Դատախազությունը գործ է հարուցել Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարի դեմ
Սպորտ
Փարիզի դատախազությունը քրեական գործ է հարուցել Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՖՖՖ) ղեկավար Նոել Լե Գրեի դեմ՝ սեռական ոտնձգությունների մեղադրանքով։ Այս մասին հայտնում է L'Equipe-ը։
Աղբյուրի համաձայն՝ 81-ամյա Լե Գրեն մեղադրվում է հոգեբանական և սեռական ոտնձգությունների մեջ Ֆրանսիայի հավաքականի մի քանի խաղացողների գործակալ Սոնի Սուիդի կողմից։ Կնոջ խոսքով՝ 2014 թվականին ֆեդերացիայի ղեկավարն իրեն առաջարկել է «տրվել իրեն, որպեսզի կարողանա օգնել»։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՖՖ-ի գործկոմը Նոել Լե Գրեին հեռացրել էր կազմակերպության ղեկավարի պաշտոնից Զինեդին Զիդանի հասցեին հնչեցրած անհարգալից հայտարարություններից հետո։ Նա ասել էր, որ եթե Զիդանը զանգեր իրեն Ֆրանսիայի հավաքականում աշխատելու մասին, ինքը «նույնիսկ հեռախոսը չէր վերցնի»։ Ավելի ուշ Լե Գրեն հրապարակային ներողություն էր խնդրել: