Բագրատաշեն-Ալավերդի ճանապարհին բերման ենթարկվածների մի մասին ազատ են արձակել (տեսանյութ) «Տարեք սրան, արա՛». ինչպես են բերման են ենթարկում խաղաղ ակցիայի մասնակիցներին (տեսանյութ) ԵԿՄ Վանաձորի կառույցը դատապարտում է ԵԿՄ Տավուշի մարզային ստորաբաժանման անդամների կողմից ժողովրդի նկատմամբ թույլ տված բռնությունները Ով փորձում է ջնջել կամ կասկածի տակ առնել Հայոց ցեղասպանության իսկությունը, նզովյալ պիտի լինի սերնդեսերունդ. Արշակ արք․ Խաչատրյան Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ վարչության նիստ․ ինչ հարցեր են քննարկվել Օրենք խախտողները Կառավարության շենքում նստած են. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Պահեստազորի գնդապետ Մախսուդյանը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց Երկու քարի արանքում. ո՞ւմ ի վերջո «կքցի» Փաշինյանը Լարված իրավիճակ՝ Բագրատաշեն-Ալավերդի ճանապարհին (տեսանյութ) Մտահոգված ենք Հայաստանում ոստիկանական բռնությունների մասին հաղորդումների աճով․ Freedom House 

Ինձ հայ երգեցողական արվեստի կոմպոզիտոր եմ համարում. Տիգրան Մանսուրյանի տարեդարձը կնշանավորվի լայնամասշտաբ համերգով

Գիտություն և Մշակույթ

«Մանսուրյան. խոսքի և մեղեդու խաչմերուկին» խորագրով համերգին, որը տեղի կունենա Տիգրան Մանսուրյանի ծննդյան օրը՝ հունվարի 27-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում հնչելու են մաեստրոյի «8 Հայրեն սիրո, պանդխտության և լուսնյակ գիշերների» ստեղծագործությունը, որը համաշխարհային պրեմիերա է, իսկ  «Օրհներգ-Նավապետ Բարի» ստեղծագործությունը Հայաստանում կկատարվի առաջին անգամ։

հունվարի 17-ին լրագրողների հետ հանդիպմանը Տիգրան Մանսուրյանն ասաց, որ «Օրհներգ-Նավապետ Բարի»  ստեղծագործության հիմքում մաշտոցյան օրհներգերն են: «Այն գրվել է Չեխիայի նվագախմբերից մեկի պատվերով: Առաջին անգամ նախորդ տարի է հնչել կենսաբան Գրեգոր Յոհան Մենդելի 200-ամյակին նվիրված համերգների շրջանակում: Մենդելը նաև հոգևորական է եղել, և իմ ստեղծագործությունը հնչել է հենց այն եկեղեցում, որտեղ ծառայել է Մենդելը: Այս գործը դեռ մեկ անգամ է կատարվել և երկրորդ անգամ կներկայացվի Հայաստանում իմ լավ բարեկամ Ռոբերտ Մլքեյանի ղեկավարությամբ»,-պատմեց մաեստրոն:

Անդրադառնալով «8 Հայրեն սիրո, պանդխտության և լուսնյակ գիշերների» ստեղծագործությանը՝ նա խոստովանեց, որ տարիներ շարունակ երազել է հայրեններ գրել: Մանսուրյանը երիտասարդ է եղել, երբ գրել է իր առաջին՝ չորս հայրենները, որոնք կատարել են սիրված երգչուհի Գոհար Գասպարյանն ու այլ հայտնի արտիստներ: Մանսուրյանն ուրախ է, որ Ռոբերտ Մլքեյանի հետ համագործակցության արդյունքում կրկին անդրադարձել է հայրենների, ինչի մասին միշտ մտածել է:

Խոսելով հայ կոմպոզիտորական դպրոցի մասին՝ մաեստրոն նշեց, որ այն պատմական երկար ճանապարհ չի անցել: «Կոմիտասի հիմնադրած դպրոցն է և անուններ, որոնք մեծապես զարգացրել են կոմպոզիտորական արվեստը՝ հասցնելով այն միջազգային բարձր մակարդակի: Նրանք են Ալեքսանդր Սպենդիարյանը, Արամ Խաչատրյանը, Առնո Բաբաջանյանը: Եթե հետևեք այս հեղինակների գործերին, կտեսնեք, որ ժամանակի ընթացքում նոր ժանրեր են մուտք գործել հայ երաժշտություն՝ կոնցերտ, սիմֆոնիա, բալետ և այլն: Երգեցողական արվեստի լավ օրինակներից են Ռոմանոս Մելիքյանի ստեղծագործությունները, բայց դրանք քիչ են. հիմնականում Արամ Խաչատրյանի հզոր աստղը լուսավորեց մեր գործիքային երաժշտության ճանապարհը»,-շեշտեց Մանսուրյանը:

Մանսուրյանը կարծում է՝ հայոց լեզուն, հայ բանաստեղծական արվեստն ու հայ երաժշտություն կապը խթանելու պահանջ կար: Կոմպոզիտորն այդ ուղղությամբ աշխատել է դեռ ուսանողական տարիներից: Հայրենների շարքը գրել է 1967 թվականին, հետո անդրադարձել է Համո Սահյանին, Իսահակյանին, Թումանյանին, Զարյանին՝ խմբերգերի ու մեներգների միջոցով մեծանուն գրողների գործերը բերելով  երաժշտարվեստ: «Ես հայ գրականության երաժիշտ եմ ինձ համարում, ինձ հայ երգեցողական արվեստի կոմպոզիտոր եմ համարում»,-ասաց նա ու ընդգծեց, որ այժմ երազում է՝ մեր գլխավերևում խաղաղ երկինք լինի:

«Կան առաջնային խնդիրներ մեր իրականությունում, որոնց քիչ թե շատ լուծում տալուց հետո կարող ես քեզ երգելու իրավունք տալ, բաներ կան, որոնք պետք է արվեն մինչև երգելը: Մտածում եմ, որ այդ իրավունքը ձեռք բերելու պայմաններ է պետք ստեղծել: Իմ երազանքն  այդ իրավունքը ձեռք բերելն է»,-եզրափակեց Տիգրան Մանսուրյանը:

Հայաստանի պետական կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Ռոբերտ Մլքեյանն էլ խոստովանեց՝ հունվարի 27-ին կայանալիք համերգին պատախանատվության զգացումն ավելի մեծ է, քանի որ այդ ութ հրաշալի հայրենները, որոնք գրել է Մանսուրյանը, նվիրել է իրեն: «Դրանք հայ ժողովրդական բանահյուսության մեջ ամենամեծ կտավներից ութն են: Մանսուրյանի պես կոմպոզիտորի երաժշտության դեպքում «դժվարություն» ասելը սխալ է, քանի որ  նման կոմպոզիտորների գրվածքը չի կարող դյուրին լինել»,-նշեց նա ու հավելեց՝ պետք է հմուտ լինել Մանսուրյանի գործերը կատարելու համար, իսկ ինքը երկար տարիների ստեղծագործական ճանապարհ է անցել մաեստրոյի հետ, ինչի արդյունքում իրար հեշտ են հասկանում, սիրով են համագործակցում:

Տիգրան Մանսուրյանի տարեդարձին նվիրված համերգն անցկացվելու է  Մանսուրյանի անվան կոմպոզիտորների միջազգային մրցույթի շրջանակում։ Համերգի իրականացմանն աջակցել են «Կողբ» հիմնադրամն ու FastBank ՓԲԸ-ն:

«Կողբ» հիմնադրամի տնօրեն Մարիա Պետրոսյանի խոսքով՝ ցանկացել են ևս մեկ անգամ ուշադրություն հրավիրել խոսքին, երաժշտությանը, պոեզիային ու այդ ամենի միաձուլմանը, իսկ FastBank ՓԲԸ գործադիր տնօրենի տեղակալ-զարգացման տնօրեն Գարեգին Դարբինյանի խոսքով՝ իրենք մշտապես աջակցել են մշակութային միջոցառումների կազմակերպմանը, ինչը դարձել է իրենց ռազմավարության մի մասը: Վստահ  է՝ որպեսզի հետագայում Կոմիտասի, Տիգրան Մանսուրյանի նման կոմպոզիտորներ ծնվեն, պետք է համապատասխան հարթակներ ստեղծել:

Երեկոյին հանդես են գալու Հայաստանի պետական կամերային նվագախումբը, Հայաստանի պետական կամերային երգչախումբը, Երևանի պետական կամերային երգչախումբը, մենակատարը բարիտոն Տիգրան Քախվեջյանն է, ասմունքով հանդես կգա Բաբկեն Չոբանյանը, համերգը կղեկավարի մաեստրո Ռոբերտ Մլքեյանը:

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Բագրատաշեն-Ալավերդի ճանապարհին բերման ենթարկվածների մի մասին ազատ են արձակել (տեսանյութ) «Տարեք սրան, արա՛». ինչպես են բերման են ենթարկում խաղաղ ակցիայի մասնակիցներին (տեսանյութ) ԵԿՄ Վանաձորի կառույցը դատապարտում է ԵԿՄ Տավուշի մարզային ստորաբաժանման անդամների կողմից ժողովրդի նկատմամբ թույլ տված բռնությունները Ով փորձում է ջնջել կամ կասկածի տակ առնել Հայոց ցեղասպանության իսկությունը, նզովյալ պիտի լինի սերնդեսերունդ. Արշակ արք․ Խաչատրյան Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ վարչության նիստ․ ինչ հարցեր են քննարկվելՕրենք խախտողները Կառավարության շենքում նստած են. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Պահեստազորի գնդապետ Մախսուդյանը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց Երկու քարի արանքում. ո՞ւմ ի վերջո «կքցի» ՓաշինյանըԼարված իրավիճակ՝ Բագրատաշեն-Ալավերդի ճանապարհին (տեսանյութ)Մտահոգված ենք Հայաստանում ոստիկանական բռնությունների մասին հաղորդումների աճով․ Freedom HouseՄԻՊ–ը հեռախոսազրույց է ունեցել ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի հետ Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարըԽուճապի մեջ են, փորձում են ջարդեն տեղերում դիմադրությունը, որ պայքարը չտարածվի. Սաղաթելյան (տեսանյութ) Փոխոստիկանապետն իրեն լավ չպահեց. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Տավուշի գյուղերը չպետք է տրվեն Ադրբեջանին, և այդ որոշման դեմ հանրային բողոքը հիմնավոր է. ԲեգլարյանԶարեհ Սինանյանի գրասենյակի կայքեջից հեռացվել է «Արցախ» բաժինըԻնչպես են ոստիկանները բիրտ ուժի կիրառմամբ բերման ենթարկում ճանապարհը փակած քաղաքացիներին (ֆոտոշարք)Ջահերով երթի մասնակիցները խորհրդանշական դադար տվեցին ԱԺ շենքի մոտՄԻՊ–ը արագ արձագանքման խումբ է ուղարկել ոստիկանության Նոյեմբերյանի բաժին Բագրատ Սրբազանին հրել են, փորձել հեռացնել տարածքից (տեսանյութ)Տավուշում կատարվողը ստորություն է. Լևոն Քոչարյան (տեսանյութ) Կիրանցում ջահերով երթ է ընթանում (տեսանյութ)Երևանում ընթանում է ջահերով երթ՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին (տեսանյութ, լուսանկարներ)Ավելի քան 20 քաղաքացի է բերման ենթարկվել Բագրատաշենի անցակետ տանող ճանապարհին (տեսանյութ)Գազի գինը կարող է բարձրանալ. Փաշինյանի միակողմանի զիջումների հետևանքըԳրիգորյանը չի մասնակցի Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող ներկայացուցիչների հանդիպմանը Բերման են ենթարկվել պահեստազորի գնդապետ Մախսուդյանը, «Տավուշը հանուն հայրենիքի» խորհրդի անդամըՄԻՊ–ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին«Ցեղասպանության ճանաչումից` հատուցման պահանջ»․ Երեւանում մեկնարկեց ջահերով երթը` դեպի Ցեղասպանության հուշահամալիր. ուղիղԻնչ կապ ունեն Եկեղեցու դեմ արշավի առաջամարտիկները Սորոսի հիմնադրամի հետԲագրատաշենում ճանապարհ փակելիս ձերբակալվել է քաղաքագետ Սուրեն ՊետրոսյանըՈւկրաինայից հետո Արևմուտքը փորձում է ապակայունացնել իրավիճակը Հարավային Կովկասը․ ՌԴ ԱԳՆ«Զա՛րկ, երբ հալածում են քեզ». հրապարակում այրվեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները (տեսանյութ) Ոստիկանները Բագրատաշեն-Այրում ճանապարհին բիրտ ուժ կիրառելով՝ ցուցարարների են բերման ենթարկում (տեսանյութ)Լարված իրավիճակ՝ Բագրատաշեն-Ալավերդի ճանապարհին․ ոստիկանները փորձում են հեռացնել մեքենաներն ու քաղաքացիներին (տեսանյութ) Սերժ Սարգսյանը մասնակցում է Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող ջահերով երթինՓաշինյանի 6-ամյա կառավարման 40 ձախողումներըԱյրում-Բագրատաշեն հատվածում շարունակում են կարմիրբերետավորներ ու ոստիկաններ ժամանել (տեսանյութ)Այն, ինչ անում է, վայել չէ որևէ պետության ղեկավարի․ Վազգեն Մանուկյանը՝ Փաշինյանի մասին (տեսանյութ)Դատապարտում ենք իշխանությունների վարած ապազգային քաղաքականությունը․ Դիվանագետների համահայկական խորհուրդՈչ ոք չի կարող Հայոց ցեղասպանությունը կասկածի տակ առնել․ Սերժ Սարգսյան Մեծ թվով ոստիկանական կուտակումներ Հանրապետության հրապարակում (տեսանյութ) Փաշինյանի հանձնումների շղթան սրանով չի սկսվել ու սրանով չի ավարտվելու․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)Ես իրատեսական եմ համարում Նիկոլ Փաշինյանի հեռացումը. Սերժ Սարգսյան (տեսանյութ) Սյունիքում ջահերով երթ կլինի բոլոր քաղաքներումՈստիկանական նոր ուժեր հասան Բագրատաշենի անցակետ տանող ճանապարհ (տեսանյութ) «Եկեք դուք ճանապարհը փակեք, մենք էլ գնանք էնտեղ կանգնենք, ձեզ օրհնենք»․ հոգևորականը՝ ոստիկաններին Մեր պաշտպանության հիմքերն այդ տեղամասերում քանդվում են. Տիրան Խաչատրյանը՝ գյուղերի հանձնման մասին (տեսանյութ) «Թույլ չեմ տա հետս այդպես խոսել»․ Բագրատ Սրբազանը դիմեց ոստիկաններին (տեսանյութ) Հուսով, հավատով, Վեհափառ Հոր օրհնությամբ․ Լիլիթ Գալստյան
Ամենադիտված