20 тайных шагов Никола Пашиняна за спиной народа 90% населения Армении входит в «5-ю колонну»? Провал правительственной пропаганды Израильско-американский тандем подталкивает Армению к «самоубийству». Begin Sadat Center Премьер-министр Армении Никол Пашинян дал интервью ряду британских СМИ Рубинян принял спецпредставителя ЕС по кризису на Южном Кавказе и в Грузии Тойво Клаара Участок Киранц-Воскепар межгосударственной дороги Армения-Грузия остается закрытым Церемония зажжения вечного огня Триумфальной арки в Париже в память жертв Геноцида армян Главные новости Армении за неделю 24 апреля для посетителей мемориала Цицернакаберд задействуют бесплатные маршруты Вардан Осканян: Борьба с геноцидом на каждом этапе бросает нам новые вызовы 

Լռակյաց դեսպանը. ինչո՞վ է աչքի ընկել Կանադայում ՀՀ դեսպան Անահիտ Հարությունյանը

Аналитический

Շարունակելով ընթերցողների ուշադրությանը ներկայացնել արտերկրում հավատարմագրված հայ դեսպանների գործունեությունը՝ այսօր կանդրադառնանք Կանադայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Անահիտ Հարությունյանին: Հարությունյանը կադրային դիվանագետ է, աշխատել է որպես ՀՀ ԱԳՆ Մերձավոր և Միջին Արևելքի երկրների վարչության Թուրքիայի բաժնի ռեֆերենտ, Մերձավոր և Միջին Արևելքի երկրների վարչության Թուրքիայի բաժնի 3-րդ քարտուղար, 2001թ.–ից՝ նույն բաժնի վարիչ, ՀՀ ԱԳՆ Ամերիկայի վարչության Կենտրոնական և Հարավային Ամերիկայի բաժնի 2-րդ քարտուղար, ՀՀ ԱԳՆ Ամերիկայի վարչության Կենտրոնական և Հարավային Ամերիկայի բաժնի 1-ին քարտուղար: 2019թ․ ապրիլի 11-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով նշանակվել է Կանադայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Օտտավա): 

Կանադայում հավատարմագրված Հայաստանի ցանկացած դեսպանի հաջողության թիվ մեկ գրավականը տեղի հայ համայնքի, հայկական կազմակերպությունների, էթնիկ լոբբիստական կառույցների և ավանդական կուսակցությունների հետ տարվող աշխատանքներն ու անխափան համագործակցությունն է: Կանադայում բավական շատ են հայկական կազմակերպությունները՝ «Մամիկոնյան» մշակութային կազմակերպությունը,Կանադայի «Հայ Դատի» գրասենյակը (Armenian National Committee of Canada -ANCC), «Պոլսահայ մշակութային միություն» հայրենակցական մշակութային կազմակերպությունը, «Քեբեկի հայ բժշկական ընկերակցությունը»,«Հայկական ժամանակակից հետազոտությունների եւ վավերագրման Կանադայի Զորյան ինստիտուտը» և այլն: Սակայն, դեսպանատան պաշտոնական էջում որևէ ակնարկ ակգամ չգտանք դեսպանի և հայ համայնքի միջև մշակված կոմունիկացիայի արդյունավետ օրինակների մասով; Միակ հիշատակումը թերևս այն էր, որ դեսպանը պարբերաբար հյուրընկալում է Կանադայի մի շարք բարձրագույն ուսումնական հաստատությունների կանադահայ ուսանողներին: Ընդամենը վերջերս էլ  Անահիտ Հարությունյանը մասնակցել է Քվեբեկի Հայկական Բժշկական Ասոցիացիայի (Association médicale arménienne du Québec - AMAQ) կողմից կազմակերպված դրամահավաք-միջոցառմանը, որի ողջ հասույթն ուղղվելու է Արցախյան պատերազմի արդյունքում հետտրավմատիկ սթրեսային խանգարում ունեցող զինվորներին անհրաժեշտ բժշկական օգնություն ցուցաբերելուն:

Արտաքին քաղաքականության արդյունավետ իմպլեմենտացիայի կարևորագույն տարրերից է եկեղեցական դիվանագիտությունը՝ մանավանդ, երբ խոսքը գնում է Հայաստանի արտաքին քաղաքականության մասին։ Սովորաբար եկեղեցին չափազանց ազդեցիկ գործոն է պետության հասարակական, կրոնական, հաճախ նաև քաղաքական կյանքում։ Կանադայում գործում են Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու Կանադայի թեմը (կազմավորվել է 1984թ., առաջնորդանիստը` Մոնրեալի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի, առաջնորդը` Տ. Աբգար եպիսկոպոս Հովակիմյան) եւ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության Կանադայի թեմը (առաջնորդանիստը` Մոնրեալի Սբ. Հակոբ եկեղեցի, առաջնորդը` Տ. Մեղրիկ եպիսկոպոս Բարիքեան): Եկեղեցի-դեսպանատուն կայուն համագործակցության դրվագները նույնպես շատ սուղ են: Ընդամենը մեկ-երկու հիշատակում առ այն, որ դեսպան Հարությունյանը ներկա է գտնվել Կանադահայոց թեմի 38-րդ պատգամավորական ժողովի ամփոփման առիթով հրավիրված բարեգործական ընդունելություններին: Մեկ այլ հիշատակում էլ առ այն է, որ ՀՀ դեսպան Անահիտ Հարությունյանը հայ համայնքի հոգևոր առաջնորդներին և կազմակերպությունների ղեկավարներին է ներկայացրել Քվեբեկում ՀՀ նորանշանակ պատվավոր հյուպատոս Լևոն Աֆեյանին: Այսքանով համագործակցությունը եկեղեցու հետ կարելի է ասել ՝ սպառվում է:

Ընդունող պետության գործադիր իշխանության հետ աշխատանքը ցանկացած դեսպանի համար կարևորագույն առաջնահերթություն է։ Ի՞նչ իրավիճակ է այս առումով: Պաշտոնական լրահոսից կարող ենք առանձնացնել դեսպանի՝ այս ընթացքում ունեցած առավել կարևոր և առանցքային հանդիպումները. մասնավորապես՝ Անահիտ Հարությունյանը հանդիպում է ունեցել Կանադայի միջազգային զարգացման նախարար Կարինա Գուլդի հետ՝ շնորհակալություն հայտնելով Կանադայի կառավարության կողմից Լեռնային Ղարաբաղին լրացուցիչ մարդասիրական օգնություն տրամադրելու համար։ Կանադայում ՀՀ դեսպանությունը սենատոր Լեո Հուսակոսի հետ համատեղ կազմակերպել էր «Արցախը պատերազմից հետո. մարտահրավերներ և պատասխաններ» խորագրով վեբինարը։ Նախկինում՝ դիցուք՝ երկու տարի առաջ, դեսպանը շատ ավելի հաճախ էր հանդիպումներ ունենում կանադացի պաշտոնյաների հետ, ակնհայտ է, որ այդ հանդիպումների ինտենսիվությունը վերջին տարիներին կտրուկ նվազել է:

Հանրային դիվանագիտության ոլորտում դեսպանատան աշխատանքները բավական պասիվ են: Դեսպանատան պաշտոնական ֆեյսբուքյան էջում հիմնականում առկա են ԱԳՆ տարածած ռելիզները, այս կամ այն սենատորների թվիթերյան գրառումները: Կարելի է գտնել նաև Փաշինյանի ընտանեկան հիմնադրամի գովազդը։

Ինքը՝ դեսպանը, առավել ակտիվ է թվիթերյան հարթակում: Այսպես՝ 2021-ին Սյունիք ադրբեջանցիների ներթափանցման և սահմանային լարվածության ֆոնին դեսպանը բավական հաճախ էր գրառումներ կատարում՝ նշելով դրանցում Կանադայի բարձրաստիճան պաշտոնյաներին

Լաչինի միջանցքի մեկ ամսից ավել տևող շրջափակմանը Կանադայում ՀՀ դեսպանատունը դեռևս որևէ կերպ չի անդրադարձել, ինչը իրականում մեծագույն բացթողում է՝ հաշվի առնելով համայնքային ռեսուրսները և ազդեցության լծակները կանադական քաղաքական իսթեբլիշմենթի վրա: Շատ կարևոր է նաև աշխատանքը Կանադայում հավատարմագրված այլ երկրների դեսպանների հետ, սակայն դիտարկված ժամանակահատվածում դեսպան Հարությունյանը նմանատիպ հանդիպումներ չի ունեցել: Կարող ենք փաստել, որ դեսպանին այդպես էլ չի հաջողվել համայնքի հետ ինստիտուցիոնալ փոխհարաբերությունների հիմքեր դնել,  իսկ գործադիր իշխանության մարմինների հետ շփումները հիմնականում կրել են ճանաչողական և արարողակարգային բնույթ։

Շարունակելի,,,

 

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
20 тайных шагов Никола Пашиняна за спиной народа90% населения Армении входит в «5-ю колонну»? Провал правительственной пропагандыИзраильско-американский тандем подталкивает Армению к «самоубийству». Begin Sadat Center ЕС поддерживает договоренность о начале процесса делимитации границы на основе Алма-Атинской декларации 1991 года: КлаарВодителей предупредили о вреде пыльцы для автомобиляПремьер-министр Армении Никол Пашинян дал интервью ряду британских СМИСловаки собрали 3 млн евро на снаряды для УкраиныЭкс-глава МИД Армении выразил недоумение поведением РоссииМинистерство иностранных дел Ирана заявило, что ни одна из доктрин страны не предполагает создания ядерного оружияВо Франции заявили о вреде антироссийских санкций для ЕвропыВице-премьер Армении принял посла США51-летняя Гвинет Пэлтроу снялась с голой грудью на берегу океанаНорвегия приветствовала соглашение о демаркации границы между Арменией и АзербайджаномAurus назван самым мощным водородным автомобилем в миреМузей-институт Геноцида армян 24 апреля будет открыт для всех посетителейРубинян принял спецпредставителя ЕС по кризису на Южном Кавказе и в Грузии Тойво КлаараПеречислены продукты с высоким содержанием магнияПолитолог объяснил, чем грозит США трата средств на помощь другим странамВ ОДКБ заявили, что Баку своими силами обеспечит безопасность в КарабахеМинфин: В Армении будет внедрен процесс оценки бюджетных программГалстанян: Арцах сдали, перешли к Тавушу, завтра наступит очередь ТигранашенаДэвид Бекхэм подал в суд на актера Марка Уолберга, требуя возмещения в $10 млнВ Иране создана новая служба по контролю за ношением хиджабаМноговекторная политика Ирана более сопутствует России и Азербайджану, чем АрменииРуководители сел Тавушской области встретятся с Мгером Григоряном в ЕреванеУ Армении 21 апреля 5 участников на чемпионате по боксуВ Ереване обрушилась крыша парковки станции скорой помощиСельчане продолжают блокировать участок Киранц-Воскепар межгосударственной дороги Армения-ГрузияУчасток Киранц-Воскепар межгосударственной дороги Армения-Грузия остается закрытымЭдгар Севикян стал чемпионом Венгрии в составе «Ференцвароша»В международном аэропорту «Звартноц» в Ереване задержан ряд рейсовВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 22 АПРЕЛЯЦеремония зажжения вечного огня Триумфальной арки в Париже в память жертв Геноцида армянГлавные новости Армении за неделю24 апреля для посетителей мемориала Цицернакаберд задействуют бесплатные маршрутыГлюк'oZa отказалась отдавать Фадееву свой сценический псевдонимВардан Осканян: Борьба с геноцидом на каждом этапе бросает нам новые вызовыВрач оценила эффективность монодиетНа нефтепроводе в сирийской провинции Хомс произошел пожарЗахарова о предоставлении США помощи Украине: «Простых украинцев насильно гонят на убой как «пушечное мясо»Hа Мальдивах проходят парламентские выборыПолицейские требуют открыть дорогу Киранц-Воскепар: архиепископ ведет с ними переговорыТяжелобольного Брюса Уиллиса засняли с внучкойПалата представителей штата Массачусетс США удостоила почестей 109-летнюю армянку, пережившую Геноцид армян В Тегеране задержали крупного наркодилера с 2 кг кокаина и оружиемНубар Афеян в интервью «Голосу Америки»: Рубен сопротивляется совершенно несправедливой ситуации42-летняя Бейонсе снялась в прозрачном комбинезонеВрач назвала сок, помогающий снизить давлениеЖители села Киранц не позволяют СНБ провести разминирование для отвода войскВ МИД РФ раскритиковали решение палаты представителей США по помощи Украине
Самое популярное