Պեսկովը նշել է Ուկրաինային ամերիկյան հրթիռների մատակարարման հետեւանքները Ցեղասպանության ճանաչումը հաճախ փորձ է արվել քաղաքական շահարկման թեմա դարձնել. Խաչատուրյան Նարեկ Մանասյանը հաղթեց Ադրբեջանը ներկայացնող կուբացի բռնցքամարտիկին (տեսանյութ) Դերասան Արման Նավասարդյանը Կիրանցում է (տեսանյութ) Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոգևորականներին պատգամել է հայ ժողովրդին ուղղորդել ճշմարտության ճանապարհով Փաշինյանը ՔՊ նախաձեռնող խմբի նիստին հանդես է եկել սահմանազատման գործընթացի մեկնարկի մասին զեկույցով ԱԳ փոխնախարարը ԱՄՆ–ից ժամանած պատվիրակության հետ քննարկել է Բրյուսելում ձեռք բերված պայմանավորվածությունները Արագածոտնում բախվել են «SHACMAN» և «ZIL» մակնիշի բեռնատարները․ վերջինը կողաշրջվել է ՌԴ դեսպանատունը նոտա է հղել Թուրքիայի ԱԳՆ-ին Աննախադեպ ռեպրեսիաների քարտ-բլանշ Արևմուտքից՝ Նիկոլ Փաշինյանին 

Միասնական քննությունների առաջին փուլին սպասվածից ավելի դիմորդ է հայտագրվել. Այս անգամ տեսախցիկներ չեն լինի. Նասիբյան

Գիտություն և Մշակույթ

Հայաստանում 2023-2024 ուստարվա բուհերի ընդունելության առաջին փուլի միասնական քննություններին սպասվածից ավելի շատ դիմորդ է հայտագրվել։ Այս մասին այսօր՝ հունվարի 11-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Գնահատման և թեստավորման կենտրոնի փոխտնօրեն Կարո Նասիբյանը։

Նա հիշեցրեց, որ նախորդ տարի բուհերի ընդունելության կարգում կատարվել են փոփոխություններ, որի արդյունքում դիմորդը կարող է միասնական քննություն հանձնել երկու անգամ, այդ իսկ պատճառով փուլերի քանակն ավելացել է, կա առաջին, երկրորդ եւ երրորդ փուլ:

Առաջին փուլի քննությունները կկայանան հունվարի 15-ից փետրվարի 12-ը, երկրորդ փուլինը՝ հունիսին, եւ երրորդ փուլինը՝ հուլիսին կայանալիք լրացուցիչ քննությունները:

Նասիբյանը նկատեց, որ սա վերաբերում է միասնական քննություններին, իսկ ներբուհական քննությունները կմնան հին ձեւով. «Առաջին փուլի քննություններում դիմորդները լրացնում են միայն քննությունների դիմում հայտ, այսինքն հայտում չեն լրացնում բուհ եւ մասնագիտություն: Բնականաբար, հունվարի քննություններից հեռտո որեւէ մրցույթ կայանալ չի կարող:  Մրցույթը կազմակերպվում է բոլոր քննությունների ավարտից հետո: Ավարտել ենք հայտագրման գործընթացը, հունվարի 15-ից սկսում է առաջին քննությունը եւ առաջին օրվա քննություններն են քիմիա եւ ռուսաց լեզու: Քննությունների սկիզբը ժամը 11.30 է:

Միասնական քննությունների առաջին փուլին կարող են մասնակցել բոլոր նրանք,  ովքեր ցանկանում են ուսումը շարունակել բուհերում։ Մենք սպասում էինք, որ նրանց թիվը կարող էր լինել 3000-5000, բայց այսօր հայտագրվածները 6871–ն են։ Ամենից շատ դիմորդ հայտագրվել է «Անգլերեն» լեզվի քննությունը հանձնելու համար` 3139 հոգի։ «Մաթեմատիկա» հանձնել ցանկանում է 2950 դիմորդ, «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի քննությունն էլ հանձնելու համար հայտագրվել է 2018 դիմորդ»,– ասաց Նասիբյանը։

Նա ընդգծեց, որ մյուս առարկաներից քննություն հանձնողների թիվը 1000-ից պակաս է` «Կենսաբանություն» 887 դիմորդ, «Քիմիա»` 738, «Հայոց պատմություն»` 582, իսկ մյուս առարկաների դեպքում ցանկացողներն ավելի քիչ են։

ՆասիբյանըՆա հավելեց, որ ստեղծվել են 29 միասնական քննական կենտրոններ, որոնցից 10-ը՝ Երեւանում:

Նասիբյանի խոսքով` ի տարբերություն ամառային քննաշրջանների կենտրոնների ընտրության, միասնական քննությունները կազմակերպելու ժամանակ` հունվար–փետրվար ամիսներին կարող են խնդիրներ լինել։

«Մեզ համար այս անգամ դժվար էր կենտրոններ ընտրել կամ ավանդական տեղերում քննություններ անցկացնել՝ պայմանավորված ջեռուցման համակարգով: Ունենք դպրոցներ, որոնց մարզադահլիճներում չկա համապատասխան ջերմություն։ Այս հարցով դիմել ենք ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին, որպեսզի դիմեն Երևանի քաղաքապետին ու մարզպետներին` դպրոցներում քննությունների ընթացքում, համապատասխան ջերմություն ապահովելու համար»,– ասաց ԳԹԿ փոխտնօրենը՝ հավելելով, որ քննությունները, բացի մեկից, լինելու են կիրակի օրերին:

Վերջինս նաև շեշտեց, որ այս անգամ տեսախցիկներ չեն լինի քննական կենտրոններում, քանի որ ժամանակը քիչ էր ու մրցույթ չէին կարող հայտարարել։ Խնդիրը նաև այն էր, որ իրենք էլ չէին պատկերացնում, թե ինչպես պետք է տեսախցիկները և հեռուստացույցները տեղադրվեն, որպեսզի ծնողները դրսից հետևեն իրենց երեխաներին։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Պեսկովը նշել է Ուկրաինային ամերիկյան հրթիռների մատակարարման հետեւանքներըՑեղասպանության ճանաչումը հաճախ փորձ է արվել քաղաքական շահարկման թեմա դարձնել. Խաչատուրյան Նարեկ Մանասյանը հաղթեց Ադրբեջանը ներկայացնող կուբացի բռնցքամարտիկին (տեսանյութ) Դերասան Արման Նավասարդյանը Կիրանցում է (տեսանյութ)Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոգևորականներին պատգամել է հայ ժողովրդին ուղղորդել ճշմարտության ճանապարհով Փաշինյանը ՔՊ նախաձեռնող խմբի նիստին հանդես է եկել սահմանազատման գործընթացի մեկնարկի մասին զեկույցով ԱԳ փոխնախարարը ԱՄՆ–ից ժամանած պատվիրակության հետ քննարկել է Բրյուսելում ձեռք բերված պայմանավորվածություններըԱրագածոտնում բախվել են «SHACMAN» և «ZIL» մակնիշի բեռնատարները․ վերջինը կողաշրջվել է Ձերբակալությունները իշխանության ապազգային գործունեությունը չեն քողարկի, իրավիճակը մի օր պայթելու է․ Տիգրան ԱբրահամյանՌԴ դեսպանատունը նոտա է հղել Թուրքիայի ԱԳՆ-ին Աննախադեպ ռեպրեսիաների քարտ-բլանշ Արևմուտքից՝ Նիկոլ ՓաշինյանինՄիգրանտները Ռուսաստանին չեն օգնի, այլ մոտեցումներ են պետք․ ՊուտինԲռնցքամարտի ԵԱ․ 48 կգ քաշային Բարեղամ Հարությունյանը դուրս է եկել եզրափակիչ (տեսանյութ)Անօրինական եկել եք մարդու վարձակալած հողատարածք․ քաղաքացին՝ ոստիկաններին (տեսանյութ)Տավուշում ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել է․ Ոսկան ՍարգսյանԵրեկ աշխարհին ապացուցեցինք, որ կով չենք․ Արմեն ԱշոտյանՔՊ շարքերում անհանգիստ ջղաձգումներ են՝ աճող հանրային դժգոհության ալիքի ֆոնինԱնընդհատ զիջելով չէ, հիմա ադրբեջանցիները երգում-պարում են, նայե'ք էս ժողովրդի վիճակը. Տեր Արամ (տեսանյութ)Grand Indian Wedding at Seven Visions, The Dvin (տեսանյութ)Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացողը պայմանագրային զինծառայող է Չեմ դադարեցնելու իմ պայքարը, մինչև ստույգ չասեն՝ ինչն է Հայաստան իմ մուտքն արգելելու պատճառը․ Լեո Նիկոլյան (տեսանյութ)2024 թվականին մենք վերապրում ենք 1915 թվականի ողբերգությունը․ Իտալիայի փոխվարչապետ (տեսանյութ)ԱՄՆ նախազգուշացնող «մեսիջը»՝ Փաշինյանին, թե լավ բեմադրված շոուՔրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին մեղադրանք է ներկայացվել՝ խուլիգանություն կատարելու համարՄեր Հայաստանի տարածքները նվիրվում են թշնամուն, սա անարդար ու անօրեն որոշում է. Արսեն Գրիգորյան (տեսանյութ) Երևան-Աշտարակ ճանապարհը՝ հիմա (տեսանյութ)Մհեր Գրիգորյանն Իրանի դեսպանի հետ քննարկել է սահմանազատման գործընթացի վերջին զարգացումները Ինչքան պետք ա պիղծ լինեն, եկե՛ք հատիկ-հատիկ ցույց տանք մարդկանց կադաստրի վկայականները. Դանիելյան (տեսանյութ)10-15 տարվա ազատազրկում. ի՞նչ պատիժ է նախատեսված ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելու համարՔաղաքացիները փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում (լուսանկարներ) Ռուբեն Վարդանյանը համաձայնել է ընդհատել հացադուլը. նրան թույլ է տրվել խոսել ընտանիքի հետԱկցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ էր. նա ձերբակալվել է. ՆԳՆ Քաղաքացիները միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան (տեսանյութ)Հանրապետության հրապարակում ինքնաբուխ բողոքի ակցիա է (տեսանյութ)Գնդապետ Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից և միանգամից եկել Կիրանց (տեսանյութ)Արշակունյաց պողոտայում մեծ խցանում է առաջացել (տեսանյութ)Հայ մարդ, ոտքի՛ ել, տեր կանգնի՛ր քո երկրին․ Կարին Տոնոյան (տեսանյութ)«Մինի վրա մարդ ա տրաքել», «Եթե թուրքը մտնելու ա իմ էրեխուն մորթի, շատերը կտրաքեն». լարված իրավիճակ (տեսանյութ) Ասպրամ Կրպեյանը ներկայացնում է Կիրանցում իրավիճակի լարման պատճառը (տեսանյութ)Կիրանցում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվելԱննամուսնե՛ր, կոտորվե՛ք դուք․ Կիրանցում իրավիճակը լարված է․ ինչ է կատարվում այս պահին (տեսանյութ) Միրզոյանը և Սերբիայի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային հարցերԿիրանցում բնակիչները շրջափակել են Ռազմական ոստիկանության պահակակետը (տեսանյութ) Քաղաքացիները փակեցին Կիրանցի կամուրջը (տեսանյութ) Կիրանցի այս դպրոցը չի կարող անվտանգ լինել և ոչ մի պարագայում․ Վարդան Ոսկանյան Սա միայն Տավուշի խնդիրը չէ, սա համազգային խնդիր է․ Գառնիկ Դանիելյանի ուղերձը՝ Կիրանցից (տեսանյութ) Քաղաքացիները վրան են տեղադրել Կիրանցի կամրջի մոտ (տեսանյութ) Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա ԱՆ–ից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ Քաղաքացիները ստուգում են մեքենաները, որպեսզի բացահայտեն ականազերծող սակրավորներին և թույլ չտան մուտք գործել տարածք (տեսանյութ)Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից և մեկնում է Կիրանց
Ամենադիտված