Ադրբեջանը կկրկնապատկի գազի արտահանումը Եվրոպա. Ալիև
Ադրբեջան
Ադրբեջանը մտադիր է կրկնապատկել գազի արտահանումը Եվրոպա։ «Մեզ հաջողվեց թիմային աշխատանք տանել։ Եվ երբ այս բոլոր ենթակառուցվածքային ծրագրերն իրականացվեցին, մեր գազն ավելի պահանջված դարձավ, քան նախկինում։ Եվրոպայում գազը բավարար չէ, և մեր գազատարը դեպի Եվրոպա էներգետիկ անվտանգության ոլորտում մեր ներդրումային տարրերից մեկն է»,-չինական CGTN հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Ալիևը։
«Անցյալ տարի մենք փաստաթուղթ ստորագրեցինք Եվրահանձնաժողովի հետ՝ կրկնապատկելու գազի արտահանումը եվրոպական շուկա։ Եվ այս նպատակին մենք կհասնենք հինգ տարվա ընթացքում։ Դա հնարավոր է, թեև հեշտ չի լինի: Այո, Ադրբեջանը բնական գազի այնքան էլ մեծ մատակարար չէ, բայց մենք ունենք մեր սեփական շուկան Արևելյան և Հարավային Եվրոպայում։ Եվ որքան շատ գազ արտադրենք ապագայում, այնքան ավելի կընդլայնենք մատակարարումների աշխարհագրությունը»,- ասել է Ալիևը։