Էստոնիան կոչ է արել Վրաստանին թույլատրել Սաակաշվիլիին բուժվել արտերկրում
ԱշխարհԷստոնիայի արտգործնախարար Ուրմաս Ռեյնսալուն հայտնել է, որ հեռախոսազրույց է ունեցել իր վրացի գործընկեր Իլյա Դարչիաշվիլիի հետ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ Նրա խոսքով, զրույցի ընթացքում, մասնավորապես, ինքը բարձրացրել է իր հայրենիքում բանտարկված Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիի վիճակի հարցը։
«Ես մտահոգություն հայտնեցի Սահակաշվիլիի առողջական վիճակի վերաբերյալ և կոչ արեցի նրան հնարավորություն տալ բուժվելու արտասահմանում», - ասել է Ռեյնսալուն։
Սահակաշվիլին հայրենիք է վերադարձել 2021 թվականի հոկտեմբերին՝ չնայած նրա դեմ մի շարք քրեական գործերի առկայությանը։ Արդյունքում Վրաստանի նախկին նախագահը ձերբակալվել և բանտարկվել է։ Ինքը՝ Սաակաշվիլին, իր կալանավորումը քաղաքականացված է անվանել և հացադուլ է հայտարարել։ Այնուհետև նախկին նախագահի առողջական վիճակը լրջորեն վատացել է, 2022 թվականի մայիսին նա բանտից տեղափոխվել է մայրաքաղաքի կլինիկա՝ հետազոտման համար։