ՀՀ-ում կանխատեսվող տնտեսական աճը կկազմի 10.8 %, այն ամենաբարձրն է տարածաշրջանում․ Բաբկեն Թունյան
ԲլոգոսֆերաԱԺ պատգամավոր, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է․
«Համաշխարհային բանկի «Գլոբալ տնտեսական հեռանկարներ» զեկույցի համաձայն 2023-ին կանխատեսվում է համաշխարհային աճի կտրուկ դանդաղում՝ բարձր գնաճի և տոկոսադրույքների, ներդրումների կրճատման և ռուս-ուկրաինական հակամարտության հետևանքով առաջացած խափանումների ֆոնին։
2023-ին այն կդանդաղի մինչև 1.7 % (6 ամիս առաջ ակնկալվող 3 %-ից), 2024-ին կհասնի 2,5 %-ի:
Կոնկրետ Հայաստանի համար, ըստ Համաշխարհային բանկի գնահատման, տնտեսական աճը կկազմի 10.8 %, որն ամենաբարձրն է Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում։
2023 թվականին մեր երկրի համար ՀԲ-ն կանխատեսում է 4.1 %, իսկ 2024 թվականին՝ 4.8 % տնտեսական աճ։
Այս կանխատեսումները ցածր են Կառավարության ծրագրում եւ այս տարվա բյուջեի նախագծում ֆիքսված թիրախներից (նվազագույն թիրախը 7 % է)։
Սակայն հիշեցնեմ, որ Համաշխարհային բանկը դեռ անցած տարվա կեսին 2022 թվականի համար կանխատեսում էր ընդամենը 2.5 % աճ և այժմ վերանայել է դեպի վերև՝ 7.3 տոկոսային կետով»։