Փաշինյանը Բադասյանին արձակուրդ է ուղարկում. Նրան կփոխարինի Արթուր Մանուկյանը
ՔաղաքականՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը արձակուրդ է մեկնում:
Որոշման մեջ ասվում է. «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 16-րդ հոդվածի 12-րդ մասով՝
- Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանին տրամադրել 2021-2022 թվականների աշխատանքային տարվա ամենամյա նվազագույն արձակուրդի մասը՝ 2 աշխատանքային օր տևողությամբ՝ 2023 թվականի հունվարի 30-31-ը ներառյալ:
- Ռուստամ Բադասյանի արձակուրդում գտնվելու ընթացքում վերջինիս կփոխարինի պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանը»: