Ինչու է Փաշինյանը փոխել անվտանգության աշխատակիցներին․ «Հրապարակ»
Քաղաքական
«Հրապարակ»-ը գրում է․
«2018 թվականի իշխանափոխությունից հետո վարչապետ ընտրված Փաշինյանը հաճախակի էր հանրության մեջ հայտնվում, սակայն 44-օրյա պատերազմից հետո, Փաշինյանը ոչ միայն հասարակության հետ շփումներն է դադարեցրել, այլ նաև մեծաքանակ ոստիկանական և անվտանգության աշխատակիցների ուղեկցությամբ է շրջում։
Փաշինյանը ժամանակ առ ժամանակ ոչ միայն փոխում է տարբեր պաշտոնյաների, այլ նաև իր անվտանգությունը ապահովվող ՊՊԾ աշխատակիցներին։
«Հրապարակ» օրաթերթի տեղեկություններով, 4 ամիս առաջ Փաշինյանը փոխել է իր անվտանգության բոլոր աշխատակիցներին, ըստ տեղեկությունների, պատճառը եղել է այն, որ ինֆորմացիայի արտահոսք է տեղի ունեցել»։