Հենրիխ Մխիթարյան․ Ինձ համար պատիվ էր Հայաստանի հավաքականը ներկայացնելը (տեսանյութ)
ՏեսանյութերՀայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ինտեր»-ի երկրպագուներին պատմել է Հայաստանի, Երևանի և իր ֆուտբոլային կյանքից:
«Ինձ համար մեծ պատիվ էր խաղալ Հայաստանի հավաքականում: Ես տվել եմ ամեն ինչ ազգային ընտրանուն իմ խաղի ժամանակ և փորձել եմ Եվրոպայի կամ աշխարհի առաջնության ընտրական փուլի ուղեգիր նվաճել»,- ասել է Մխիթարյանը: Վերջինս խոսել է նաև իր ֆուտբոլային կուռքերի մասին` շեշտելով, որ իր համար իդեալ է եղել իր հայրը` Համլետ Մխիթարյանը:
Հայ ֆուտբոլիստն իր խոսքում պատմել է նաև, որ ֆուտբոլը մեծ սեր է վայելում Հայաստանում, ինչպես նաև ըմբշամարտը և բռնցքամարտը: