«ԵԽ-ում բոլորը դատապարտեցին Ադրբեջանին և պահանջեցին Լաչինի միջանցքի անհապաղ բացում». Աշոտյան
ԲլոգոսֆերաՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Եվրոպական խորհրդարանն ավարտեց Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի քննարկումը։
Այն կարճ տևեց, մոտ երկու տասնյակ լակոնիկ ելույթներ էին։
Բոլորը միանշանակ դատապարտեցին Ադրբեջանին և պահանջեցին Լաչինի միջանցքի անհապաղ բացում։
Խոսվեց դեմոկրատիայի, ադրբեջանական գազի, օդային կամուրջ ունենալու կարևորության և այլնի մասին։
Եղան նաև Ռուսաստանի հետ Արևմուտքի ընթացող բախումն արտահայտող շեշտադրումներ։
Եվրոպական հանձնաժողովի անունից խոսեց տրանսպորտի եվրոհանձնակատարը, որի ելույթը, պատկերավոր ասած, ոչ մի բանի մասին էր։
Նախորդ օրը պատգամավորների կողմից ներկայացված 5 նախագծերից սինթեզվեց մի միասնական տարբերակ, որը հղումով տեղադրում եմ այստեղ։
Այն քվեարկվելու է վաղը։
Նախագծից կհասկանաք տեղի ունեցած քննարկման բովանդակությունը»։