Ցավակցություն ու զորակցություն եմ հայտնում հրդեհի զոհ դարձած զինծառայողների հարազատներին․ Արայիկ Հարությունյան
Բլոգոսֆերա
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ցավակցություն է հայտնել Ազատ գյուղի տարածքում տեղակայված ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված ողբերգական հրդեհի կապակցությամբ:
«Արցախի ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից ցավակցություն ու զորակցություն եմ հայտնում հունվարի 19-ին Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում հրդեհի զոհ դարձած զինծառայողների հարազատներին ու մերձավորներին։ Շուտափույթ ապաքինում եմ մաղթում բոլոր տուժածներին։
Այս ծանր պահին մեր եղբայրների հետ միասին կիսում ենք կորստի ցավն ու վիշտը»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է նախագահ Հարությունյանը։