation agenda matters4 flight attendants make millions of dollars from drug smugglingRussia’s Putin submits Mishustin’s candidacy for PM’s officeCivil disobedience actions underway in Yerevan (live)Dr. Denis Mukwege, Congolese gynecological surgeon and human rights activist, awarded the 2024 Aurora PrizeNetanyahu said Israel would fight with its “fingernails” as Israel strikes eastern RafahArmenia, Azerbaijan FMs to meet today in KazakhstanVolvo plans to incorporate megaphone technology into its next-generation electric carsNewspaper: Armenia PM to make new concessions in Azerbaijan’s favorArmenia will not participate in financing of CSTO activities: Armenia's Foreign MinistryChina supports Serbia in defending its sovereignty on Kosovo issue: Xi JinpingKyiv says it foiled plot to kill Zelensky: DWAzerbaijan, Israel MFAs hold consultationsNo border delimitation carried out in Armenia’s Kirants village WednesdayLondon expels military attaché of Russian embassyBig demonstration against law on ‘foreign agents’ planned in Georgia capital Tbilisi SaturdayChina’s Sinovac ‘ready’ for Disease XNATO summit to be held on July 9-11 in WashingtonCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metals Dollar rises, euro falls in ArmeniaVictory over Nazism is marked at France embassy in ArmeniaAzerbaijan, Bulgaria to strengthen strategic partnership
Most Popular