«Հրապարակ». Գերիների հարցով կակտիվանան «Ժողովուրդ». Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը Գուցե եզրակացություն անե՞ք.... «Փաստ» Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից. «Փաստ» Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ» ԵԱ․ Արթուր Դավթյանը, Գագիկ Խաչիկյանը եւ Արթուր Ավետիսյանը եզրափակիչում են Հայոց ցեղասպանության մասին մտածելիս ինձ համակում են զգացմունքներն ու զայրույթը․ Վալերի Բուայե Թեհրանում ոգեկոչել են Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը Չնայած սարսափներին, որ բախվել և բախվում է հայ ժողովուրդը, չի կոտրվել նրա տոկունությունը. Ադամ Շիֆ Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի 10-12 կիլոմետրը կարելի է սահմանազատված համարել. Ալիև 

Կ. Պոլսի հայ պատրիարքն առաջին անգամ պաշտոնական այց է կատարել Երուսաղեմ

Աշխարհ

Կ. Պոլսի հայ պատրիարք Ն.Ա.Տ. Սահակ արք. Մաշալյանն առաջին անգամ պաշտոնական այց է կատարել Երուսաղեմ՝ Սուրբ երկրում մասնակցելու Քրիստոսի ծննդյան և Աստվածահայտնության տոնին, այս մասին տեղեկանում ենք Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց միաբանության տարածած հաղորդագրությունից:

«Հայ Եկեղեցին Երուսաղէմի մէջ, ըստ հին տոմարի, սովոր է տօնել Քրիստոսի Ծնունդը եւ Աստուածայայտնութիւնը Յունուար 19-ին: Այս տօնախմբութեան եւ հոգեւոր վերազարթնումին իր օրհնաբեր մասնակցութիւնը բերելու նպատակով Կ. Պոլսոյ Հայ Պատրիարք՝ Ամենապատիւ Տ. Սահակ Արք. Մաշալեան, իր շքախմբով ժամանեց Սուրբ Երկիր: Ամեն. Տ. Սահակ Պատրիարք Մաշալեան, իր տասնօրեայ ուխտագնացութիւնը դէպի Սուրբ Երկիր սկսաւ 17 Յունուար, 2023-ին: Այս Նորին Ամենապատուութեան առաջին պաշտօնական այցն է Սուրբ Երկիր՝ իբրեւ Կ. Պոլսոյ Հայ Պատրիարք:

Թէլ Ավիվի «Պէն Կուրիոն» օդակայանի մէջ Ս. Աթոռոյս Դիւանապետ՝ Հոգշ. Տ. Կորիւն Վրդ. Բաղդասարեանի կողմէ դիմաւորուելէ ետք, Նորին Ամենապատուութիւնը մեկնեց Երուսաղէմ:

Երուսաղէմի՝ Հին քաղաքի Եաֆայի դրան մուտքին Պատրիարք Սրբազան Հայրը դիմաւորելու եկած էին Սրբոց Յակոբեանց միաբան հայրերը, քրիստոնեայ համայնքներու հոգեւոր պետերը եւ ներկայացուցիչները, Իսրայէլի մէջ Հայաստանի Հանրապետութեան դեսպան Տիար Արման Յակոբեանը, ժառանգաւոր սաները, Երուսաղէմացի հայերը, ուխտաւորները՝ Հայաստանէն, Կ. Պոլիսէն եւ արտասահմանէն, ՀԵՄ-ի սկաուտական խումբը, ինչպէս նաեւ օտարականներ, որոնք անհամբեր կը սպասէին Ամեն. Տ. Սահակ Պատրիարք Սրբազան Հօր ժամանումին:

Ժամը 13:30-ին, Պատրիարք Սրբազան Հօր ինքնաշարժը ժամանեց Եաֆայի դուռ, ապա Սուրբ Աթոռոյս Լուսարարապետ՝ Գերշ. Տ. Սեւան Արք. Ղարիպեան, որ կը նախագահէր թափօրին, բարի գալուստ մաղթեց Նորին Ամենապատուութեան, որմէ յետոյ եկեղեցականաց թափօրի ուղեկցութեամբ եւ ՀԵՄ-ի սկաուտներու թմբուկի եւ փողերու նուագակցութեամբ Պատրիարք Սրբազան Հայրը անցնելով հին քաղաքի փողոցներէն՝ մուտք գործեց Հայոց Պատմական Վանք եւ Սրբոց Յակոբեանց Մայր Տաճար: Նորին Ամենապատուութիւնը «Հրաշափառ»-ով առաջնորդուեցաւ Սբ. Գլխադիր, խնկարկեց եկեղեցին եւ եկեղեցականներուն, ապա ծնրադրելով՝ իր ուխտի աղօթքը բարձրացուց առ Աստուած: Ուխտի աղօթքէն ետք, Աւագ Խորանին առջեւ Լուսարարապետ Սրբազան Հայրը դարձեալ բարի գալուստ մաղթեց Պատրիարք Սրբազան Հօրը, եւ իր ուրախութիւնը յայտնեց, որ Կ. Պոլսոյ Հայ Պատրիարքն իր շքախմբով ուխտի եկած է Սուրբ Երկիր՝ տօնելու մեր Տիրոջ Հրաշափառ Սուրբ Ծնունդը եւ զօրակցելու Սրբոց Յակոբեանց Միաբանութեան եւ Ժառանգաւոր սաներուն: Ապա հրաւիրեց Ամեն. Տ. Սահակ Պատրիարք Սրբազան Հայրը իր խօսքն ըսելու ներկաներուն, որ նախ՝ փառք տուաւ Աստուծոյ իրեն ընծայուած այս բացառիկ առիթին համար, ապա իր ուրախութիւնը յայտնեց, որ կը գտնուի Երուսաղէմի մէջ, եւ ըսաւ, թէ Երուսաղէմը իրեն համար բացառիկ արժէք ունի, քանի որ երեք տարի ծառայած է Ս. Աթոռոյս, իսկ Սրբոց Յակոբեանց Մայր Տաճարի կամարներուն տակ գտնուիլը իրեն համար իր տան մէջ գտնուիլ ըսել է: Իր խօսքին մէջ, Նորին Ամենապատուութիւնը շնորհակալութիւն յայտնեց նաեւ Սուրբ Աթոռոյս Գահակալ՝ Ամեն. Տ. Նուրհան Պատրիարք Մանուկեանին, որու տնօրինութեամբ իրականացաւ սոյն ուխտագնացութիւնը, Զինուորեալ միաբանութեանը, որու իւրաքանչիւր անդամ իր կեանքը նուիրաբերած է Քրիստոսակոխ սրբավայրերը անվթար պահելուն եւ Հայ եկեղեցւոյ դարաւոր իրաւունքները պահպանելուն: Ան իր սէրը եւ խոնարհումը բերաւ Ս. Աթոռոյս ծառայող իւրաքանչիւրի միաբանի եւ ժողովուրդի հանդէպ:

Պատրիարք Սրբազան Հօր խօսքէն ետք, Ս. Աթոռոյս օրհներգի՝ «Օրհնեցէք» շարականի երգեցողութեամբ միաբանութիւնը, ժառանգաւոր սաները եւ ուխատւոր ժողովուրդը թափօրով Ն.Ա.Տ. Սահակ Պատրիարք Մաշալեանը առաջնորդեցին Պատրիարքարան, ուր ան դիմաւորուեցաւ Սուրբ Աթոռոյս Գահակալ՝ Ն.Ա.Տ. Նուրհան Պատրիարք Մանուկեանի կողմէ: Ապա Սուրբ Աթոռոյս Գահակալը «Պահպանիչ»-ով փակեց Ամեն. Տ. Սահակ Պատրիարք Մաշալեանի դիմաւորման արարողութիւնը, որմէ յետոյ ներկաները մօտեցան աջհամբոյրի՝ ստանալու երկու գահակալներու օրհնութիւնը: Վերջաւորութեան Ամեն. Տ. Սահակ Պատրիարք Մաշալեան սոյն այցելութեան որպէս յիշատակ Սուրբ Աթոռոյս Գահակալին նուիրեց խեթական ոճով ապակեայ թանկագին սրուակ մը»,- նշված է հաղորդագրության մեջ:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
«Հրապարակ». Գերիների հարցով կակտիվանան«Ժողովուրդ». Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազըԳուցե եզրակացություն անե՞ք.... «Փաստ»Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից. «Փաստ»Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ»ԵԱ․ Արթուր Դավթյանը, Գագիկ Խաչիկյանը եւ Արթուր Ավետիսյանը եզրափակիչում ենՀայոց ցեղասպանության մասին մտածելիս ինձ համակում են զգացմունքներն ու զայրույթը․ Վալերի Բուայե Թեհրանում ոգեկոչել են Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը Չնայած սարսափներին, որ բախվել և բախվում է հայ ժողովուրդը, չի կոտրվել նրա տոկունությունը. Ադամ Շիֆ Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի 10-12 կիլոմետրը կարելի է սահմանազատված համարել. Ալիև Վարդան Ղուկասյանի կոչով՝ ճանապարհին անվադողեր են այրել (տեսանյութ) Ինչպես է Աննա Հակոբյանն արձագանքում լրագրողի՝ Արցախի մասին հարցին (տեսանյութ)Երևանում ԱԺԲ–ի ակցիայի 96 մասնակից է բերման ենթարկվելՍեպտեմբերի 19-ին ԼՂ–ի վրա ադրբեջանական հարձակման հետևանքով 42 հայ է անհետ կորել․ Պետդեպ Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ Մենք պետք է պատրաստվենք միասնական պայքարի` հանուն Հայրենիքի փրկության և հզորացման. «Միասնություն» համազգային շարժում Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին ուզում եմ հիշել իմ նախնիներին․ Սերժ ԹանկյանՀենրիխ Մխիթարյանը հրապարակում է կատարել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ Հիմա․ Մեծ թվով ցուցարարներ են դուրս եկել փողոց (տեսանյութ) ԱՄՆ Պետդեպը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի պայմանավորվածությունները Ոստիկանները դաժան կերպով են վարվում կին ցուցարարների հետ (տեսանյութ) Ոստիկանությունը վերածվել է քաղաքական վրեժխնդրության անպատժելի գործիքակազմի․ Ռուբեն ՄելիքյանԲաղանիսի մոտ բնակիչները նոր սյուներ են նկատել․ «Ազատություն» «Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը 1 ամսով կալանավորվել է Ինչպես են Կենտրոնում ոստիկանները բիրտ ուժի կիրառմամբ բերման ենթարկում կանանց (տեսանյութ)Լարված իրավիճակ՝ Երևանի կենտրոնում (տեսանյութ) Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարՆոր կադրեր ցուցարարների նկատմամբ այսօրվա բռնության տեսարաններից (տեսանյութ)Հայաստանին սպառնում է ներքին շրջափակում. «անկլավները» հանձնելու վտանգներըԿենտրոնում բիրտ ուժի կիրառմամբ բերման են ենթարկում Փաշինյանի հրաժարականի պահանջով ցույցի մասնակիցներին (տեսանյութ) ԼՂ–ում հայերի ցեղասպանությունից հետո մենք պետք է ակտիվացնենք մեր ջանքերը․ ամերիկացի սենատոր Ողջունում ենք Հայաստան-Ադրբեջան սահմանի սահմանազատման գործընթացի ուշագրավ զարգացումները. Էստոնիայի ԱԳՆ Լարված իրավիճակ՝ Կենտրոնում․ կան բերման ենթարկվածներ (տեսանյութ) Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է ԼՂ-ը. Եղիշե Կիրակոսյան Չեմ զարմանա, որ «անպաշտպան ու անմեղ թուրքերի դաժանաբար սպանության» մեղքը Նիկոլը բարդի հայ ժողովրդի վրա․ Արտակ ԶաքարյանՎիրահայերը պահանջատիրական ցույց են կազմակերպել Թբիլիսիում` Թուրքիայի դեսպանատան մոտ Մեծ քաղաքականությունն ու փոքրիկ Արփի ՓաշինյանըՏավուշում ապրելու իրավունքը քաղաքականություն չէ. Թովմաս Առաքելյան (տեսանյութ) Բայդենը ստորագրել է Ուկրաինային կարևոր լրացուցիչ ռազմական օգնություն մասին օրինագիծըՄարգարիտա Սիմոնյանը պատմել է ցեղասպանությունից փրկված իր նախնիների պատմությունը Իշխանությունների 20 քայլն՝ ընդդեմ Հայ ԴատիՀող հանձնողները և Ցեղասպանությունը մոռացության տվողները չեն մարսելու․ Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ)Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել (տեսանյութ) Փողոցայինները եկան, մեզ դուրս գցեցին, որ պայքարենք՝ տունը, հողը պահենք․ դիլիջանցի Լիդիան՝ Կիրանցից (տեսանյութ)Կարասինը նամակ է հղել ՀՀ ԱԺ՝ պարզաբանումներ պահանջելով Ռոբերտ Քոչարյանը տիկնոջ հետ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում է (տեսանյութ)Կիրանցում պայքարը շարունակվում է․ բնակիչները պնդում են՝ անհնար է խաղաղ ապրել ադրբեջանցիների հարևանությամբՍուրեն Պետրոսյանի աջակիցները հավաքվել են ՁՎՊ-ի դիմաց՝ իրենց աջակցությունը հայտնելու նրան Վաղը Կառավարության շենքի դիմաց նախատեսվում է բողոքի ակցիա․ Արսեն ՆիկողոսյանՂազախստանն ու Մեծ Բրիտանիան ռազմավարական գործընկերության վերաբերյալ համաձայնագիր են ստորագրել
Ամենադիտված