Ռոնալդուն ներկա է գտնվել «Ռեալի» մարզմանը (տեսանյութ)
Տեսանյութեր«Ալ-Նասրի» խաղացող Կրիշտիանու Ռոնալդուն Սաուդյան Արաբիայում ներկա է գտնվել Մադրիդի «Ռեալի» մարզմանը։
Մադրիդի «Ռեալը», որը հանդես է գալիս Սաուդյան Արաբիայում ընթացող Իսպանիայի Սուպերգավաթի խաղարկությունում, ուրբաթ օրը մարզում է անցկացրել «Ալ-Նասրա» մարզադաշտում։
Ռոնալդուն մարզմանը մի քանի րոպե հետևել է պահեստայինների նստարանից, ինչպես նաև զրուցել է գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտիի հետ։
Հիշեցնենք, որ Ռոնալդուն «Ռեալում» հանդես է եկել 2009-2018 թվականներին։